The Unknown Soldier, ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը ընդգրկվել է խմբի երրորդ ստուդիական ալբոմում՝ Waiting for the Sun-ում 1968 թվականին։ Այն լույս է տեսել որպես ալբոմի առաջին սինգլ նույն թվականին[1]։
Երգը Ջիմ Մորիսոնի վերաբերմունքի մասին է Վիետնամի պատերազմին, և այն ձևի մասին որով պատերազմը ներկայացված էր Ամերիկյան մեդիայում։ Երգի այնպիսի տողերը ինչպիսիք են "Breakfast where the news is read/ Television children fed/ Unborn living, living dead/ Bullets strike the helmet's head" ցույց են տալիս, թե ինչպես են լուրերը մատուցվում հասարակ մարդկանց հյուրասենյակներում[2]։
Երգի սկզբնամասում ինչպես նաև երգի միջնամասից հետո, օրգանների խորհրդավոր ձայն է լսվում, որը ցույց է տալիս անհայտ զինվորի խորհրդավորությունը։ Երգի միջնամասում խումբը նվագում է մարտական և ռազմական քայլերգին նմանվող հատվածը։ Այն սկսում է հարվածային գործինքներից, և դրան գումարվում է սերժանտի ձայնը որը բղավում է (HUP, HUP, HUP 2 3 4), մինչև որ նա ասում է "COMPANY! HALT! PRESENT! ARMS!", որը շարունակվում է զենքերի լիցքավորմամբ, և հարվածային գործիքների երկար հատվածով, հետո գալիս է ընդմիջումը, և կրակոցները։ Համերգային կատարումների ժամանակ Կրիգերը իր կիթառը պարզում է Մորիսոնի դեմ որպես զենք, Դենսմորը արագ հարվածում է հարվածային գործիքներին որպեսզի ստեղծի կրակոցի ձայնը, և հետո ջարդում է իր փայտիկները, իսկ Մանզարեկը բարձրացնում է իր ձեռքը որպեսզի հետո այն իջեցնի որպես ազդանշան կրակոցի համար, վերջում Մորիսոնը բղավելով ընկնում է գետնին։ Այս միջնամասից հետո երգը վերադառնում է իր նախնական տեսքին, Մորիսոնը երգում է հետևյալ տողերը ավելի տխուր տոնով՝ "Make a grave for the Unknown Soldier", այս տողերի հետ միասն լսվում է օրգանների խորհրդավոր հնչյունները։ Հետո կրկնվում են բառերը "Breakfast"-ի մասին, և Մորիսոնը բղավում է չորս տողերից միայն երեքը բացի "Unborn Living, Living Dead" տողից, և երգը ավարտվում է Մորիսոնի հիացական բացականչություններով որոնք ազդարարում էին պատերազմի ավարտը։ Երգի ստուդիական տարբերակի վերջնամասում լսվում են ամբոխի ուրախության աղաղակներ և զանգերի ղողանջ։
Երգի սինգլ տարբերակը կրել է որոշակի փոփոխություններ, դրա ժամանակ կարելի է լսել այլ կրակոցի ձայն, իսկ երգի վերջում չի լսվում ամբոխի աղաղակների և զանգերի ղողանջների ձայնը։ Սինգլը դարձավ խմբի թվով չորրորդ սինգլը, որը կարողացավ տեղ զբաղեցնել Ամերիկայի չարթերում թոփ 40 սինգլների շարքում, այն գրավեց 39-րդ հորիզոնականը Billboard Hot 100 չարթում։ Սինգլը Բ կողմը "We Could Be So Good Together" երգն էր։