Ղրղզներ
Ղրղզներ кыргыздар | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||
մոտ 4,5 մլն․ | ||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||
ղրղզերեն, ռուսերեն | ||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||
սուննի իսլամ |
Ղրղզներ (ղրղզ.՝ кыргыздар), ազգություն, Ղրղզստանի հիմնական բնակչությունը։ Բնակվում են նաև Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, քիչ քանակությամբ՝ ՉԺՀ-ում և Աֆղանստանի հյուսիս-արևելքում։
Պատկանում են մոնղոլոիդ ռասայի հարավ-սիբիրական տիպին։ Խոսում են ղրղզերեն, ռուսերեն։ Հավատացյալները սուննի մուսուլմաններ են։
Խորհրդային գիտնականների կարծիքով ղրղզների կորիզը կամ նրանց կազմի մեջ մտած հիմնական տարրերից մեկն ունի կենտրոնական ասիական ծագում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղրղզների վաղ շրջանի էթնիկական պատմությունը կապված է հոների, դինլինների, սակերի և ուսունների ցեղային միավորումների հետ։ Հետագայում ղրղզների կազմի մեջ մտան 6-10-րդ դարերում Սայանո-Ալթայան Մերձիրտիշյան, Արևելյան Տյան-Շանի թյուրքալեզու բնակչության միջավայրում ձևավորված, ինչպես նաև Յոթնագետքի ու Մավերաննահրի թյուրքալեզու ցեղեր (կարլուկներ, ույգուրներ), ապա՝ մոնղոլական, իսկ 16-17-րդ դարերում՝ ղազախա-նողայական ցեղերի մի մասը։
19-րդ դարի 1-ին կեսին ղրղզները Կոկանդի խանության տիրապետության տակ էին, իսկ 19-րդ դարի 60-70-ական թվականներին նրանց բնակեցրած տարածքի մեծ մասը մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բնակչության ազգային կազմ
- ↑ Ուզբեկստանի ժողովրդագրություն
- ↑ Չինաստանի 2010 թվականի մարդահամարի ցուցանիշներ
- ↑ 2010 թվականի համառուսական մարդահամարի արդյունքներ
- ↑ 2010 թվականի Ռուսաստանի ազգային կազմ
- ↑ Ղազախստանի Հանրապետության բնակչության թվաքանակ 2011 թվականի հունվարի 1-ի տվյալներով։
- ↑ 2001 թվականի համաուկրաինական մարդահամար։ Ուկրաինայի բնակչությունն ըստ ազգության և մայրենի լեզվի
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 460)։ |