Մարկոս Լեպիդոս Էմիլիոս (լատին․՝ Marcus Aemilius Lepidus, մոտ մ. թ. ա. 90[1], Հին Հռոմ - մ. թ. ա. 13[1][2][3], Ցիրցեի, Latium[3]), հռոմեական քաղաքական գործիչ։ Մ.թ.ա. 49 թվականին, լինելով պրետոր, օժանդակել է Հուլիոս Կեսարի՝ դիկտատոր հռչակելուն։ Մ.թ.ա. 46 թվականին եղել է կոնսուլ, 45-44 թվականներին՝ հեծելազորի հրամանատար, Կեսարի մահից հետո՝ մինչև կյանքի վերջը, մեծ պոնտիֆեքս։ Մ.թ.ա. 43 թվականին Օկտավիանոսի և Մարկոս Անտոնիոսի հետ կազմել է 2-րդ եռապետությունը։ Մ.թ.ա. 36 թվականին, երբ Լեպիդոսը փորձել է իր կողմը գրավել Օկտավիանոսի լեգեոնները, Օկտավիանոսը նրան զրկել է եռապետի լիազորություններից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 570)։