Jump to content

Անգելա Մերկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգելա Մերկել
գերմ.՝ Angela Merkel[4][2][3][…]
 
Կուսակցություն՝ Քրիստոնեական-դեմոկրատական միություն[5][6][3][…]
Կրթություն՝ Polytechnic Secondary School Templin?[1], Extended Secondary School Templin? (1973)[1], Լայպցիգի համալսարան (1978)[1][7][8][…] և Բեռլինի գիտությունների ակադեմիա[1][9]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ֆիզիկոս
Ազգություն գերմանացի
Դավանանք Գերմանիայի ավետարանչական եկեղեցի[10], լյութերականություն[8] և ավետարանական եկեղեցի[9]
Ծննդյան օր հուլիսի 17, 1954(1954-07-17)[11][12][13][…] (70 տարեկան)
Ծննդավայր Eimsbüttel, Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[14]
Դինաստիա family of Angela Merkel?
Քաղաքացիություն  Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Angela Dorothea Kasner[1][2][3][…]
Հայր Հորստ Կասներ[1][8][3]
Մայր Հերլինդ Կասներ[1][8][3]
Ամուսին Ulrich Merkel?[8][15] և Յոախիմ Զաուեր[8][15][16]
 
Կայք՝ buero-bundeskanzlerin-ad.de
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Նիդերլանդական արյուծի շքանշան «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի I աստիճանի մեծ խաչ[35] Մատուցած ծառայությունների համար նորվեգական արքայական շքանշանի Մեծ խաչ[33] Լեոպոլդի շքանշան Նիդեռլանդական առյուծի շքանշանի Մեծ խաչի ասպետ[59] Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ[58] «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հատուկ թողարկված Մեծ Խաչ[63][64][65] «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշան

Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի պետական պարգև

[66][67]
Մարիայի երկրի խաչի առաջին կարգի շքանշան[52] Մարիամի երկրի խաչի շքանշան Պատվո շքանշան Երեք աստղերի շքանշան[49] Ազատության շքանշան[56] Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի[46] Կրկնակի սպիտակ խաչի շքանշան «Բացառիկ ծառայությունների համար» շքանշան Հանրապետության շքանշան[32] «Ստարա պլանինա» շքանշան Ազատության նախագահական շքանշան[20][21] Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ[57] Grand Cross of the Order of Merit of the Grand Duchy of Luxembourg Վիտաուտաս Մեծի շքանշան[44] «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[26] «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան Արքայազն Հենրիի շքանշան Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա[19] Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա Դոմ Հենրի մանկան մեծ խաչ[19] Պերի արևի օդենի մեծ խաչ[18] Արևի շքանշան Վերածննդի բարձրագույն շքանշան[55] Աբդուլազիզ ալ-Սաուդի շքանշան
Կարլ Մեծի միջազգային շքանշան[17]

Էրիկ Մ. - Վարբուրգ պարգև

[22]

Գերմանական լրատվամիջոցների պարգև

[23]

Լեո Բաեքի մեդալ

[24]

Հայնգի-Գալինսկու պարգև

[25]

Լեո Բեքի մրցանակ

Ջավահարլալ Ներույի պարգև

[27]

Ինդիրա Գանդիի մրցանակ

[28]

Ռոբերտ Շումանի մրցանակ

Աբրահամ Գայգերի մրցանակ

[29]

Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի

Նանկինի համալսարանի պատվավոր դոկտոր

[30][31]
Զայիդի շքանշան

Լայպցիգի համալսարանի պատվավոր դոկտոր

[7]

Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտոր

Լյովենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր

Գենտիկ համալսարանի պատվավոր դոկտոր

Թել-Ավիվի համալսարանի պատվավոր դոկտոր

[34]

Բաբեշ-Բոյայիի համալսարանի պատվավոր դոկտոր

[36]

Բեռնի համալսարանի պատվավոր դոկտոր

[37]

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[38]

Lucius D. Clay Medal?

Henry A. Kissinger Prize?

[39]

honorary doctor of Comenius University?

Ռուսաստանի քիմիատեխնոլոգիական համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctor of Wrocław University of Science and Technology?

[40]
Պատվի նախագահական շքանշան[41]

Ehrenplakette des Bundes der Vertriebenen?

[42]

Վիլհելմ Լյոյշների մեդալ

Financial Times-ի տարվա մարդ

[43]

Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ

Eugen Bolz Prize?

[45]

honorary citizen of Templin?

[47][48]

Q114457507?

[50]

Բուբեր Ռոզենցվեյգի մեդալ

[51]

honorary doctor of Johns Hopkins University?

[53][54]

Ֆելիքս Ուֆուե-Բուանիի խաղաղության մրցանակ

[60]

Նանսենի մրցանակ

[61][62]
«Վաստակների համար» բավարիական շքանշան[68][69]

European Civil Rights Prize of the Sinti and Roma?

[70]

Q17353958?

[71]

Vision for Europe Award?

Charles V European Award?

և

Q126416301?

[72]

Անգելա Դորոտեա Մերկել (գերմ.՝ Angela Dorothea Merkel, ի ծնե Կասներ (Kasner), հուլիսի 17, 1954(1954-07-17)[11][12][13][…], Eimsbüttel, Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[14]), գերմանացի պետական և քաղաքական գործիչ, ֆիզքիմիկոս, Գերմանիայի գործող դաշնային կանցլերը 2005 թվականի նոյեմբերի 22-ից։ Առաջին կինը Գերմանիայի Դաշնային կանցլերի պաշտոնում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի հուլիսի 17-ին Համբուրգում՝ Հորստ Կասների (1926-2011) և Գերլինդե Կասների (1928-2019) ընտանիքում։ Անգելայի պապը՝ Լյուդվիկ Կազմերչակը (Աննա Կազմերչակի և Լյուդվիկ Վոյցեխովսկու որդին), պոզնանիցի ոստիկան էր, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է գերմանական բանակում, գերի է ընկել Ֆրանսիայում, որտեղ միացել է գեներալ Յուզեֆ Հալլերի լեհական բանակին։ Մասնակցել է լեհ-ուկրաինական և լեհ-խորհրդային պատերազմներին։ 1923 թվականին տեղափոխվել է Բեռլին և ծառայել ոստիկանությունում։ Անգելայի մայրը՝ Գերլինդա Յենչը, ծնվել է Դանցիգում (այժմ Գդանսկ), մինչև 1936 թվականը ապրել է Էլբինգում (այժմ Էլբլոնգ)[73][74][75]։

Անգելա Մերկելի հայրական պապն ու տատը, 1919 թվական

Անգելայի ծնվելուց մի քանի շաբաթ անց նրա ընտանիքը Համբուրգից տեղափոխվել է ԳԴՀ։ Երեք տարի անց՝ 1957 թվականին Կասերները տեղափոխվել են Թեմփլին քաղաք։ Այնտեղ Անգելայի հայրն այլևս հովիվ չէր ծառայում, սակայն մասնակցում էր ներեկեղեցական կրթական կենտրոնի ստեղծմանը, երկար ժամանակ ղեկավարում էր հովիվների քոլեջը և նշանավոր դիրք էր զբաղեցնում Բեռլինի Բրանդենբուրգի Լյութերական եկեղեցում[76]։ Անգելայի մայրը այնտեղ աշխատել է, որպես լատիներեն և անգլերեն լեզուների ուսուցչուհի։ Բացի Անգելայից, ամուսինները ևս երկու երեխա ունեին որդի՝ Անգելա Մարկուսը (ծնվել է 1957 թվականին) և դուստր՝ Իրենան (ծնվել է 1964 թվականին)։

Կասները առնչվել է եկեղեցու այն հատվածի ներկայացուցիչների հետ, որոնք աջակցել են ԳԴՀ կառավարությանը և ԳՍՄԿ-ի քաղաքականությանը եկեղեցու նկատմամբ։ Կասերներն օգտվում էին որոշակի արտոնություններից, նրանց թույլատրվում էր մեկնել դեպի արևմուտք, սակայն Գերլինդե Կասները հրաժարվել է աշխատել դպրոցական կրթական համակարգում, և նախկին ուսուցչուհին իրեն նվիրել է երեխաներին։

1961 թվականին հաճախել է Թեմփլինի միջնակարգ պոլիտեխնիկական դպրոցի առաջին դասարան։ Դասընկերների և ուսուցիչների հիշողություններում դպրոցական տարիներին Անգելան աննկատ աղջնակ էր, բայց միևնույն ժամանակ սոցիալապես ապահովված ընտանիքից։ Ուշագրավ էին նրա ակնառու հաջողությունները ուսման մեջ, հատկապես մաթեմատիկայի ոլորտում։ 1973 թվականին «գերազանց» կերպով հանձնել է լրիվ միջնակարգ դպրոցի ավարտական քննությունները[77]։

Դպրոցական տարիներին եղել է պիոներական կազմակերպության և հետո ազատ գերմանական երիտասարդության միության (ԱԳԵՄ) անդամ։ Դեռևս դպրոցում որոշել է ընդունվել Լեյպցիգի Կարլ Մարքսի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ և 1973 թվականին տեղափոխվել է Լայպցիգ։ Երիտասարդական տարիներին նա ծանոթացել է այլախոհ Ռայներ Կունցեի հետ, որին համարում է իր սիրելի գրողը։

1974 թվականին Մոսկվայի և Լենինգրադի ֆիզիկոս ուսանողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ծանոթացել է իր առաջին ամուսնու՝ ֆոգթլանդի ֆիզիկոս Ուլրիխ Մերկելի հետ։ Պսակադրությունը տեղի է ունեցել Թեմփլինի եկեղեցում 1977 թվականի սեպտեմբերի 3-ին։

Անգելա Մերկելը 1978 թվականի հունիսին գերազանց պաշտպանել է իր «տարածական հարաբերակցության ազդեցությունը խիտ միջավայրում բիմոլեկուլյար տարրական ռեակցիաների արագության վրա» թեմայով դիպլոմային աշխատանքը։ Ուսման ընթացքում Անգելան ակտիվորեն մասնակցել է Գերմանիայի ազատ երիտասարդության միության աշխատանքներին։

Աշխատանք ԳԴՀ Գիտությունների ակադեմիայում (1978-1989)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլմենաույի բարձրագույն տեխնիկական դպրոցում աշխատանքի ընդունվելու առաջարկից հրաժարվելով՝ Մերկել ամուսինները տեղափոխվել են մայրաքաղաք։ Որպես դիպլոմավորված ֆիզիկոս տեղ է ստացել ԳԴՀ Գիտությունների ակադեմիային կից ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում, որը գտնվում է Բեռլինի Ադլերսհոֆ թաղամասում։ 1981 թվականին ամուսինները բաժանվել են, անժառանգ զույգի ամուսնալուծությունը ձևակերպվել է 1982 թվականին։ 1984 թվականին Մերկելն աշխատավայրում ծանոթացել է ներկայիս ամուսնու՝ Յոահիմ Զաուերի հետ (ամուսնացել են 1998 թվականին)։

Մերկելն աշխատել է տեսական քիմիայի բաժնում։ 1986 թվականի հունվարի 8-ին պաշտպանել է ատենախոսություն «քայքայման ռեակցիաների մեխանիզմի հետազոտումը կապերի պարզ խզմամբ և դրանց արագընթաց կոնստանտների հաշվարկը քվանտա-քիմիական և վիճակագրական մեթոդների հիման վրա» թեմայով՝ կենտրոնական ինստիտուտում տեսական քիմիայի ուղղության ղեկավար Լուտց Ցյուլիկի ղեկավարությամբ։ Ստանալով բնական գիտությունների դոկտորի աստիճան՝ անցել է վերլուծական քիմիայի բաժին, որը ղեկավարել է Կլաուս Ուլբրիխտը։

Աշխատանքի ընթացքում ակտիվորեն մասնակցել է քաղաքական կյանքին. եղել է ԳԱԵՄ շրջանային կոմիտեի անդամ, 1992 թվականին տված հարցազրույցում այդ գործունեությունը Մերկելն ինքը կոչել է մշակութային-լուսավորչական աշխատանք և նշել, որ իրեն դա դուր էր գալիս։ Չի անդամակցել ոչ ԳՍՄԿ-ին, ոչ էլ ԳԴՀ ժողովրդավարական դաշինքի այլ կուսակցությանը և չի մասնակցել ընդդիմադիր շարժմանը։

Քաղաքական գործունեության սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դեմոկրատական ճեղքում» (1989)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի աշնանը Բեռլինի պատի փլուզումից հետո տեղի ունեցած արմատական փոփոխությունների ֆոնին ակնհայտ դարձավ, որ ԳԴՀ-ում մի կողմից սկսվեց նոր ժողովրդավարական կուսակցությունների ձևավորման գործընթացը, իսկ մյուս կողմից ԳԴՀ-ի Գիտությունների ակադեմիան կդադարեր գոյություն ունենալ (այն լուծարվել է 1991 թվականի դեկտեմբերի 31-ին)։ Այդ պահին Մերկելն աշխատանքի է անցել «Դեմոկրատական ճեղքում» նոր կուսակցությունում։ Ավելի ուշ նրան հանձնարարված էր կուսակցական թռուցիկների մշակումը, իսկ հետո նա փաստացի ստացել էր մամուլի քարտուղարի պաշտոնը։

Անգելա Մերկելի կենսագիր Գերդ Լանգգուտը նշում է, որ իր բազմաթիվ ընկերներն ու ծանոթները 1970-1980 թվականներին շատ են զարմացել ՔԴՄ-ում նրա քաղաքական գործունեությամբ, քանի որ իր աշխարհայացքով նա ավելի շատ մոտ է եղել «Կանաչներին»։ Գերմանիայի միավորումից հետո Մերկելի մայրը ակտիվորեն մասնակցել է ԳՍԴԿ-ի աշխատանքներին։

«Դեմոկրատական ճեղքում» երիտասարդ կուսակցության քաղաքական կուրսը մի քանի անգամ փոխվել է։ Սկզբում այն, ինչպես և մյուս քաղաքացիական կուսակցությունները դասվում էին ձախ կուսակցությունների շարքին, սակայն շուտով հստակ ձևակերպվել է կուսակցության սկզբունքային մերժումը սոցիալիզմի գաղափարներից։ 1990 թվականի սկզբին Արևմտյան Գերմանիայի պահպանողականների քաղաքական գործիչները մասնակցել են ԳԴՀ Ժողովրդական պալատի ընտրությունների քարոզարշավին, որը նշանակված էր 1990 թվականի մարտի 18-ին, և ՔԴՄ-ի գլխավոր քարտուղար Ֆոլկեր Ռյուեն գլխավորել է 1990 թվականի փետրվարի 5-ին ստեղծված «Դաշինք հանուն Գերմանիայի» միությունը։ Հելմուտ Կոլը, այն ժամանակ ՔԴՄ-ի նախագահը և դաշնային կանցլերը, նախընտրական պայքարում որոշել է շեշտը չդնել բացառապես ՔԴՄ-ի Դեմոկրատական դաշինքից նախկին կուսակցության և գերմանական սոցիալական միության վրա։

«Դեմոկրատական ճեղքում» հեղինակությունը լրջորեն տուժել է այն բանից հետո, երբ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր անց հայտնի է դարձել, որ կուսակցության նախագահ Վոլֆգանգ Շնուրը համագործակցել է ԳԴՀ պետանվտանգության նախարարության հետ։ Անգելա Մերկելը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ կուսակցության վարչությունն իր գնահատականն էր տալիս տեղի ունեցածին։

«Դաշինք հանուն Գերմանիայի» (1990)

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԳԴՀ-ի վերջին վարչապետ Լոթար դե Մեզյերի հետ, 1990 թվականի օգոստոս

1990 թվականի մարտի 18-ին Ժողովրդական պալատի առաջին ազատ ընտրություններն ավարտվել են Մերկելի կուսակցության համար ջախջախիչ պարտությամբ. կուսակցությունը հավաքել է ձայների միայն 0,9 %-ը։ Սակայն ձայների 41 %-ի անսպասելի արդյունքի շնորհիվ, որը ցույց էր տվել նախընտրական դաշինքի մեկ այլ կուսակցություն՝ Արևելյան Գերմանիայի ՔԴՄ-ն, «Դաշինք հանուն Գերմանիայի» միությունը ճանաչվել է ընտրություններում փաստացի հաղթող։ Այդ կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Լոթար դե Մեզյերը ձևավորել է կոալիցիա, որը բաղկացած էր սոցիալ-դեմոկրատներից և լիբերալներից:Ապրիլի 12-ին Լոթար դե Մեզիերը դարձել Է ԳԴՀ նախարարների խորհրդի նոր նախագահ։ Նախընտրական կոալիցիայի անդամների միջև պորտֆելների բաշխման արդյունքում Անգելա Մերկելը ստացել է ԳԴՀ-ի առաջին և վերջին ազատ ընտրված կառավարության մամուլի քարտուղարի տեղակալի պաշտոնը։ ԳԴՀ խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ անց բուռն քաղաքական կյանքի կենտրոնում հայտնվել է Գերմանիայի միավորման հարցը։ Նոր պաշտոնում Մերկելը ներկա է եղել բազմաթիվ նախնական բանակցություններին, որոնք անցկացվել են արժութային, տնտեսական և սոցիալական միության ստեղծման մասին Պետական պայմանագրի ստորագրման նախապատրաստման շրջանակներում, որը կայացել է 1990 թվականի մայիսի 18-ին Բոննում։ ԳԴՀ-ի կողմը բանակցություններում ներկայացրել է ԳԴՀ-ի նախարարների խորհրդի նախագահ Գյունտեր Կրաուզեին կից խորհրդարանական պետքարտուղարը, որը մեծ դեր է խաղացել Մերկելի քաղաքական գործունեության առաջխաղացման գործում։ 1990 թվականի օգոստոսի 31-ին Կրաուզեն և Գերմանիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Շոյբլեն ստորագրել են ԳԴՀ-ի և ԳԴՀ-ի միավորման մասին պայմանագիրը։ Որպես կառավարության մամուլի քարտուղարի տեղակալ՝ Անգելա Մերկելին ուղեկցել է Լոթար Դե Մեզյերին իր արտասահմանյան ուղևորությունների ընթացքում և ներկա է եղել Գերմանիայի նկատմամբ վերջնական կարգավորման մասին պայմանագրի (այսպես կոչված «Երկու գումարած չորս» պայմանագրի) կնքմանը։ Այս պահին արդեն հայտնի է դարձել միավորված Գերմանիայի քաղաքական կյանքում նոր առանցքային ամսաթիվը. Բունդեսթագի առաջին համատեղ ընտրությունները նշանակվել են 1990 թվականի դեկտեմբերի 2-ին։

Անցում ՔԴՄ (1990)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի մարտին Ժողովրդական պալատի «Դեմոկրատական ճեղքման» համար անհաջող ընտրությունները և հետագա ամիսներին ստեղծված իրադրությունը հանգեցրել են ՔԴՄ-ի հետ նրա մտերմացմանը, որում իր ներդրումն է ունեցել նաև Անգելա Մերկելը։ 1990 թվականի օգոստոսի 4-ին կուսակցության արտահերթ համագումարը ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել արևմտյան գերմանական ՔԴՄ-ի կազմում ընդգրկվելու մասին։ Մերկելը «Դեմոկրատական ճեղքումից» երեք պատվիրակների թվում է եղել ՔԴՄ-ի միավորված համագումարում, որը տեղի է ունեցել 1990 թվականի հոկտեմբերի 1-2-ին Համբուրգում։ Համագումարում իր ելույթում ներկայացվել է որպես «Դեմոկրատական ճեղքման» նախկին մամուլի քարտուղար և դե Մեզյերայի աշխատակազմի աշխատակից։ ՔԴՄ-ի այս XXXVIII համագումարի նախօրյակին Մերկելի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նրա առաջին անձնական զրույցը ՔԴՄ-ի նախագահ և Գերմանիայի դաշնային կանցլեր Հելմուտ Քոլի հետ։

ԳԴՀ կառավարության մամուլի քարտուղարի տեղակալի պաշտոնում գործունեությունն ավարտվել է 1990 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Գերմանիայի միավորման օրը։ Մերկելը հաստիքային պաշտոն է ստացել Գերմանիայի մամուլի և տեղեկատվության Դաշնային գերատեսչությունում նախարարական խորհրդականի պաշտոնում։ Վերադառնալով նախկին աշխատավայր այն ինստիտուտ, որտեղ աշխատել է 12 տարի, դժվար թե ժամանակին որոշում կայացվեր, քանի որ ԳԴՀ գիտությունների ակադեմիայի լուծարումը գրանցվել էր միավորման մասին պայմանագրում։ BPA-ում աշխատավայրն ապահովելուց հետո Մերկելը որոշել է դառնալ Բունդեսթագի պատգամավոր։ Գյունտեր Կրաուզեի միջնորդության շնորհիվ, որը գլխավորել է ՔԴՄ-ի բաժանմունքը նոր դաշնային երկրամասում դարձել է Շտրալզունդ ընտրական օկրուգի Բունդեսթագի պատգամավորության միամանդատ թեկնածու՝ հյուսիսային ճակատ Պոմերանիա-Ռյուգեն և միաժամանակ զբաղեցրել է կուսակցական ցուցակի վեցերորդ հորիզոնականը։

Կանանց և երիտասարդության հարցերի դաշնային նախարար (1991-1994)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի դեկտեմբերի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի առաջին համերկրային ընտրություններում Մերկելն իր ընտրատարածքում հավաքել է ձայների 48,5 %-ը։ Բունդեսթագի նոր գումարման հիմնադիր նիստում, որը տեղի է ունեցել 1990 թվականի դեկտեմբերի 20-ին, Անգելա Մերկելը ստացել է նրա պատգամավորի մանդատ։

Ընտրություններում հաղթած Հելմուտ Կոլի հետ ևս մեկ զրույցից հետո, որին 1990 թվականի նոյեմբերին Մերկելին հրավիրել էին Բոննում դաշնային կանցլերի գերատեսչություն, նա անսպասելիորեն հայտարարվել էր Հելմուտ Կոլի չորրորդ կաբինետում նախարարի պաշտոնի համար։

Գերմանացի քաղաքական գործիչների հետ, 1991 թվականի ապրիլ

Լինելով ԳԴՀ-ի նախկին քաղաքացի, չի ունեցել ՔԴՄ-ի մյուս Արևմտյան Գերմանիայի քաղաքական գործիչների համար սովորական բարձրագույն կոչում, հասարակական աշխատանքի փորձ, որը նրանք ձեռք են բերել, օրինակ, ՔԴՄ/ՔՍՄ-ին կից երիտասարդական կազմակերպությունում աշխատելով։ Կուսակցական վերելքը տեղի է ունեցել միայն դաշնային կանցլերի հովանավորության շնորհիվ, այդ ժամանակ Մերկելին հաճախ անվանում էին «Կոյլա աղջիկ»։ Այն ժամանակ, երբ նրա ապագա ներկուսակցական մրցակիցները կազմակերպված հիմքի վրա էին կառուցում իրենց կարիերան, Մերկելը ՔԴՄ-ի ներսում սեփական իշխանություն չուներ։ Այս իրավիճակը փոխելու համար նա 1991 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում փորձել է պայքարել Բրանդենբուրգի երկրամասում ՔԴՄ-ի նախագահի պաշտոնի համար, սակայն Ուլֆ Ֆինքից պարտություն է կրել։ Ի վերջո, 1991 թվականի դեկտեմբերին Դրեզդենում ՔԴՄ դաշնային համագումարում Մերկելն ընտրվել է ՔԴՄ փոխնախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Լոթար դե Մեզյերին։ Դե Մեզիերի հեռանալուց և Գյունտեր Կրաուզեի շուրջ զանգվածային լրատվամիջոցներում ծագած սկանդալից հետո, որը զբաղեցնում էր տրանսպորտի դաշնային նախարարի պաշտոնը և ներգրավված էր ինքնակամ ավտոկանգառների կառուցման անօրինական լիցենզիաների տրամադրման մեջ, Անգելա Մերկելը ՔԴՄ-ում եղել է այն սակավաթիվ քաղաքական գործիչների թվում, որոնք ծագումով ԳԴՀ-ից են և պահպանել են չվարկաբեկված կենսագրությունը։ 1993 թվականի մայիսին Գյունտեր Կրաուզեի պաշտոնաթողությունից հետո Անգելա Մերկելը հնարավորություն  է ունեցել ամրապնդել իր դիրքերը կուսակցությունում։

Շրջակա միջավայրի պահպանության դաշնային նախարար (1994-1998)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի հոկտեմբերի 16-ին կայացած Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո Հելմուտ Կոլի նոր կառավարությունում ստացել է շրջակա միջավայրի պաշտպանության, բնապահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարի պաշտոնը։ Իր միամանդատ շրջանում Անգելա Մերկելն ընտրություններում ստացել է ձայների 48,6 %-ը։

Նրա նախորդը նախարարությունում շատ հայտնի էր նաև ՔԴՄ-ի սահմաններից դուրս՝ քաղաքական գործիչ Կլաուս Տեփֆերը, սակայն շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ նրա հայացքները գնալով ավելի մեծ դիմադրություն էին ստանում կուսակցության տնտեսական թևում և, մասնավորապես «Ազատ դեմոկրատական կուսակցության» անդամների շրջանում։ Այսպես, այդ պաշտոնը 1994 թվականի նոյեմբերի 17-ից զբաղեցրել Է Մերկելը, իսկ Տյոպֆերը նշանակվել է տարածաշրջանային պլանավորման, շինարարության և քաղաքային զարգացման դաշնային նախարարի պաշտոնում, ինչը հասարակայնությունն ընդունել է որպես քաղաքական պարտություն։

ՔԴՄ-ի անօրինական ֆինանսավորման սկանդալ (1999)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած Բունդեսթագի ընտրություններն ավարտվել են ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի և դաշնային կանցլերի թեկնածու Հելմուտ Կոլի համար լիակատար ձախողմամբ։ 1949 թվականից ի վեր կուսակցական դաշինքը վատագույն արդյունքն է ցույց տվել ընտրություններում. առաջին անգամ գործող կառավարությունը նոր ժամկետով լիազորություններ չի ստացել։ Միամանդատ շրջանի ընտրություններում Անգելա Մերկելի ցուցանիշը նվազել է 11 կետով և կազմել է 37,3 %։

Վոլֆգանգ Շոյբլեն՝ Հելմուտ Կոլի «հավերժական թագաժառանգը»։ Դեռ մինչև թեկնածուի ընտրությունները Շոյբլեի հարցազրույցներից մեկում նկատվում էր Կոլի թեկնածության քննադատությունը։ ՔԴՄ-ի Համերկրային համագումարում, որն անցկացվել է Բոննում ընտրություններում պարտվելուց հետո, 1998 թվականի նոյեմբերի 7-ին Շոյբլեն, ի վերջո, ընտրվել է ՔԴՄ-ի նախագահ։ Շոյբլեի առաջարկով Անգելա Մերկելը ստացել է ընդդիմադիր դարձած կուսակցության առանցքային պաշտոններից մեկը՝ ՔԴՄ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Հելմուտ Կոլը դարձել է կուսակցության պատվավոր նախագահ, ընտրվել է ՔԴՄ նախագահության և դաշնային վարչության անդամ։

Հաջորդ ամիսներին ՔԴՄ-ն ընտրություններում վատ արդյունքների է հասել, իսկ 1999 թվականի հունիսին՝ Եվրախորհրդարանի ընտրություններում ՔՍՄ-ի հետ դաշինքում 48,7 % (1994 թվականի 38,4 %-ի դիմաց) ծանրակշիռ արդյունքների, ինչն էլ ավելի է ամրապնդել ՔԴՄ-ի գլխավոր քարտուղար Անգելա Մերկելի հասարակական և ներկուսակցական դիրքերը։

1999 թվականի նոյեմբերին ՔԴՄ-ի անօրինական ֆինանսավորման կապակցությամբ սկանդալ է առաջացել։ Հելմուտ Կոլի հարցազրույցից հետո, որը նա տվել էր ZDF հեռուստաալիքին 1999 թվականի դեկտեմբերի 16-ին, ակնհայտ է դարձել, որ շրջանցելով Գերմանիայի «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը, նախկին ֆեդերալ կանցլերը և ՔԴՄ-ի գործող պատվավոր նախագահը ֆինանսական միջոցներ էր ստանում կուսակցության համար, որոնք միլիոններով էին հաշվվում։ Կոլը հրաժարվել է նշել հովանավորների անունները։ 1999 թվականի դեկտեմբերի 22-ին «Frankfurter Allgemeine Zeitung» թերթում հրապարակվել էր գլխավոր քարտուղար Անգելա Մերկելի հոդվածը, որում հեղինակը քննադատության էր ենթարկել Հելմուտ Կոլի պահվածքը և կուսակցությանը կոչ էր արել վճռականորեն խզել կապերը «հին գվարդիայի» հետ։

2000 թվականի հունվարի 18-ին ՔԴՄ-ի նախագահությունը և դաշնային վարչությունը Հելմուտ Կոլից պահանջել են վայր դնել կուսակցության պատվավոր նախագահի լիազորությունները այնքան ժամանակ, քանի դեռ չեն նշվել հովանավորների անունները։ Ի պատասխան Կոլը հրաժարական է տվել կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնից։ Միաժամանակ նա մասնակիորեն հրապարակային բանավեճի մեջ է մտել կուսակցության գործող նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։ 2000 թվականի հունվարի 10-ին ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ ֆինանսավորվում է ռազմարդյունաբերական լոբբիից՝ ի դեմս Կարլհայնց Շրայբերի, թեև դեռ մեկ ամիս առաջ՝ 1999 թվականի դեկտեմբերի 2-ին, վիճարկել է այդ փաստը Բունդեսթագի նիստում։ Այն բանից հետո, երբ ՔԴՄ գանձապետ Բրիգիտտա Բաումայսթերը հակասական ցուցմունքներ է տվել գումարի փոխանցման մանրամասների մասին, Վոլֆգանգ Շոյբլեն այլևս չէր կարող մնալ կուսակցության ղեկավարի պաշտոնում։

ՔԴՄ նախագահ (2000)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի փետրվարի 16-ին Վոլֆգանգ Շոյբլեն ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբակցությունում հայտարարել է կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։ Մի քանի շաբաթ կուսակցությունը մնացել էր առանց ղեկավարության, և Անգելա Մերկելը, որպես գլխավոր քարտուղար, զբաղեցնում էր կուսակցության առանցքային դիրքը։ Այդ ընթացքում անցել են ինը, այսպես կոչված «տարածաշրջանային համաժողովներ», որտեղ տեղի է ունեցել քննարկում կուսակցության շարքային անդամների հետ ֆինանսական սկանդալի հետևանքների մշակման մասին։ Այդ տեղական կուսակցություններում էլ տեղի է ունեցել այն ուժերի համախմբումը, որոնք պաշտպանել են Մերկելի թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում։ Անգելա Մերկելը հանրության աչքին ներգրավված չէր ֆինանսական խարդախությունների մեջ։

2000 թվականի ապրիլի 10-ին Էսսենում կայացած ՔԴՄ համերկրային կուսակցական համագումարում Անգելա Մերկելը ստացել է 935 իրական ձայներից 897-ը։ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Մերկելին փոխարինել է Ռուպրեխտ Պոլենցը:ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբակցությունը գլխավորել է Ֆրիդրիխ Մերցը։ Իշխող տրիոյի համար առաջին խիստ փորձարկումները տեղի են ունեցել հուլիսի 14-ին։ Չնայած այն բանին, որ կարմիր-կանաչ (ԳՍԴԿ/«Կանաչներ») դաշնային կառավարությունը բունդեսրատում չուներ անհրաժեշտ մեծամասնություն, հարկային բարեփոխումների նախագծի քվեարկության ժամանական նրան, այնուամենայնիվ, հաջողվել է իր կողմը «քաշել» մի քանի դաշնային հողեր, որոնց կառավարությունները կազմավորվել են ՔԴՄ-ի մասնակցությամբ։

2000 և 2001 թվականների դաշնային հողերի ընտրություններում Մերկելի ղեկավարությամբ Քրիստոնեադեմոկրատական միությունը որևէ խոշոր հաղթանակ չի տարել։ Կարմիր-կանաչ կառավարությունն ամրապնդել է իր դիրքերն իշխանության մեջ և չի խաթարել ընդդիմությանը։ 2002 թվականի սեպտեմբերին Բունդեսթագի ընտրություններից առաջ քաղաքական պայքար է սկսվել։ 2001 թվականի փետրվարի սկզբին Ֆրիդրիխ Մերցը քննարկման էր ներկայացրել իր թեկնածությունը դաշնային կանցլերի պաշտոնում։ Անգելա Մերկելի թեկնածությունն առաջադրելու պատրաստակամության մասին արդեն հայտնի էր։ Սակայն կուսակցության բարձրագույն էշելոններում այն աջակցություն չէր վայելում, քանի որ ՔԴՄ-ի շատ անդամներ դաշնային հողերի վարչապետների կարգավիճակում և դաշնային հողերի մակարդակով կուսակցության բաժանմունքների ղեկավարները նախապատվությունը տալիս էին Բավարիայի վարչապետին և ՔՍՄ-ի նախագահ Էդմունդ Շտոյբերին։ 2001 թվականի դեկտեմբերին Դրեզդենում կայացած կուսակցական համագումարը հետաձգել է թեկնածության վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը մինչև 2002 թվականի հունվարի 11-ին ՔԴՄ նախագահության և դաշնային վարչության նիստը Մագդեբուրգում։ Անգելա Մերկելը որոշել է չկանգնել Շտոյբերի ճանապարհին և հունվարի 11-ին Բավարիայում կայանալիք հանդիպմանը հայտարարել է նրա թեկնածության օգտին իր հրաժարվելու մասին, ինչը ստացել է «Վոլֆսրատհաուզենի նախաճաշ» անվանումը։ Այս մերժումը անհրաժեշտ էր Մերկելին իր իշխանությունը պահպանելու համար, որպեսզի խուսափեր անվստահության քվե ստանալու արդյունքում ակնհայտ պարտությունից և կուսակցության նախագահի թեկնածության վերաբերյալ բանավեճերի նոր փուլից։

Ընդդիմության առաջնորդ (2002-2005)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի սեպտեմբերի 22-ի Բունդեսթագի ընտրություններում փոքր առավելությամբ հաղթել է ՍԴՀԿ-ն և «Կանաչների» կուսակցությունը՝ Գերհարդ Շրյոդերի և Յոշկա Ֆիշերի գլխավորությամբ։ Անգելա Մերկելը ըմբռնումով է մոտեցել Շտոյբերի պարտությանը։ Ընտրություններում Շրյոդերի հաղթանակի գործում իր ներդրումն է ունեցել նաև կառավարության կայծակնային արձագանքը 2002 թվականի Էլբայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղին, սակայն ավելի կարևոր գործոն է թվում նրա բացասական վերաբերմունքը Իրաքի պատերազմի նկատմամբ։ Ի տարբերություն գործող դաշնային կառավարության հստակ «ոչ»-ին՝ Անգելա Մերկելն իր աջակցությունն է հայտնել Ջորջ Բուշի կուրսին։

Տանուլ տալով Բունդեսթագի ընտրությունները՝ Անգելա Մերկելը որոշել է Ֆրիդրիխ Մերցի փոխարեն զբաղեցնել ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնը՝ որոշելով խորհրդարանական մակարդակով դիմակայել Գերհարդ Շրյոդերի կառավարությանը։ Մերցը պատրաստ չէր հանձնել իր դիրքերը և այդ իսկ պատճառով քննադատել է Մերկելին։ ՔԴՄ նախագահության վճռորոշ նիստում Շտոյբերը իր ձայնը տվել է Մերկելի օգտին։ Մերկելի և Մերցի հարաբերությունները վատացել են ներկուսակցական մրցակցության հողի վրա ծագած հակամարտությունների պատճառով։ 2002 թվականի նոյեմբերի 11-12-ը Հանովերում կայացած ՔԴՄ համերկրային համագումարում Անգելա Մերկելը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում։ Նրա թեկնածության օգտին տրվել է 796 ձայնից 746-ը (ընդամենը ներկա է եղել 978 պատվիրակ)։

2003 թվականը ՔԴՄ-ի և նրա նախագահի համար նշանավորվել է Հեսսենի և Ստորին Սաքսոնիայի խորհրդարանական ընտրություններում հաջողություններով։ Բունդեսրատում ՔԴՄ-ի ուժեղացված ներկայությունն Անգելա Մերկելին գտնվելով ընդդիմության շարքերում թույլ է տվել մասնակցել երկրի կառավարմանը։ ՔԴՄ-ն աջակցել է կառավարական «գործողությունների ծրագիր 2010»-ին, որն ուղղված էր սոցիալական համակարգի և աշխատաշուկայի բարեփոխմանը և, անցկացնելով հաշտեցման հանձնաժողովում իր մի շարք լրացուցիչ պահանջներ, քվեարկել է օրենքներում փոփոխություններ կատարելու օգտին և բունդեսթագում, և բունդեսռատում։ Կուսակցությունը նաև մասնակցել է առողջապահության բարեփոխումների նախագծերի ձևակերպումների մշակմանը և աշխատաշուկայում ժամանակակից ծառայությունների մասին չորրորդ օրենքի ձևակերպումներին, որոնք պետք է ուժի մեջ մտնեին 2004 թվականի հունվարի 1-ից։

2004 թվականի փետրվարի 6-ին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը հայտարարել էր Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին, նրան այդ պաշտոնում է հաջորդել է Ֆրանց Մյունտեֆերինգը։ Նույն ամսին Համբուրգի խորհրդարանական ընտրություններում քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը հաղթանակ է տարել։

2004 թվականի նոյեմբերի 20-ի իր ելույթում անդրադառնալով Գերմանիայի ներքաղաքական իրավիճակին իսլամադավան (առավելապես թուրքական) բնակչության ինտեգրման կտրվածքով՝ Անգելա Մերկելը նշել է. «բազմամշակութային հասարակությունը ձախողվեց»: Ընդ որում, անտեսումից վերադարձնելով գերմանական «առաջատար մշակույթ» տերմինը, նա քննադատության է ենթարկել մուսուլմաններին եվրոպական հասարակությանը ինտեգրվելու նրանց սահմանափակ կարողության համար։

Նույն թվականին ավարտին է մոտեցել դաշնային նախագահ Յոհաննես Ռաուի լիազորությունների ժամկետը։ Վոլֆգանգ Շոյբլեն նախապես առաջադրել էր իր թեկնածությունն այդ երկրում ձևականորեն գլխավոր քաղաքական պաշտոնի համար և հույս ուներ ստանալ ՔԴՄ-ի և ՔՍՄ-ի աջակցությունը։ Անգելա Մերկելի ներկուսակցական հակառակորդներ Ռոլանդ Կոխը և Ֆրիդրիխ Մերցը, ինչպես և ՔՍՄ-ի առաջնորդ Էդմունդ Շտոյբերը, պաշտպանել են Շոյբլեի թեկնածությունը։ Մերկելի թեկնածուն Հորսթ Քելերն էր, և 2004 թվականի մայիսի 23-ին Դաշնային ժողովի ընտրություններում նրա հաղթանակը բոլորի կողմից ընկալվել է որպես Անգելա Մերկելի հետագա դիրքերի ուժեղացում։

2005 թվականի բունդեսթագի արտահերթ ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի Լանդթագի ընտրությունները 2005 թվականի մայիսի 22-ին խոշոր պարտություն են կրել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համար 2003 և 2004 թվականների ընտրությունների մի շարք այլ ձախողումների ժամանակ։ Ընտրատեղամասերի փակումից կես ժամ անց նախ ՍԴՀԿ-ի նախագահ Ֆրանց Մյունտեֆերինգը, իսկ դրանից հետո նաև դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը հայտարարել են 2005 թվականի աշնանը Բունդեսթագի արտահերթ ընտրություններ նշանակելու մտադրության մասին։

Մայիսի 30-ին ՔԴՄ-ի և ՔՍՄ-ի նախագահությունը համատեղ նիստում Մերկելին ընտրել է իր կուսակցություններից դաշնային կանցլերի պաշտոնի թեկնածու։ Նրա կարգավիճակը կուսակցությունում կասկածի չի ենթարկվել, իսկ նրա ներկուսակցական հակառակորդները ոչնչացվել են։ Մերկելի «ստվերային կաբինետը», հաշվի առնելով Ազատ դեմոկրատական կուսակցության հետ ենթադրյալ կոալիցիան, կրճատված կազմով ներկայացվել է որպես «պրոֆեսիոնալների թիմ»։

2005 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած Բունդեսթագի արտահերթ ընտրություններում Մերկելի առաջին համարով քայլող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը ստացել է 35,2 % (2002 թվականին՝ 38,5 %)՝ ՍԴՀԿ-ին տրված 34,2 %-ի դիմաց։ ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքի կողմից ընտրություններում ցուցադրված արդյունքները կանխատեսվածից զգալիորեն ցածր էին, և Բունդեսթագում ընտրությունների համար դրված նպատակը ԳՀՀԾ-ի հետ խորհրդարանական մեծամասնություն ստեղծելն էր։ Իր № 15 ընտրատարածքում (Շտրալզունդ, Պոմերանիա և Ռյուգեն) Մերկելը հավաքել է ձայների 41,3 %-ը։ Սոցիալ-դեմոկրատները նույնպես բախվել են ձայների լուրջ կորուստների, և ավելի վաղ գոյություն ունեցող ՍԴՀԿ-ի և «Կանաչների» կառավարական կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում։

Դաշնային կանցլեր (2005 թվականից)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոալիցիա կազմելու բանակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերկելը 2005 թվականին

Ընտրությունների օրը երեկոյան կայացած հեռուստաբանավեճի ընթացքում Գերհարդ Շրյոդերը, չնայած «կանաչների» հետ կառավարական կոալիցիայի կորստին, անսպասելիորեն հայտարարել է կառավարություն ձևավորելու իր մտադրության մասին՝ դա անելով այն ձևով, որը թեժ վեճեր է առաջացրել և որն ինքն ավելի ուշ անվանել է «սուբոպտիմալ»։ Հետագա օրերն անցել են Բեռլինում՝ փնտրելով պատասխան այն հարցին, թե ում է պատկանում դաշնային կանցլերի պաշտոնը զբաղեցնելու և ինչ-որ կոալիցիոն կառավարություն ձևավորելու իրավունքը՝ ԳՍԴԿ-ին, որը Բունդեսթագում ամենախոշոր կուսակցական խմբակցությունն է, թե ՔԴՄ/ՔՍՄ դաշինքին՝ որպես ամենախոշոր խմբակցություն։

Սեպտեմբերի 20-ին ՔԴՄ/ՔՍՄ նոր խմբակցության առաջին նիստում Մերկելն ընտրվել է նրա նախագահ՝ գաղտնի քվեարկությամբ ստանալով 222 ձայնից 219-ը։ Հիասթափությունից հետո, որն իրենց հետ բերել էին բունդեսթագի ընտրությունները, այդ աջակցությունը դարձել է վստահության կարևոր քվե կոալիցիայի ստեղծման շուրջ բանակցությունների նախաշեմին։ Առաջիկա 14 օրերին, որոնք անհրաժեշտ էին № 160 ընտրատարածքում (Դրեզդեն I) ընտրություններ անցկացնելու համար, Անգելա Մերկելը և Էդմունդ Շտոյբերը բանակցությունների փուլ են անցկացրեցրել 90/Կանաչների միության հետ՝ հող նախապատրաստելով հնարավոր «սև-դեղին-կանաչ» կոալիցիայի համար։ Միայն ընտրություններից հետո Դրեզդենում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ բանակցություններ սկսվեցին «մեծ կոալիցիա» ձևավորելու շուրջ։ Հոկտեմբերի 10-ին ԳՍԴԿ-ն, ՔԴՄ-ն և ՔՍՄ-ն հրապարակել են իրենց կողմից կնքված համաձայնագիրը, որում խոսվում էր Մերկելի՝ 16-րդ գումարման բունդեսթագի կողմից Գերմանիայի Դաշնային կանցլերի պաշտոնում ընտրվելու մասին։ Նոյեմբերի 12-ին հինգ շաբաթ տևած բանակցություններից հետո ՔԴՄ/ՔՍՄ-ն և ՍԴՀԿ-ն կոալիցիոն պայմանագիր են կնքել։

2005 թվականի նոյեմբերի 22-ին ընտրվել է Գերմանիայի Դաշնային կանցլերի պաշտոնում՝ ստանալով 16-րդ գումարման բունդեսթագի պատգամավորների 611 ձայներից 397-ը՝ դառնալով առաջին կին դաշնային կանցլերը և միաժամանակ ամենաերիտասարդ (51 տարեկան) դաշնային կանցլերը Գերմանիայի պատմության ընթացքում, ինչպես նաև այդ պաշտոնում նոր դաշնային հողերի առաջին ներկայացուցիչը և բնագիտական կրթությամբ առաջին կանցլերը։

Շատ կանայք Անգելա Մերկելի Դաշնային կանցլեր դառնակը ընդունել են որպես անձնական հաղթանակ։ Նա համակրելի է նրանով, որ աչքի չի ընկնում կանացի գեղեցկությամբ և խարիզմայով, և նրանով, որ նա հասել է քաղաքական կարիերայի գագաթնակետին՝ անցնելով կանանց կարիերայի համար կրիտիկական տարիքային շեմը։

Կառավարության ձևավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բունդեսթագի աշխատանքները սկսելուց առաջ Մերկելի մշտական մրցակից Էդմունդ Շտոյբերն անսպասելիորեն հրաժարվել է էկոնոմիկայի նախարարի իր նշանակած պաշտոնից, իր իսկ խոստովանությամբ, ԳՍԴԿ նախագահի պաշտոնից Ֆրանց Մյունտեֆերինգի հրաժարականի կապակցությամբ։

Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչության ղեկավարի հանգուցային և վստահություն պահանջող պաշտոնի համար առաջադրել է ԳԴՀ նախարարների խորհրդի վերջին նախագահի զարմիկ Թոմաս դե Մեզյերին։

Խորհրդարանական ժամկետի առաջին կես

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգելա Մերկելը 2006 թվականին

Բունդեսթագի գործունեության սկզբում Մերկելը և նրա կաբինետը հանգիստ ժամանակներ են անցկացրել։ Միայն երբեմն ավելի շատ խոսք էր գնում լիազորությունների հարցերի լուծման կամ կառավարության գործունեության երկարաժամկետ ուղղությունների, այլ ոչ թե փաստացի բնույթի հարցերի մասին։

2006 թվականի մարտի վերջին ներկայացրել է իր ութ կետից բաղկացած գործունեության ծրագիրը։ Դրանում նախանշված էին դաշնային համակարգի բարեփոխման, բյուրոկրատիզմի դեմ պայքարի, գիտական հետազոտությունների, էներգետիկ քաղաքականության, բյուջետային և ֆինանսական քաղաքականության, ընտանիքի քաղաքականության, աշխատանքի շուկայի և, մասնավորապես, առողջապահության համակարգի բարեփոխումների հիմնական ուղղությունները։

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել Անգելա Մերկելի առաջին ելույթը և ամբողջ աշխարհում կառավարության ղեկավարի առաջին ելույթը տեսա-ձայնագրությունների միջոցով։ Անգելա Մերկելն այդ հնարավորությունն օգտագործել է ամեն շաբաթ՝ տարբեր քաղաքական ու սոցիալական հարցերի վերաբերյալ սեփական տեսակետը կիսելու համար։ Առաջին թողարկումը նվիրված էր ֆուտբոլի աշխարհի առաջնությանը[78]։

Չնայած ակնհայտ վճռական գործողությունների բացակայությանը, պետության կառավարման գործարար ոճը սկզբում աջակցություն է ստացել բնակչության կողմից։

2006 թվականի նոյեմբերի 27-ին կայացած ՔԴՄ համերկրային համագումարում Անգելա Մերկելը ձայների 93 տոկոսով վերընտրվել է իր կուսակցության նախագահի պաշտոնում։

2007 թվականի սեպտեմբերի 23-ին իր բեռլինյան գերատեսչությունում ընդունել Է Դալայ Լամա XIV-ին, ինչը միջազգային մասշտաբի սենսացիա է դարձել։ Տիբեթի հոգևոր առաջնորդի հետ հանդիպումը նա համարել է կարծիքների մասնավոր փոխանակում կրոնական առաջնորդի հետ և կոչ է արել այն չընդունել որպես Տիբեթի ինքնավարության հարցում կառավարության դիրքորոշման արտացոլում։ Չնայած դրան՝ ՉԺՀ-ն չեղարկել Է նախարարական մակարդակով մի քանի պաշտոնական հանդիպումներ՝ դա «տեխնիկական բարդություններով»։ Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Քրիստոֆ Հոյսգենը կարողացել է վերացնել առաջացած լարվածությունը՝ Գերմանիայում Չինաստանի դեսպանին հավաստիացնելով, որ Չինաստանի նկատմամբ իր երկրի քաղաքականությունն անփոփոխ է։

ԵՄ նախագահություն 2007 թվականին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգելա Մերկելը և դաշնային արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ներկայացրել են Գերմանիան, որը 2007 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը կատարել է Եվրամիության նախագահության իր լիազորությունները։

ԵՄ-ում Գերմանիայի նախագահության շրջանում իր քաղաքական գործունեության կարևորագույն ուղղություններից Անգելա Մերկելը նշել է ԵՄ Սահմանադրությունը, էներգետիկ քաղաքականությունը, կլիմայի պաշտպանությունը, անդրատլանտյան տնտեսական համագործակցության խորացումը և բարիդրացիական հարաբերությունները Սևծովյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ[79]։

Եվրոպական Միության Սահմանադրության ընդունումը Մերկելի գերակայությունն էր նրա նախագահության ընթացքում։ Ի թիվս այլ բաների, Մերկելը պնդում էր, որ ժամանակակից բազմամշակութային աշխարհում Եվրոպան չպետք է մոռանա իր մշակույթի և իր արմատների մասին։ Այդ կապակցությամբ նա առաջարկել է, որ ԵՄ-ի Սահմանադրությունում ամրագրվի Աստծո և քրիստոնեության կապը[80]։ Ի վերջո, Լեհաստանի, Իռլանդիայի և Իտալիայի կողմից աջակցած այս ցանկությունը իրականություն չի դարձել. Լիսաբոնի պայմանագիրը վերաբերում է միայն «Եվրոպայի մշակութային, կրոնական և մարդասիրական ժառանգությանը»։

Երկրորդ կառավարություն (2009-2013)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը պահպանել է հարաբերական մեծամասնությունը Բունդեսթագում։ Անձամբ Անգելա Մերկելը հաղթանակ է տարել իր նախկին Շտրալզունդ ընտրատարածքում՝ ստանալով ձայների 49,3 %-ը[81]։

Հոկտեմբերի 28-ին հաջողվել է «սև-դեղին» կոալիցիա ձևավորել ԳՀՀՊ-ի մասնակցությամբ և երդմնակալության հանգեցնել երկրորդ կառավարությունը՝ Մերկելի նախագահությամբ[82]։

Երրորդ կառավարություն (2013-2018)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 22-ին հերթական խորհրդարանական ընտրությունները հանգեցրին իշխող կոալիցիայի փոփոխությանը, թեև ՔԴՄ/ՔՍՄ-ն կրկին պահպանել է հարաբերական մեծամասնությունը, ԳՀԽ-ն իր պատմության մեջ առաջին անգամ ոչ մի պատգամավորական մանդատ չի ստացել։

Ընտրատարածքների վերակազմավորման պատճառով Անգելա Մերկելն իր թեկնածությունն է առաջադրել նոր՝ 15-րդ օկրուգում՝ առաջավոր և հաղթել՝ ստանալով «առաջին նախապատվության» ձայների 56,2 %-ը (Գերմանիայում ընտրողները ունեն երկու ձայնի իրավունք)[83]։

2013 թվականի դեկտեմբերի 17-ին երդում է տրվել «մեծ կոալիցիայի» նոր կառավարությանը՝ ՔԴՄ/ՔՍՄ քաղաքական միության և ՍԴՀԿ-ի հիման վրա, որը վերստին գլխավորել է Մերկելը[84]։

Չորրորդ կառավարություն (2018 թվականից)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 24-ին խորհրդարանական ընտրությունները կրկին հաղթանակ բերեցին ՔԴՄ/ՔՍՄ-ին, սակայն վատագույն արդյունքով՝ նախորդ ընտրությունների համեմատ։ Մերկելն իր 15-րդ շրջանում ստացել է «առաջին նախապատվության» ձայների 44 %-ը, ինչը բավարար է եղել հաղթանակի համար, բայց այս անգամ նրա հիմնական մրցակիցը եղել է Լայֆ Էրիկ Հոլմը «Այլընտրանք Գերմանիայի համար»-ից, որը ստացել է ձայների 19,2 %-ը[85]։

Բունդեսթագի բարդ կազմի պատճառով կոալիցիոն բանակցությունները ձգձգվել են, և միայն 2018 թվականի մարտի 14-ին ձևավորվել է նոր կառավարություն՝ հիմնված լինելով սոցիալ-դեմոկրատների հետ կոալիցիայի վրա։ Մերկելի Գերմանիայի կանցլերի պաշտոնում հաստատվելու օգտին քվեարկել է Բունդեսթագի 364 պատգամավոր, 315-ը դեմ է քվեարկել և 9-ը ձեռնպահ է մնացել[86]։

2018 թվականի դեկտեմբերի 7-ին Համբուրգում կայացած համագումարում Անգելա Մերկելի՝ կուսակցությունում առաջնորդության համար պայքարին մասնակցելուց հրաժարվելուց հետո ՔԴՄ-ի նոր նախագահ է ընտրվել Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերը[87]։

Քաղաքական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգելա Մերկելի արտաքին քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական հակամարտությունների կարգավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգելա Մերկելը և ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը 2005 թվականի դեկտեմբերի 6-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ

Իրաքի պատերազմի նախօրեին Անգելա Մերկելն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ին և «ցանկացողների կոալիցիային» Իրաքի նկատմամբ իրենց քաղաքականության հարցում։ Այցով գտնվելով ԱՄՆ-ում, որպես ընդդիմության առաջնորդ, նա քննադատել է դաշնային կառավարության արտաքին քաղաքականությունը, ինչը կտրուկ բացասական արձագանք է առաջացրել Բեռլինի կառավարական շրջանակներում։ ՍԴՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Ֆրանց Մյունտեֆերինգը Մերկելի հայտարարությունը գնահատել է որպես նվաստացում ամերիկյան վարչակազմի առջև։

2003 թվականի մարտի 19-ին Գերմանիայի Բունդեսթագում իր ելույթում Մերկելը հայտարարել էր այն մասին, որ ՔԴՄ-ն աջակցում է Սադամ Հուսեյնին վերջնագիր ներկայացնելուն, որը «խաղաղության պահպանման վերջին շանսն է», և դաշնային կառավարությանը կոչ էր արել հետևել այդ օրինակին, որպեսզի «իրապես կանխի պատերազմն Իրաքում»։

Ռազմական հակամարտությունների կարգավորման վերաբերյալ Անգելա Մերկելի սկզբունքային հայացքները ներկայացրել են այդ շրջանի հրապարակումները։ Որպես ultima ratio՝ Մերկելը մասնակցել է 1999 թվականի Կոսովոյի հակամարտությանը և պատմական զուգահեռներ անցկացրել իր երկրի պատմության հետ։

Ուկրաինայի արևելքում իրադրության կարգավորման և Մինսկի համաձայնագրերի կատարման խմբի (նորմանդական քառյակի) անդամ է։

Հարաբերություններ Թուրքիայի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2005 թվականի ընտրությունները հաճախ, այդ թվում Ստամբուլ կատարած այցի ժամանակ, իր կարծիքն էր հայտնում Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության անհնարինության մասին՝ քարոզելով «արտոնյալ գործընկերության» գաղափարը։ Դաշնային կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում Մերկելը այդ կապակցությամբ լռություն է պահպանել։ Ինտեգրման իր ըմբռնման համար քննադատության է ենթարկվել միայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Բացի այդ, լինելով պահպանողականների առաջնորդ, N-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան ոչ աշխարհագրական դիրքով, ոչ հոգեբանությամբ եվրոպական երկիր չէ։ Մերկելը կարծում է, որ այդ երկրում մարդու իրավունքների պահպանման հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Բացի այդ, եթե Թուրքիան դառնա Եվրամիության լիիրավ անդամ, Եվրախորհրդարանի թուրք պատգամավորները, այդ մարմնի ձևավորման ներկայացուցչական սկզբունքի համաձայն, կստանան բոլոր մանդատների մեկ երրորդը։

Հարաբերություններ Մերձավոր Արևելքի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգելա Մերկելը և Ջորջ Բուշը 2006 թվականի հունվարին

Մերկելը զուսպ է արտահայտվել 2006 թվականի լիբանանա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում Գերմանիայի մասնակցության մասին։ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը հանդես է եկել ՄԱԿ-ի զորակազմի կազմում գերմանացի զինվորների մասնակցության օգտին։

2008 թվականի մարտի 18-ին Իսրայելի Կնեսետում Անգելա Մերկելը ելույթը սկսել է եբրայերենով։ Նա ընդգծել է Իսրայելի հանդեպ Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։ Մերկելը դարձել է արտասահմանյան պետության առաջին կին ղեկավարը, որը հրավիրվել էր ելույթ ունենալու Իսրայելի Քնեսեթում։

Հարաբերություններ Ռուսաստանի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին քաղաքականության մեջ Անգելա Մերկելը հայտնի է եվրոպական արժեքների անվերապահ աջակցությամբ՝ կողմնորոշվելով ԱՄՆ-ի հետ մերձեցմանը[88]՝ որպես Եվրոպայում խաղաղության և կայունության երաշխավորման ռազմավարական գործընկեր:

Անգելա Մերկելը և Վլադիմիր Պուտինը 2012 թվականի նոյեմբերին

Նա բազմիցս քննադատել է Գերհարդ Շրյոդերին Վլադիմիր Պուտինի հետ «չափից ավելի» բարեկամության համար և հայտարարել, որ Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի կանցլերի պաշտոնում ընտրվելու դեպքում։

Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ Մերկելը գլխավորել է Գերմանիայի կառավարությունը, ռուս-գերմանական հարաբերությունները սկզբում ոչ մի հատուկ փոփոխություն չեն կրել։

Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի և Ռուսաստանին Ղրիմի բռնակցմանը և Դոնբասի պատերազմին հաջորդած քաղաքական ճգնաժամի ընթացքում Մերկելը հավանություն չի տվել Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին[89]։ Նրա կարծիքով՝ «Ղրիմի հանցավոր բռնակցումը», որը խախտում է միջազգային իրավունքը, և Ուկրաինայի արևելքում զինված հակամարտությունը «լրջորեն խաթարել են» ռուս-գերմանական հաբերությունները[90]։ Նա կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանն ու երկարաձգմանը, որոնք 2014 թվականին պատասխան պատժամիջոցների են հանգեցրել Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից։ 2014 թվականին Ռուսաստանի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառության անկումը կազմել է 12 %՝ նվազելով մինչև 67,7 միլիարդ եվրո, 2015 թվականին՝ 24 %-ով (51,5 միլիարդ եվրո), 2016 թվականին՝ 7,2 %-ով (48,0 միլիարդ եվրո)[91]։

2019 թվականի հունվարի 23-ին Մերկելը հայտարարել է. «Մենք կշարունակենք գազի մատակարարումը Ռուսաստանից, դա միանգամայն պարզ է»[92]:=== Տնտեսական և սոցիալական քաղաքականություն === Առայժմ կոնկրետ իրացում չգտած ոչ հստակ թեզիսներում գուշակվում են այն դրույթները, որոնք արդեն ծանոթ են Շրյոդեր-Բլերի 1999 թվականի համատեղ փաստաթղթին։ ՔԴՄ նախագահության հանձնաժողովը Մերկելի նախագահությամբ մինչև 2001 թվականի օգոստոսի 27-ը մշակել է Բանավիճային նախագիծ, որն ընդունվել է 2001 թվականի դեկտեմբերին Դրեզդենում կուսակցության դաշնային համագումարի կողմից և դարձել կուսակցության ծրագրային փաստաթուղթ։

Վերլուծելով Մերկելի գործունեությունը կանցլերի պաշտոնում՝ «Der Spiegel»-ը նշում է, որ «նրան սարսափեցնում են մեծ մտքերն ու գլխավոր ծրագրերը... և այդ պատճառով նա հատուկ իրավիճակը պահում է անորոշ վիճակում՝ պահպանելով երկակիությունը և տարածությունը թողնելով տարբեր վերջնական արդյունքների համար»։

Միգրանտների նկատմամբ քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերի 16-ին Պոտսդամում Քրիստոնեա-դեմոկրատական միության երիտասարդ ներկայացուցիչների առջև ունեցած իր ելույթում Մերկելը հայտարարել էր, որ բազմամշակութայնության քաղաքականությունը լիակատար փլուզում է կրել Գերմանիայում[93]։ Չնայած նա, ընդհանուր առմամբ, հավանություն է տվել Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի պնդմանը, որ իսլամը Գերմանիայի մասն է այնպես, ինչպես հուդայականությունն ու քրիստոնեությունը, Մերկելը նշել է, որ ներգաղթյալները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն գերմանական հասարակությանը ինտեգրվելու համար, մասնավորապես, ուսումնասիրելով գերմաներենը[94]։

Մերկելի այս հայտարարությունն արել է Գերմանիայի այլ առաջատար քաղաքական գործիչների հետևելով, որոնք քննադատության են ենթարկել միգրանտների ինտեգրման առկա քաղաքականությունը։ Մասնավորապես, Քրիստոնեասոցիալական միության առաջնորդ Հորսթ Զեեհոֆերը հայտարարել է, որ այնպիսի մշակույթների ներկայացուցիչները, ինչպիսիք են թուրքական և արաբական, ակնհայտորեն ավելի մեծ դժվարությամբ են ինտեգրվում, քան մյուսները[94]։

Շրջակա միջավայրի պաշտպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի ապրիլին որպես Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Բեռլինում ընդունել է կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի առաջին խորհրդաժողովը։ «Բեռլինի մանդատը» դարձել է առաջին փաստաթուղթը, որը միջազգային ջանքեր է գործադրել ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ։ 1997 թվականին Կիոտոյի արձանագրությանը հաջորդած բանակցություններում Անգելա Մերկելը հանդես է եկել արտանետումների կրճատման բավականին բարձր նպատակային ցուցանիշների սահմանման օգտին։ Գերմանիայում «ամառային սմոգի» զսպման նախաձեռնությունը ձախողվել է 1995 թվականի մայիսին դեռ կառավարության մակարդակով և իրականացվել է պարզեցված ձևով միայն ավելի ուշ։ Անգելա Մերկելը համարվում է միջուկային էներգիայի խաղաղ կիրառման և ատոմային էլեկտրակայանների օգտագործման կողմնակից՝ էլեկտրաէներգիա ստանալու համար։ Իր պաշտոնում նա նաև պատասխանատու էր միջուկային թափոնների օգտահանման հարցի լուծման համար։ 1998 թվականի մայիսին հայտնի է դարձել Ֆրանսիա ուղևորվող «Կաստոր» կոնտեյներներում ռադիացիայի սահմանային արժեքների գերազանցման մասին։ Ընդդիմությունը պահանջել է նախարար Մերկելի հրաժարականը՝ իր վերահսկողական գործառույթները խախտելու համար։ Սակայն Մերկելը նշել է, որ հիմնական լիազորություններն ունեն և պատասխանատվություն են կրում դաշնային հողերն ու ատոմային արդյունաբերությունը։

Անգելա Մերկելը ամուսնու՝ Յոախիմ Զաուերի հետ, 2010 թվական
  • Առաջին ամուսինը՝ Ուլրիխ Մերկելը (1977-1982), առաջին ամուսնու հետ հանդիպել է երրորդ կուրսում, նա նաև ուսումնասիրել է ֆիզիկան։ Մեկ տարի անց նրանք ամուսնացել են, և նա իր օրիորդական ազգանունը փոխարինել է Մերկել ազգանունով։ 1981 թվականին նրանք բաժանվել են։
  • Երկրորդ ամուսինը՝ Յոահիմ Զաուերը քիմիկոս է։ Իր երկրորդ ամուսնու հետ, որն այդ ժամանակ դեռ ամուսնացած էր, Անգելա Մերկելը սկսել է հանդիպել 1984 թվականին։

Անգել Մերկելը երեխաներ չունի։

Առողջական վիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Մերկելը «ցնցվել է»[95]։ Ավելի ուշ նա իր վիճակը բացատրել է սովորական ջրազրկմամբ[96]։ Սակայն արդեն հունիսի 27-ին Մերկելն իրեն կրկին վատ է զգացել, երբ Գերմանիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ կրկին ցնցվել է[97]։ Իսպանական ABC թերթը, վկայակոչելով ԳՖՀ-ի կառավարության աղբյուրը, հայտնել է, որ եթե առաջին ցնցման պատճառը ջրազրկումն էր, ապա երկրորդ դեպքը կարող էր պայմանավորված լինել հոգեբանական պատճառներով. «անցյալ շաբաթ տեղի ունեցած միջադեպի մասին հիշողությունը, կրկնվող իրադրությունը հանգեցրել է տրեմորի վերսկսմանը»[98]։ Հունիսի 29-ին, գտնվելով Օսակայում G20-ի գագաթնաժողովում, նա հայտարարել էր առողջական լուրջ խնդիրների բացակայության մասին[99]։ Հուլիսի 10-ին Բեռլինում Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռինեի ընդունելության ժամանակ Մերկելը մեկ ամսվա ընթացքում 3-րդ անգամ ցնցվել է[100], սակայն մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը կրկին հայտարարել է. «ես ինձ իսկապես լավ եմ զգում։ Պետք չէ անհանգստանալ»[101]։

Անգելա Մերկելը Կարլ Մեծի անվան մրցանակի հանձնման արարողության ժամանակ
  • Նախագահական մեդալ (Իսրայել), 2014 թվական։
  • Ազատության նախագահական մեդալ (ԱՄՆ, 2011 թվական)[102]։
  • Զայիդի շքանշան (ԱՄԷ, 2010 թվական)։
  • «Ստարա պլանինի» շքանշան (Բուլղարիա, 2010 թվական)[103]։
  • Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշան (Պորտուգալիա, 2008 թվական)։
  • «Պերուի արև» շքանշան (2008 թվական)[104]։
  • Կարլ Մեծի անվան մրցանակ (2008 թվական), Եվրոպական միության զարգացման գործում ունեցած վաստակի համար։ Այդ կապակցությամբ ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին[105]։
  • «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան (2008 թվական)։
  • Արժանիքների շքանշան (Նորվեգիա) (2007 թվական)։
  • Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհրդի Լեո Բեկի անվան մրցանակ (2007 թվական)։
  • «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան (2006 թվական)։
  • Հանրապետության շքանշան (2016 թվական, Մոլդովա)[106]։
  • Անգելա Մերկելը Շտրալզունդում «Ռոտարի Ինթերնեյշնլ» բարեգործական կազմակերպության պատվավոր անդամ է։
  • Անգելա Մերկելը 2008 թվականին դարձել է «Էներգի Կոտբուս» ֆուտբոլային թիմի պատվավոր անդամ։
  • 2007 թվականին Հրեական համալսարանը նրան շնորհել է փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում։
  • 2008 թվականին Լայպցիգի համալսարանն Անգելա Մերկելին շնորհել է գիտությունների պատվավոր դոկտորի կոչում։
  • 2008 թվականին Վրոցլավի պոլիտեխնիկական համալսարանը նրան շնորհել է գիտությունների պատվավոր դոկտորի կոչում։
  • 2011 թվականին Թել Ավիվի համալսարանն Անգելա Մերկելին շնորհել է փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում։
  • 2012 թվականին՝ Դ. Ի. Մենդելևի անվան ՌՀԹՀ-ի պատվավոր դոկտոր[107]։
  • 2015 թվական՝ «Տարվա մարդ» տիտղոս (ըստ New York Times ամսագրի)։
  • 2017 թվական՝ «Կուրմանժան Դաթկա» շքանշան (Ղրղզստան)[108]։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատենախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Untersuchung des Mechanismus von Zerfallsreaktionen mit einfachem Bindungsbruch und Berechnung ihrer Geschwindigkeitskonstanten auf der Grundlage quantenchemischer und statistischer Methoden. Akademie der Wissenschaften der DDR, Berlin 1986
  • R. Der, A. Merkel, H.-J. Czerwon: On the influence of spatial correlations on the rate of chemical reactions in dense gases. I. Quantum statistical theory. In: Chemical Physics 1980, 53(3), S. 427—435.
  • R. Der, R. Haberlandt, A. Merkel: On the influence of spatial correlations on the rate of chemical reactions in dense systems. II. Numerical results. In: Chemical Physics 1980, 53(3), S. 437—442.
  • Angela Merkel, Ilka Böger, Hans Joachim Spangenberg, Lutz Zülicke: Berechnung von Hochdruck-Geschwindigkeitskonstanten für Zerfalls- und Rekombinationsreaktionen einfacher Kohlenwasserstoffmoleküle und -radikale. In: Zeitschrift für physikalische Chemie. 1982, 263 (3), S. 449—460.
  • Angela Merkel, Lutz Zülicke: Berechnung von Geschwindigkeitskonstanten für den C-H-Bindungsbruch im Methylradikal. In: Zeitschrift für physikalische Chemie. 1985 266 (2), S. 353—361.
  • H. Mix, J. Sauer, K. P. Schröder, A. Merkel: Theoretische Behandlung von Molekülschwingungen unter Berücksichtigung von Anharmonizitäten. Eine elementrare Einführung. Berlin, März 1987. Verlag: o. A. (Publikation des ZIPC)
  • Angela Merkel, Lutz Zülicke: Nonempirical parameter estimate for the statistical adiabatic theory of unimolecular fragmentation carbon-hydrogen bond breaking in methyl. In: Molecular Physics. 1987, 60(6), S. 1379—1393.
  • Angela Merkel, Zdenek Havlas, Rudolf Zahradnik: Evaluation of the rate constant for the SN2 reaction fluoromethane + hydride: methane + fluoride in the gas phase. In: Journal of American Chemical Society. 1988, 110(25), S. 8355-8359.
  • Angela Merkel, Lutz Zuelicke: Theoretical approach to reactions of polyatomic molecules In: Journal of Quantum Chemistry. 1990, 36, S. 191—208.
  • F. Schneider, A. Merkel: The lowest bound states of triplet (BH2)+ In: Chemical Physics Letters. 1989, 161, S. 527—531

Քաղաքական և ինքնակենսագրական հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • In unruhiger Zeit. Reden und Aufsätze aus drei Jahren deutscher Einheit. Parerga, Düsseldorf/Bonn 1994, ISBN 3-9803042-4-8
  • Das vereinte Deutschland in der Europäischen Union, neue Chancen für Frauen und Jugendliche. Köllen, Bonn 1994, ISBN 3-88579-153-6
  • mit Hartmut Grassl: Ist unser Klima noch zu retten? Konrad-Adenauer-Stiftung, Sankt Augustin 1995, ISBN 3-930163-86-1
  • (Hrsg.): Wissenschaftliche Politikberatung für die Umwelt : Stationen, Leistungen, Anforderungen und Erfahrungen. Analytica, Berlin 1997, ISBN 3-929342-27-8
  • Der Preis des Überlebens. Gedanken und Gespräche über zukünftige Aufgaben der Umweltpolitik. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart 1997, ISBN 3-421-05113-5
  • mit August Oetker & Hubert Peter Johann: Umwelt und Wirtschaft. Konrad-Adenauer-Stiftung, Sankt Augustin 1998, ISBN 3-931575-92-6
  • (Hrsg.): Europa und die deutsche Einheit. Zehn Jahre Wiedervereinigung: Bilanz und Ausblick. Herder, Freiburg/Basel/Wien 2000, ISBN 3-451-20140-2
  • Mein Weg. Angela Merkel im Gespräch mit Hugo Müller-Vogg. Hoffmann und Campe, Hamburg 2004, ISBN 3-455-09417-1; aktualisierte Ausgabe: Mein Weg. Ein Gespräch mit Hugo Müller-Vogg. ebd., 2005, ISBN 3-455-09538-0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Golden — 2019.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Lebendiges Museum Online (գերմ.) // Lebendiges Museum Online — 1999.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 Parlement.com (նիդերլ.)
  6. 6,0 6,1 Wer war wer in der DDR? (գերմ.): ein Lexikon ostdeutscher Biographien // Wer war wer in der DDR? / Hrsg.: J. Černý
  7. 7,0 7,1 7,2 Höhn T. D. Ehrendoktorwürde für Angela Merkel (գերմ.) / Hrsg.: Universität Leipzig — 2008.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Notable Names Database — 2002.
  9. 9,0 9,1 9,2 https://www.bundeskanzler.de/bk-de/kanzleramt/bundeskanzler-seit-1949/angela-merkel (գերմ.) / Hrsg.: Presse- und Informationsamt der Bundesregierung
  10. https://web.archive.org/web/20170127061337/https://www.bundestag.de/abgeordnete18/biografien/M/merkel_angela/258788
  11. 11,0 11,1 https://d-nb.info/gnd/119545373/about/lds / German National Library
  12. 12,0 12,1 Discogs — 2000.
  13. 13,0 13,1 filmportal.de (գերմ.) — 2005.
  14. 14,0 14,1 14,2 Hennig F. CDU-Parteitag: Eimsbüttelerin Angela Merkel bekommt Nachfolgerin (գերմ.) // Eimbütteler NachrichtenHH: 2018.
  15. 15,0 15,1 Internet Movie Database — 1990.
  16. Wie lebt es sich ohne das Hamsterrad? (գերմ.) // Stern / Hrsg.: A. Petzold, T. OsterkornHH: Gruner + Jahr, 2022. — ISSN 0039-1239
  17. Die Karlspreisträgerin 2008 Angela Merkel (գերմ.)
  18. http://www.botschaft-peru.de/pdf/BOLETIN3-07es.pdf (իսպ.)
  19. 19,0 19,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  20. https://obamawhitehouse.archives.gov/the-press-office/2011/02/15/remarks-president-honoring-recipients-2010-medal-freedom
  21. Obama überreicht Merkel Freiheitsmedaille (գերմ.) // Der SpiegelSpiegel-Verlag, 2011. — ISSN 0038-7452; 2195-1349
  22. https://web.archive.org/web/20141229114323/http://www.atlantik-bruecke.org/service/dokumente/rede-von-bundeskanzlerin-angela-merkel.pdf (գերմ.) / Hrsg.: Atlantik-Brücke
  23. Angela Merkel wird ausgezeichnet (գերմ.) // Stern / Hrsg.: A. Petzold, T. OsterkornHH: Gruner + Jahr, 2010. — ISSN 0039-1239
  24. Merkel für deutsch-jüdische Aussöhnung ausgezeichnet (գերմ.) / Hrsg.: Hamburger Abendblatt — 2010.
  25. "Eure Rede aber sei ja, ja, nein, nein" (գերմ.) / Hrsg.: Domradio — 2012.
  26. Dettaglio decorato (իտալ.)presidenza della Repubblica Italiana.
  27. https://web.archive.org/web/20190402094610/http://iccr.gov.in/content/nehru-award-recipients / Indian Council for Cultural Relations
  28. Merkel chosen for Indira Gandhi Prize / The Hindu — 2013.
  29. https://web.archive.org/web/20160718193420/http://www.domradio.de/themen/judentum/2015-12-03/merkel-mit-abraham-geiger-preis-fuer-verdienste-um-judentum-ausgezeichnet (գերմ.) / Hrsg.: Domradio — 2015.
  30. https://web.archive.org/web/20161112002804/https://www.bundesregierung.de/Content/DE/Reiseberichte/2016-06-10-deutschland-china.html — 2016.
  31. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.)中华人民共和国教育部.
  32. http://lex.justice.md/index.php?action=view&view=doc&lang=1&id=361857 (ռումիներեն) — 2015.
  33. Tildelinger av ordener og medaljerNorwegian royal family.
  34. Merkel warnt Israel vor Stillstand (գերմ.) / Hrsg.: Der Spiegel — 2011.
  35. Werner Faymann: "Dank für konstruktive Zusammenarbeit zwischen Deutschland und Österreich" / Federal Chancellery of Austria — 2015.
  36. Merkel: Rumänien muss Reformen fortsetzen (գերմ.) // Focus / Hrsg.: H. MarkwortFOCUS Magazin Verlag, 2013. — ISSN 0943-7576
  37. Bundeskanzlerin Angela Merkel: «Gut Ding will Weile haben» (գերմ.) / Hrsg.: Universität Bern — 2015.
  38. https://news.harvard.edu/gazette/story/2019/05/harvard-awards-nine-honorary-degrees-at-368th-commencement/
  39. https://www.americanacademy.de/wp-content/uploads/2020/01/Presseank%C3%BCndigung_HKP_2020_Merkel_DE-FINAL.pdf
  40. Merkel erhält in Breslau Ehrendoktorwürde "Für ihre Verdienste um die Annäherung zwischen Deutschland und Polen" (գերմ.) // Frankfurter Allgemeine Zeitung / Hrsg.: Werner D’Inka, G. Braunberger, J. Kaube, B. KohlerF, Deutschland: Frankfurter Allgemeine Zeitung GmbH, 2008. — ISSN 0174-4909; 1431-3138; 1866-5314
  41. Höchste Ehrung Israels für die Bundeskanzlerin (գերմ.) / Hrsg.: Bundesregierung — 2014.
  42. (unspecified title) (գերմ.)
  43. Wagstyl S. Person of the Year: Angela Merkel – The transformation of a cautious chancellor // Financial TimesNikkei Inc., 2015. — ISSN 0307-1766; 1476-8844
  44. Bundeskanzlerin mit höchstem litauischen Orden ausgezeichnet (գերմ.) // HandelsblattHandelsblatt Media Group, 2017. — ed. size: 146164 — ISSN 0017-7296
  45. Eugen-Bolz-Preis für Angela Merkel (գերմ.) / Hrsg.: Schwäbisches Tagblatt — 2017.
  46. https://www.prezident.sk/page/vyznamenania/ (словацк.) / Kancelária prezidenta Slovenskej republiky
  47. Lindner M. Angela Merkel wird Ehrenbürgerin von Templin (գերմ.) / Hrsg.: Nordkurier — 2018.
  48. https://templin.de/wir-uber-uns/ehrenburger-der-stadt-templin (գերմ.) / Hrsg.: Templin
  49. Par Triju Zvaigžņu ordeņa piešķiršanu (լատիշ.) // Latvijas VēstnesisLatvijas Vēstnesis, 2019.
  50. Kanzlerin Merkel ist Ehrendoktorin der HHL (գերմ.) // Süddeutsche ZeitungM: Süddeutscher Verlag, 2019. — ISSN 0174-4917
  51. Merkel wird Buber-Rosenzweig-Medaille verliehen (գերմ.) / Hrsg.: Jüdische Allgemeine — 2020.
  52. https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/31222-angela-merkel (эст.)
  53. German Chancellor Angela Merkel to receive Johns Hopkins honorary degree
  54. Rede von Bundeskanzlerin Merkel anlässlich der Auszeichnung mit der Ehrendoktorwürdeder Johns Hopkins University am 15. Juli 2021 (գերմ.) / Hrsg.: Bundesregierung — 2021.
  55. Le roi de Jordanie décore Angela Merkel (ֆր.) — 2021.
  56. Bundeskanzlerin Merkel reist in die Ukraine (գերմ.) / Hrsg.: Bundesregierung
  57. Koning Filip reikt Grootlint in de Leopoldsorde uit aan Angela Merkel
  58. Angela Merkel décorée de la Légion d’honneur mercredi à Beaune (ֆր.) // Le PointKering, 2021. — ISSN 0242-6005; 1950-7461; 2491-3677
  59. https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2023-5095.html (նիդերլ.)
  60. Schwikowski M., Adayé J. Merkel erhält UNESCO-Friedenspreis für Flüchtlingspolitik (գերմ.) / Hrsg.: Deutsche Welle — 2023.
  61. Angela Merkel to receive UNHCR Nansen Refugee Award for protecting refugees at height of Syria crisis / Office of the United Nations High Commissioner for Refugees — 2022.
  62. Merkel erhält Nansen-Preis für Flüchtlingspolitik (գերմ.) // Tagesschau — 2022.
  63. Angela Merkel bekommt höchsten deutschen Verdienstorden (գերմ.) // Zeit Online — 2023.
  64. Termin: Verleihung des Großkreuzes des Verdienstordens der Bundesrepublik Deutschland an Bundeskanzlerin a. D. Angela Merkel (գերմ.) / Hrsg.: Bundespräsidialamt — 2023.
  65. Hohe Auszeichnung für Angela Merkel (գերմ.) / Hrsg.: Bundesregierung — 2023.
  66. Bundeskanzlerin a. D. Dr. Angela Merkel erhält den Staatspreis des Landes Nordrhein-Westfalen (գերմ.) / Hrsg.: Staatskanzlei des Landes Nordrhein-Westfalen — 2023.
  67. Striewski R., Otto W. Höchste NRW-Auszeichnung für Angela Merkel (գերմ.) / Hrsg.: Westdeutscher Rundfunk — 2023.
  68. Altkanzlerin Merkel erhält bayerischen Verdienstorden (գերմ.) // tagesschau.de — 2023.
  69. Merkel mit Bayerischen Verdienstorden ausgezeichnet (գերմ.) / Hrsg.: Deutschlandfunk — 2023.
  70. Bundeskanzlerin erhält Europäischen Bürgerrechtspreis (գերմ.) / Hrsg.: Presse- und Informationsamt der Bundesregierung — 2021.
  71. Jüdisches Museum Berlin ehrt Bundeskanzlerin Angela Merkel mit »Preis für Verständigung und Toleranz« (գերմ.) / Hrsg.: Jüdisches Museum Berlin — 2011.
  72. https://www.sciencespo.fr/fr/la-recherche/doctorats-honoris-causa/
  73. Dziadek Angeli Merkel był w armii Hallera. Walczył z Niemcami?(լեհ.)
  74. Merkels Opa kämpfte gegen Deutsche
  75. Merkels Opa war ein Pole
  76. SPIEGEL:http://www.spiegel.de/politik/deutschland/kanzlerin-merkel-hat-polnische-wurzeln-a-888674.html
  77. Десять неизвестных фактов об Ангеле Меркель | ИноСМИ — Все, что достойно перевода
  78. «Ангела Меркель решила открыла собственный видеоподкаст — ПОЛИТ.РУ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
  79. «Rede von Bundeskanzlerin Dr. Angela Merkel vor dem Europäischen Parlament am 17. Januar 2007 in Straßburg» (գերմաներեն). Presse- und Informationsamt der Bundesregierung. 2007 թ․ հունվարի 18. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  80. «EU-Verfassung: Kanzlerin fordert Gottesbezug». Der Spiegel (գերմաներեն). 2006 թ․ մայիսի 25. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  81. «Merkel sortiert ihre Mannschaft». Ostsee Zeitung (գերմաներեն). 2013 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  82. Sebastian Fischer (2009 թ․ հոկտեմբերի 16). «Merkel sortiert ihre Mannschaft». Der Spiegel (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  83. «Angela Merkel holt 56,2 Prozent der Erststimmen». Der Tagesspiegel (գերմաներեն). 2013 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  84. «Halbzeitzeugnis für die Bundesregierung». Der Tagesspiegel (գերմաներեն). 2015 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  85. «Ergebnis und Wahlsieger im Wahlkreis 15». Welt (գերմաներեն). 2017 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  86. Ангелу Меркель переизбрали на четвёртый срок.. Новое время (14 марта 2018)
  87. Thomas Sigmund (2018 թ․ դեկտեմբերի 7). «Beim CDU-Parteitag gibt es drei Gewinner» (գերմաներեն). Handelsblatt. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.(չաշխատող հղում)
  88. Deutsche Welle (www.dw.com). «Канцлер Германии призвала защищать европейские ценности | Главные события в политике и обществе Германии | DW | 09.07.2007» (ռուսերեն). DW.COM. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  89. Ангела Меркель: Аннексию Крыма Россией нельзя оправдать
  90. Меркель назвала аннексию Крыма преступной
  91. «Двусторонние экономические отношения | Посольство России в Германии» (ռուսերեն). russische-botschaft.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  92. «Меркель: Германия продолжит поставки газа из России» (ռուսերեն). Газета.Ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  93. Меркель признала провал мультикультурной модели
  94. 94,0 94,1 Merkel says German multicultural society has failed
  95. Меркель стало плохо во время встречи с Зеленским
  96. Врачи рассказали об опасном состоянии Меркель: у канцлера начался тремор во время переговоров
  97. Меркель снова стало плохо на встрече на высшем уровне
  98. Газета ABC по-новому объяснила проблемы Меркель со здоровьем
  99. Меркель заявила об отсутствии серьёзных проблем со здоровьем
  100. Меркель в третий раз за месяц стало плохо на публичном мероприятии
  101. Меркель затрясло во время встречи с Антти Ринне // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 10 июля 2019.(Ստուգված է 11 Հուլիսի 2019)
  102. Ehrung im Juni: Obama überreicht Merkel Freiheitsmedaille, Der Spiegel, 4. April 2010
  103. «Dankesrede Angela Merkels auf www.bundesregierung.de» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  104. Die Sonne von Peru Արխիվացված 2008-10-18 Wayback Machine(գերմ.)
  105. Deutsche Welle
  106. «Тимофти дождался своего ордена». ru.sputnik.md. 2016 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  107. «Почётные доктора. Ангела Меркель». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  108. А.Атамбаев вручил А.Меркель орден «Курманжан Датка»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգելա Մերկել» հոդվածին։