Պրոսկրիպցիաներ
Արտաքին տեսք
Պրոսկրիպցիաներ (լատին․՝ proscriptio - բառացի՝ գրավոր հրապարակում), օրենքից դուրս հայտարարված անձանց ցուցակներ Հին Հռոմում։ Պրոսկրիպցիաների մեջ են մտցվել Սուլլային կասկածելի թվացող անձանց անունները, որոնց իշխանություններին հանձնելու կամ սպանելու համար սահմանվել է պարգև, թաքցնելու դեպքում՝ մահապատիժ[1]։
Պրոսկրիպցիաների մեջ գրանցվածների ունեցվածքը բռնագրավվել է, հետնորդները զրկվել են ունեցվածքից և պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Սուլլան և նրա մերձավորները միաժամանակ Պրոսկրիպցիաներն օգտագործել են իբրև անձնական հաշիվներ մաքրելու և հարստանալու միջոց։ Պրոսկրիպցիաները, իբրև քաղաքական պայքարի ձև, կիրառել են նաև երկրորդ եռապետության անդամները՝ Գայոս Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ерёмин А.В. Сулланские проскрипции // IVS ANTIQVVM. Древнее право. — 2004. — № 14. — С. 69-78.
- Короленков А.В. Caedes mariana и tabulae sullanae: террор в Риме в 88–81 гг. до н. э. // ВДИ. 2012. №1. С. 195–211 // Вестник древней истории]. — 2012. — № 1. — С. 195—211.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 445)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոսկրիպցիաներ» հոդվածին։ |
|