Hello, I Love You
«Hello, I Love You» | ||||
---|---|---|---|---|
The Doors-ի սինգլը | ||||
«Waiting for the Sun» ալբոմից | ||||
«Բ» կողմ | Love Street | |||
Թողարկված | Հունիս, 1968 | |||
Ֆորմատ | CD, 7" վինիլ | |||
Ձայնագրված | Փետրվար, Մայիս 1968 | |||
Ժանր | պսիխոդելիկ ռոք, պսիխոդելիկ պոպ | |||
Երգահան | Ջոն Դենսմոր, Ռոբի Կրիգեր, Ռեյ Մանզարեկ և Ջիմ Մորիսոն | |||
Տևողություն | 2:13 | |||
Լեյբլ | Elektra | |||
Պրոդյուսեր | Փոլ Ա. Ռոթշիլդ | |||
The Doors-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Hello, I Love You-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է[1]։ Երգը ընդգրկվել է խմբի երրորդ ստուդիական ալբոմում՝ Waiting for the Sun-ում 1968 թվականին։ Այն լույս է տեսել որպես սինգլ նույն թվականին և վաճառվել է 1,000,000 օրինակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը տեղի չարթերում։ Երգը առաջին հորիզոնական է զբաղեցրել նաև Կանադայում[2]։ Երգը դարձավ խմբի հիթը Մեծ Բրիտանիայում զբաղեցնելով այնտեղ 15-րդ հորիզոնականը։
Երգն այն դեմո երգերից է, որը խումբը կատարել է Aura Records գործընկերության համար 1965 թվականին։
Երբեմն երգի վերնագիրը նշվում է այսպես "Hello, I Love You (Won't You Tell Me Your Name?)" կամ էլ այսպես "Hello, I Love You Won't You Tell Me Your Name?"։ Վերնագիրը որը տպված է, կախված է նրանից, թե ինչքան վաղուցվա է ստեղծագործության թողարկումը։
Գրագողության կասկածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես նշում է խմբի կիթառահար Ռոբի Կրիեգերը, բացառված է այն, որ երգի կառուցվածքը գողացվել է Ռեյ Դեյվիսից, որը նույն տիպի կիթառային ռիֆ է նվագում The Kinks-ի "All Day and All of the Night" երգում։ Փոխարենը նա նշել է, որ երգը ներշնչված է եղել Cream խմբի "Sunshine of Your Love" երգից։ Խմբի և Ջիմ Մորիսոնի մասին կենսագրական գրքում՝ No One Here Gets Out Alive նշված է, որ Մեծ Բրիտանիայում երգի հետ կապված բոլոր հաջողությունները դատարանի վճիռով վերագրվում են Ռեյ Դեյվիսին։
Իրական կյանքի ազդեցությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի վերջին քառյակը գրվել է Ջիմ Մորիսոնի կողմից ալբոմի ձայնագրումից մի քանի տարի առաջ, և այդ տողերը հավանաբար Վենետիկյան ծովափում ապրող մի աֆրոամերիկացի աղջկա մասին է, որի հանդեպ նա անտարբեր չի եղել։
"Sidewalk crouches at her feet
Like a dog that begs for something sweet.
Do you hope to make her see you, fool?
Do you hope to pluck this dusky jewel?"
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջիմ Մորիսոն - վոկալ
- Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
- Ռոբի Կրիգեր - կիթառ
- Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթեր (1967) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Կանադա | 1 |
Ամերիկա Billboard Hot 100[3] | 1 |
Վաճառքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]տարածք | սերտիֆիկացում | վաճառք/բեռնում |
---|---|---|
Ամերիկայի Միացյալ Նահանգներ | Ոսկե | 1,000,000 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.allmusic.com/song/hello-i-love-you-mt0002801582
- ↑ "Top Singles - Volume 9, No. 23_24, August 19 1968". Collections Canada. Retrieved January 17, 2012.
- ↑ http://www.allmusic.com/album/waiting-for-the-sun-mw0000193597/awards
|