Հավելյալ արդյունք
Արտաքին տեսք
Հավելյալ արդյունք (գերմ.՝ Mehrarbeit), Կարլ Մարքսի կողմից օգտագործվող եզրույթ, որը փորձում է նկարագրել նյութական արտադրության ոլորտում անհրաժեշտ արդյունքից դուրս անմիջական արտադրողների ստեղծած արդյունքը։
Ստեղծվում է հավելյալ աշխատաժամանակի ընթացքում, հավելյալ աշխատանքով։ Ըստ մարքսիստական տնտեսագիտության, «շահագործողական ֆորմացիաներում» այն անհատույց յուրացնում են իշխող դասակարգերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 267)։ |