Jump to content

Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 22, 2016) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Ֆրանցիսկոս
Franciscus PP.
Ֆրանցիսկոսը 2014 թվականին
Դրոշ
Դրոշ
266-րդ Հռոմի Պապ
 2013 թվականի մարտի 13
Ընտրություն՝ 2013 թվականի մարտի 23
Գահակալեցում 2013 թվականի մարտի 19
Եկեղեցի՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Բենեդիկտոս XVI
Դրոշ
Դրոշ
Սուրբ Ռոբերտ Բելլարմինի եկեղեցու կարդինալ-հոգևորական տիտղոսով
2001 թվականի փետրվարի 21 — 2013 թվականի մարտի 13[1]
Եկեղեցի՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Աուգուստո Վարգաս Ալմորա
Հաջորդող՝ Մարիո Աուրելիո Պոլի
Դրոշ
Դրոշ
Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս և Արգենտինայի գահերեց եպիսկոպոս
1998 թվականի փետրվարի 28 — 2013 թվականի մարտի 13
Եկեղեցի՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Կարդինալ Անտոնիո Կվարասինո
Հաջորդող՝ Մարիո Աուրելիո Պոլի
 
Կրթություն Սան Միգելի փիլիսոփայության և աստվածաբանության ֆակուլտետ
Գիտական աստիճան աստվածության դոկտոր
Մասնագիտություն Լատինական կաթոլիկ քահանա, քիմիկոս, գրող, աստվածաբան, քարոզիչ, Խոստովանահայրություն, pastor, Latin Catholic bishop, կաթոլիկ եպիսկոպոս և քաղաքական գործիչ
Ծննդյան անուն իսպ.՝ Jorge Mario Bergoglio
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Jorge Mario Bergoglio
Ծնունդ դեկտեմբերի 17, 1936(1936-12-17)[2][3][4][…] (87 տարեկան)
Ֆլորես, Կոմունա 7, Բուենոս Այրես, Արգենտինա կամ Բուենոս Այրես, Արգենտինա[5]
Հայր Մարիո Խոսե Բերգոլիո
Մայր Ռեգինա Մարիա Սիվորի
Կուսակրոնության ընդունում 1973 թվականի ապրիլի 22[6]
 
Ստորագրություն Изображение автографа
|
 
Պարգևներ

Ֆրանցիսկոս (լատին․՝ Franciscus, իտալ.՝ Francesco, իսպ.՝ Francisco, ավազանի անունը՝ Խորխե Մարիո Բերգոլիո, իսպ.՝ Jorge Mario Bergoglio [Ն 1], դեկտեմբերի 17, 1936(1936-12-17)[2][3][4][…], Ֆլորես, Կոմունա 7, Բուենոս Այրես, Արգենտինա և Բուենոս Այրես, Արգենտինա[5]), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 266-րդ պապ։ Հռոմի պապ ընտրվելուց հետո վերցրել է Ֆրանցիսկոս անունը՝ ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու։ Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ պապն է, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից և առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741 թվականին։

Ծնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։ Նախքան ճեմարանում ուսանելը որոշ ժամանակ աշխատել է որպես քիմիական տեխնոլոգ և դռնապան՝ գիշերային ակումբում[11]։ 1969 թվականին ձեռնադրվում է քահանա։ 1973-1979 թվականներին եղել է Արգենտինայի ճիզվիտների գավառական ավագ։ Արգենտինայում Ազգային վերակազմավորման գործընթացի կառավարության (1976-1983) տապալումից հետո նա մեղադրվեց Կեղտոտ պատերազմի ժամանակ երկու քահանաների առևանգման գործում մասնակցություն ունենալու մեջ, սակայն ապացույցների բացակայության պատճառով դատական գործը վերջ ի վերջո կասեցվեց։ 1998 թվականին դարձավ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, իսկ 2001 թվականին Հովհաննես Պողոս II պապի կողմից արժանացավ կարդինալական աստիճանի։ 2001 թվականի դեկտեմբերին երկրում տիրող խռովությունների ժամանակ գլխավորում էր Արգենտինայի կաթոլիկ եկեղեցին, և Նեստոր Կիրշների ու Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշների վարչակարգը նրան դիտարկում էր որպես քաղաքական թշնամի։ 2013 թվականի փետրվարի 28-ին Բենեդիկտոս XVI պապի հրաժարականից հետո մարտի 13-ին կոնկլավը որպես հաջորդ պապ ընտրեց կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյին։

Իր ողջ հասարակական կյանքի ընթացքում Ֆրանցիսկոս պապն աչքի է ընկել իր համեստությամբ, հատուկ նշանակություն տվել Աստծո ողորմածությանը, մտահոգվել աղքատներով և այլ դավանանք ունեցող անձանց նկատմամբ իր հանդուրժողական վերաբերմունքով։ Նրան գնահատում են պապական իշխանության հանդեպ ունեցած համեստ, քիչ պաշտոնական վերաբերմունքի համար։ Օրինակ՝ ի տարբերություն նախկին պապերի՝ նա նախընտրեց բնակվել Վատիկանի Domus Sanctae Marthae հյուրատանը և ոչ թե Վատիկանի առաքելական պալատի պապական հարկաբաժնում։ Ճիզվիտական և իգնատիոսական գեղագիտական ճաշակի շնորհիվ, նախընտրում է անպաճույճ եկեղեցական հագուստներ, իր ընտրության ժամանակ հրաժարվել է ավանդական պապական մոցցետայից, պապական իշխանության խորհրդանիշ համարվող ոսկե Ձկնորսի մատանու փոխարեն ընտրել է արծաթեն և պահպանել նույն լանջախաչը, որը կարդինալ ժամանակ էր կրում։ Շարունակում է պահպանել եկեղեցու բաց և հյուրընկալ լինելը։ Չի աջակցում սանձարձակ կապիտալիզմին, մարքսիզմին կամ ազատագրման աստվածաբանության մարքսիստական տարբերակներին։ Ֆրանցիսկոսը պահպանում է եկեղեցու ավանդական հայացքները վիժումների, էվթանազիայի, հակաբեղմնավորիչների, համասեռականության, կանացի քահանայության և կուսակրոնության վերաբերյալ։ Դեմ է գնողունակ պահանջարկին, չափից դուրս զարգացմանը և հատկապես մեծ աջակցություն է ցուցաբերում կլիմայի փոփոխության դեմ ուղղված միջոցառումներին, որին է նվիրված նրա Laudato si’ (Գովեմ զՔեզ) շրջաբերականը[12]։ 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապը մատուցել է Սուրբ Պատարագ և իր ելույթում նշել, որ հայերին պատահած ողբերգությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր[13]։ 2016 թվականի հունիսի 24-26-ը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը այցելել է Հայաստան[14][15]։

Խորխե Մարիո Բերգոլիոն կանգնած է 2-րդ շարքում՝ ձախից 4-րդը, 1948 թվական

Խորխե Մարիո Բերգոգլիոն ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին Բուենոս Այրեսի մոտ գտնվող Ֆլորես բնակավայրում[16]։ Նա Մարիո Խոսե Բերգոլիոյի (1908-1959) և Ռեգինա Մարիա Սիվորիի հինգ զավակներից ավագն էր[17]։ Մարիո Բերգոլիոն իտալացի ներգաղթյալ հաշվապահ էր[18]՝ ծնված Պորտակոմարոյում՝ Իտալիայի Պիեմոնտ շրջանում։ Ռեգինա Սիվորին տնային տնտեսուհի էր Բուենոս Այրեսից[19]՝ ծագմամբ հյուսիսային Իտալիայից[20][21][22]։ Մարիո Խոսեի ընտանիքը թողել է Իտալիան 1929 թվականին՝ փախչելով Բենիտո Մուսոլինիից[23]։ Մարիա Էլենա Բերգոլիոն՝ Ֆրանցիսկոս պապի միակ կենդանի քույրը, հաստատել է, որ իրենց ներգաղթը կապված չի եղել տնտեսական պատճառների հետ[24]։ Մյուս քույրերն ու եղբայրներն էին Ալբերտո Հորացիոն, Օսկար Ադրիանը և Մարտա Ռեգինան[25]։ Նրա քրոջ և եղբոր թոռները՝ Անտոնիոն և Ժոզեֆը, մահացել են ավտովթարից[26][27]։

6-րդ դասարանում Բերգոլիոն հաճախել է Վիլֆրիդ Բարոն դե լոս Սանտոս Անխելես դպրոցը, որը Ռամոս Մեխիայում գտնվող Դոն Բոսկոյի Սալեզիան միաբանությանն էր պատկանում։ Հաճախել է Էսկուելա Տեկնիկա Ինդուստրիալի N° 27 Հիպոլիտո Իրիգոյեն[28] միջնակարգ դպրոցը և այն ավարտել՝ քիմիական տեխնոլոգի դիպլոմով[29][30]։ Նա մի քանի տարի այդ մասնագիտությամբ աշխատել է Հիքեթիեր Բախմանի լաբորատորիայում[29][30], իսկ նրա տնօրենը եղել է Էսթեր Բալեստրինոն։ Մինչ Ճիզվիտական միաբանությանն անդամակցելը ակումբում աշխատել է դռնապան և փորձեր իրականացրել քիմիական լաբորատորիայում[31][32]։

21 տարեկանում Բերգոլիոն տառապել է կյանքի համար վտանգավոր թոքաբորբով։ Հիվանդությունից հետո նրա թոքի մի մասը հեռացրել են[28][33]։ Բերգոլիոն Սան Լորենցո դե Ալմագրո ֆուտբոլային ակումբի երկրպագուներից է։ Բերգոլիոն նաև Տիտա Մերելլոյի մասնակցությամբ ֆիլմերի[34], նեոռեալիզմի, տանգոյի և Արգենտինայի, Ուրուգվայի ազգային երաժշտության՝ միլոնգայի սիրահար է[34]։

1969 թվականի դեկտեմբերի 13-ին Ռամոն Խոսե Կաստելյանոյի՝ Իոմնիտենսիսի տիտղոսակիր եպիսկոպոսի կողմից ձեռնադրվեց քահանա և նշանակվեց Արգենտինայի մայրաքաղաքում գտնվող Սան Միգել քոլեջի աստվածաբանական ֆակուլտետի պրոֆեսոր։ 1970-ական թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արգենտինայի ճիզվիտական միաբանությունում։

Ճիզվիտական միաբանության ղեկավարությունը, տպավորված լինելով Խորխե Մարիոյի առաջնորդական հատկություններով, ի վերջո բարձրացրին Բերգոլիոյի պաշտոնը, և 1973-1979 թվականներին նա Արգենտինայի գավառական ավագն էր։ 1980 թվականին նշանակվեց իր Ալմա մատերի՝ Սուրբ Հովսեփի ճեմարանի ռեկտոր և այդ պաշտոնը զբաղեցրեց մինչ 1986 թվականը։ Այնուհետև Գերմանիայում պաշտպանեց դոկտորական ատենախոսություն և վերադառնալով հայրենիք սկսեց Կորդովայի արքեպիսկոպոսությունում պաշտոնավարել որպես խոստովանահայր և թեմի հոգևոր տնօրեն, որտեղ նրա անմիջական ղեկավարն էր կարդինալ Ռաուլ Պրիմատեստան։

Խ. Մ. Բերգոլիոն Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների հետ հանդիպման ժամանակ, 2010 թվական

1992 թվականի մայիսի 20-ին նրան նշանակում են Բուենոս Այրեսի թեմի օգնական եպիսկոպոս՝ Աուկայի թեմի եպիսկոպոսի տիտղոսով։ Եպիսկոպոս ձեռնադրվեց 1992 թվականի հունիսի 27-ին Բուենոս Այրեսի Մայր տաճարում՝ կարդինալ Անտոնիո Կվարասինոյի ձեռամբ։ Երբ հայտնի է դառնում, որ կարդինալ Կվարասինոն շուտով անցնելու է հանգստի, 1997 թվականի հունիսի 3-ին Բորգոլիոյին նշանակում են Բուենոս Այրեսի թեմի արքեպիսկոպոսի կոադյուտոր՝ թեմը ժառանգելու իրավունքով։

Նա հաջողությամբ էր կատարում կարդինալ Կվարասինոյի տեղակալի պարտականությունները, և երբ 1998 թվականի փետրվարի 28-ին վերջինս մահացավ, հաջորդեց նրան որպես Բուենոս Այրեսի նոր արքեպիսկոպոս։ 1998 թվականի նոյեմբերի 6-ին նշանակվեց Արգենտինայի արևելյան ծիսական ավանդություններին պատկանող կաթոլիկների առաջնորդ, որոնք չունեին սեփական հոգևոր առաջնորդ (այդ թվում՝ ռուս կաթոլիները[35][36][37]

Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի կողմից Վատիկանում անցկացված 2001 թվականի փետրվարի 21Կոնսիստորիումի (Կաթոլիկ եկեղեցու հոգևոր խորհուրդ) ժամանակ արժանացավ կարդինալական աստիճանի՝ Սուրբ Ռոբերտ Բելլարմինի եկեղեցու տիտղոսով։

Կարդինալ Խ. Մ. Բերգոլիոյի զինանշանը

Որպես կարդինալ՝ Բերգոլիոն Հռոմեական կուրիայում միանգամից նշանակվեց մի շարք վարչական պաշտոններում։ Նա հանդիսանում է Հոգևորականության գործերով կոնգրեգացիայի, Աստվածպաշտության և խորհուրդների կանոնակարգման կոնգրեգացիայի, Նվիրյալ կյանքի և առաքելական կյանքի միության ինստիտուտների կոնգրեգացիայի, ինչպես նաև Լատինական Ամերիկայի հանձնախմբի և Ընտանիքի հարցերով պապական խորհրդի անդամ։

Կարդինալ Բերգոլիոն հայտնի էր անձնական համեստությամբ, դավանաբանական պահապանողականությամբ և սոցիալական արդարության գործին նվիրվածությամբ։ Վարում էր բավականին պարզ կենսակերպ, որը դրական ազդեցություն ուներ նրա հեղինակության վրա։ Ապրում էր փոքրիկ բնակարանում, որը շատ քիչ բանով էր հիշեցնում արքեպիսկոպոսի պալատ, հրաժարվեց անձնական լիմուզինից և վարորդից հօգուտ հասարակական փոխադրամիջոցիների և որոշ տվյալներով ինքն էր իր համար ուտելիք պատրաստում։

2005 թվականի ապրիլի 15-ին մարդու իրավունքների գծով փաստաբանը քրեական գործ հարուցեց ընդդեմ Բերգոլիոյի՝ մեղադրելով նրան 1976 թվականին խունտայի հետ համաձայնության մեջ, որն առևանգել էր ճիզվիտ երկու հոգևորականների[38]։ 2013 թվականի մարտի 17-ին տվյալ գործը քննող արգենտինացի դատավոր Հերման Կաստելլին La Nación թերթին տված հարցազրույցում նշեց.

Հայտարարությունն այն մասին, որ (Հռոմի Պապը) Խորխե Բերգոլիոն «դավաճանել է» այս հոգևորականներին, ամբողջությամբ սուտ է։ Մենք ամեն ինչ վերլուծեցինք, լսեցինք այդ վարկածը, դիտարկեցինք ակնհայտ փաստերը և եկանք այն եզրահանգման, որ նրա գործողություններն այն իրադարձություններում իրավաբանորեն չեն հանդիսանում հանցակցություն։ Եթե հակառակը լիներ, մենք այդ մասին կհայտնեինք»[39][40][41]։
Եպիսկոպոս Բերգոլիո,
2008 թվական

Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի մահից հետո Բերգոլին կանչվեց Վատիկան 2005 թվականի պապական Կոնկլավին որպես կարդինալ-ընտրող մասնակցելու համար։ Չնայած Բերգոլիոն դիտարկվում էր որպես պապի հավանական թեկնածու՝ պապաբիլ (իտալ.՝ papabile), Կոնկլավն այնուամենայնիվ նոր պապ ընտրեց Բենեդիկտոս XVI-ը՝ կարդինալ Յոզեֆ Ռատցինգերը։ Բայց Կոնկլավին մի անհայտ մասնակից-կարդինալի օրագրում, որը հրապարակվեց 2005 թվականի սեպտեմբերին[42] և որի իսկական լինելը հստակ որոշված չէ, ցույց է տալիս, որ Կոնկլավում Բերգոլիոն Ռատցինգերի գլխավոր հակառակորդն է եղել։

Այդ փաստաթղթի տվյալներով երրորդ առաջադրման ժամանակ Բերգոլիոն ստացել է ձայներից 40-ը, իսկ չորրորդ առաջադրման ժամանակ, որը որոշիչ էր, նրա արդյունքը կազմել է 26 ձայն։

Մինչ կոնկլավը կարդինալ Բերգոլիոն մասնակցեց Հովհաննես Պողոս II-ի թաղման արարողությանը և Կարդինալների կոլեգիայի հետ գործեց որպես գահապահ՝ կառավարելով պապական աթոռը և Հռոմի Կաթոլիկ եկեղեցին Sede Vacante միջգահական շրջանում։

2005 թվականի Եպիսկոպոսների սինոդի ժամանակ ընտրվեց հետսինոդային խորհրդի անդամ։ 2005 թվականի նոյեմբերի 8-ին եռամյա ժամկետով (2005-2008) գլխավորեց Արգենտինայի եպիսկոպոսների համաժողովը։

Նրա օգտին քվեարկեցին արգենտինացի եպիսկոպոսների մեծամասնությունը, որը միայն հաստատում էր նրա առաջնորդությունը և միջազգային համբավը, որը վաստակել էր Կոնկլավին մասնակցելով։

2013 թվականի կոնկլավի ժամանակ, որը հրավիրվել էր Բենեդիկտոս XVI-ի հրաժարականից հետո, նույնպես մտնում էր պապաբիլների շարքում (շատ այլ թեկնածուների հետ)[43], և այս ժամանակ ընտրվեց։

Հռոմի Պապ ընտրվեց 2013 թվականի մարտի 13-ին, սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու պատվին ընդունեց Ֆրանցիսկոս (լատին․՝ Franciscus) անունը[44]։

Այս անվան օգտագործումն առաջինն է պապության ողջ պատմության ընթացքում։ Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ պապն է, ինչպես նաև առաջին պապը Նոր աշխարհից։

Ֆրանցիսկոսը Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինի հետ, 10 հունիսի 2015 թվական

Իր զինանշանի համար կարգախոս ընտրեց «Miserando atque eligendo» (հայերեն՝ Գթառատ սիրով տողերը Մատթեոսի ավետարանի 9-րդ 13 տնից և Բեդա Պատվելու 21-րդ քարոզից, որն էլ իր հերթին բացատրում է հետևյալ կերպ.

Դա նշանակում է՝ չձգտել երկրային իրերին, չփնտրել վաղանցիկ շահ, խուսափել չնչին մեծարանքից, խոնարհությամբ ընդունել աշխարհի բոլոր քամահրանքները հանուն երկնային հռչակի, օգտակար լինել բոլորին, սիրել վիրավորանքները և ոչ մեկին չհակադարձել, համբերատարությամբ տանել բոլոր ստացված վիրավորանքները, միշտ փնտրել Արարչի փառքը և ոչ երբեք սեփականը։ Ապրել այս ամենի և նմանատիպ այլ բաների հետ նշանակում է գնալ Քրիստոսի հետքերով։

Այս բառերը մեծ նշանակություն ունեն Ֆրանցիսկոսի համար, քանի որ 1953 թվականին, երբ նա 17 տարեկան էր, սուրբ Մատթեոսի տոնի ժամանակ՝ խոստովանությունից հետո զգաց Աստծո ողորմածությունն իր կյանքում և հոգևորական լինելու կոչված լինելը[45][46]։

Ֆրանցիսկոս Պապի գահակալումը կայացավ 2013 թվականի մարտի 19-ին։

Ֆեյսբուքում հաշիվ չունի, քանի որ կարդինալները մտահոգվում են, որ շատ վիրավորանքներ կստանա։ Հռոմի Պապի թվիթթերյան էջում բացասական վերաբերմունքը կարելի է և չնկատել, ի տարբերություն Ֆեյսբուքի, նշել է սոցիալական հաղորդակցության պապական խորհրդի նախագահ արքեպիսկոպոս Կլաուդիո Մարիա Չելլին[47]։

2014 թվականի օգոստոսի 19-ին Ֆրանցիսկոսն ասաց լրագրողներին, որ ինքը, ինչպես և իր նախորդը կարող է հրաժարվել աթոռից առողջության հետ խնդիրների պատճառով[48]։

2015 թվականին նրա ղեկավարությամբ անցկացվեց բարեփոխում, որը պարզեցնում էր ամուսնությունը ոչ օրինական համարելու գործընթացը։

2016 թվականի ապրիլի 8-ին հրապարակվեց Ֆրանցիսկոսի Առաքելական գրվածքը Amoris laetitia (հայերեն՝ Սիրո բերկրանք), որը նվիրված էր ընտանիքին և ժամանակակից աշխարհում դրա դերին[49][50]։

Դիրքորոշումը բարոյական և սոցիալական հարցերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանցիսկոս, 2013 թվական
Ֆրանցիսկոսն արարողակարգի ժամանակ, 2014 թվական

Ազատագրման աստվածաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմուտ աստվածաբան Բերգոլիոն դեռևս իր կարիերայի սկզբում հեռացել է Ազատագրման աստվածաբանությունից։ Մասնագետները ենթադրում են, որ նա մոտ է Comunione e Liberazione պահպանողական աշխարհիկ շարժմանը։

Վիժումներ և էվթանազիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարդինալ Բերգոլիոն կոչ էր անում հոգևորականներին և աշխարհիկ հավատացյալներին դեմ դուրս գալ վիժումներին ու էվթանազիային[51]։

Միասեռականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հաստատակամորեն դեմ է արտահայտվում 2010 թվականին Արգենտինայի կառավարության կողմից հաստատված միասեռ ամուսնությունները թույլատրող օրենսդրությանը։ Բուենոս Այրեսի եկեղեցիներին ուղղված նամակում նա գրում էր.

Եկե՛ք միամիտ չլինենք, մենք չենք խոսում սովորական քաղաքական պայքարի մասին, սրանք ավերիչ մղումներ են ընդդեմ Աստծո ծրագրի։ Մենք չենք խոսում սովորական օրինագծի մասին, այլ ավելի շուտ զեղծարարության՝ ստի հոր հետ, որը ձգտում է մոլորեցնել ու խաբել Աստծո զավակներին։

Նա պնդում էր նաև, որ միասեռականների կողմից որդեգրումը երեխաների հանդեպ տարբերակման տեսակներից է։ Սրան արձագանքեց Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները, որը հայտարարեց, որ եկեղեցու խոսելաձևը հիշեցնում է «միջնադարն ու հավատաքննությունը»[52]։

2013 թվականի հուլիսին տված հարցազրույցում Ֆրանցիսկոսը հայտարարեց. «Եթե մարդը միասեռական է և ունի բարի կամք և ձգտում է դեպի Աստված, ապա ո՞վ եմ ես, որպեսզի դատապարտեմ նրան»։ Հղում կատարելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու կատեխիզիսին՝ նա նշեց, որ միասեռականները «չպետք է դառնան լուսանցքներ, այլ պետք է ներառվեն հասարակության մեջ»։ Միևնույն ժամանակ պապը դատապարտեց այսպես կոչված «գեյ-լոբբիները»[53]։

Սոցիալական արդարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Բերգոլիոն հետևողականորեն քարոզում է գթասրտություն աղքատների հանդեպ, բայց որոշ դիտորդներ հիասթափված են այն փաստից, որ նա շեշտը չի դնում սոցիալական արդարության խնդիրների վրա։ Քաղաքական խնայողությունների հանդեպ հստակ դիրքորոշում չձևավորելով՝ Բերգոլիոն նախընտրում է հոգևորության և սրբության կարևորության ընդգծումը՝ կարծելով, որ դա բնականոն կերպով կտանի դեպի աղքատների տանջանքների հանդեպ ավելի մեծ գթասրտության։ Այնուամենայնիվ նա աջակցություն է հայտնել սոցիալական ծրագրերին և հրապարակայնորեն կասկածի ենթարկել ազատ շուկայական հարաբերությունների արդարությունը

2014 թվականի նոյեմբերին Հռոմի պապը թույլ տվեց Վատիկանի կենտրոնում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղադրել երեք անվճար լոգախցիկներ, որոնք նախատեսված էին տնանկների համար։ Ֆրանցիսկոսի նախաձեռնությամբ այդպիսի լոգախցիկներ են տեղադրվում Հռոմի բոլոր եկեղեցական ծխական համայնքներում[54]։

Արտամուսնական երեխաների մասին հայտարարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատելով արտամուսնությունից ծնված երեխաներին մկրտել չցանկացող հոգևորականներին՝ կարդինալ Բերգոլիոն պնդում էր, որ չամուսնացած մայրերը ճիշտ են վարվել՝ լույս աշխարհ բերելով երեխային, ոչ թե նախընտրելով վիժումը, և եկեղեցին չպետք է երես թեքի նրանցից[55][56][57]։ Նա ասել է.

«Մեր եկեղեցական միջավայրում կան որոշ հոգևորականներ, որոնք չեն ցանկանում մկրտել միայնակ մայրերի երեխաներին, որովհետև այդ երեխաները չեն ծնվել սուրբ ամուսնությունից։ Դրանք ժամանակակից փարիսեցիներ են։ Նրանք են, ովքեր կղերականացնում են եկեղեցին, նրանք են, ովքեր ուզում են Աստծո ժողովրդին բաժանել փրկությունից։ Իսկ խեղճ աղջիկը, որը փոխարենը վերադարձնելու երեխային ուղարկողին խիզախություն է ունեցել լույս աշխարհ բերել, ստիպված է մի ծխից մյուսն անցնել, որպեսզի մկրտի նրան[55][56][57]։

Այց Հայաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանցիսկոս Պապի ՀՀ այցի տարբերանշանը՝ կարգախոսով

2015 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրեց Հռոմի պապին այցելել Հայաստան, որը Վատիկանի առաջնորդը սիրով ընդունեց։ Սկզբում ամսաթվեր չէին նշվում[58]։ Հետո հաստատվեց, որ Հռոմի պապը Հայաստան կժամանի 2016 թվականին[59]։ Այցը նախատեսվում էր ապրիլին, բայց 2016 թվականի փետրվարին հայտարարվեց, որ այցը տեղի կունենա սեպտեմբերին՝ Վրաստան և Ադրբեջան այցերին զուգահեռ[60]։ Մարտին Վատիկանը հայտնեց, որ ամենայն հավանականությամբ այցը տեղի կունենա հունիսի երկրորդ կեսին, չնայած պլանավորման սկզբնական փուլում է[61]։ 2016 թվականի ապրիլի 9-ի մամլո հաղորդագրությունում հայտնվում էր, որ Հռոմի պապը Հայաստան ժամանեց հունիսի 24-ից 26-ը։

Խնդրում եմ աղոթել ինձ համար, քանի որ ես մի քանի օրից ուխտագնացության եմ մեկնում Արևելք` Հայաստան, մի երկիր, որի ժողովուրդն առաջիններից էր, որ ստացավ Հիսուսի Ավետարանը։

— Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս[62]

Այցի շրջանակներում Հռոմի Պապը եղավ նաև Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այնուհետև գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում.

Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել։ Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն։ Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը։ Հիշողությունը չի կարելի ո´չ պղտորել, ո´չ մոռանալ։ Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է։
- Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս[63]

Պապական շրջաբերականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արտասանություն՝ [ˈxorxe ˈmaɾjo βerˈɣoɣljo] (իսպաներեն), [berˈɡɔʎʎo] (իտալերեն)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sancti Roberti Bellarmino ad forum Hungariae(անգլ.)
  2. 2,0 2,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. 3,0 3,1 Stefon M. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Pope Francis Jorge Mario Bergoglio, S.J.
  7. http://www.karlspreis.de/de/aktuelles/karlspreis-2016
  8. https://www.domradio.de/nachrichten/2016-11-11/papst-franziskus-mit-bambi-ausgezeichnet
  9. Time.com
  10. https://www.emma.de/artikel/der-emma-award-sexist-man-alive-papst-franziskus-338977
  11. Green, Shannon Rae (2013 թ․ դեկտեմբերի 3). «Pope Francis' latest cool confession: He was a bouncer». USA Today. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  12. «Laudato si (Գովեմ զՔեզ)» շրջաբերականի համառոտ էությունը. ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամը
  13. Պապ. Հայերի հետ կատարվածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր
  14. Արփի Կիրակոսյան (2016 թ․ հունիսի 3). ««Հռոմի պապի այցելությունը Հայաստան ինչ-որ իմաստով պատմական է և բացառիկ»․ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան». www.aravot.am. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  15. «Ֆրանցիսկոս Սրբազան Պապը Հայաստան կայցելի 2016 թ. հունիսի 24-26-ը». ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵՒՐՈՊԱՅԻ. 2016 թ․ ապրիլի 9. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  16. Claudio Iván Remeseira: Pope Francis: A humble and outspoken man, and technically also Italian Արխիվացված 2014-10-27 Wayback Machine NBCLatino, 14 March 2013
  17. Garrido, J. (2013 թ․ մարտի 16). «Vida y trayectoria de Bergoglio en seis capítulos». La Tercera. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  18. «Vatican Web site, from L'Osservatore Romano, Year LXIII, number 12: biography of the Holy Father Francis». Holy See. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  19. «Regina María Sívori, su mamá». La Nación. 2013 թ․ մարտի 17. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  20. Rice-Oxley, Mark (2013 թ․ մարտի 13). «Pope Francis: the humble pontiff with practical approach to poverty». London: The Guardian (UK). Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  21. Donovan, Jeffrey (2013 թ․ մարտի 13). «Argentina's Cardinal Bergoglio Is Elected Pope Francis». Bloomberg L.P. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  22. Henderson, Barney (2013 թ․ մարտի 14). «Pope Francis elected leader of Catholic Church: latest». London: The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  23. Rosales, Olivera, էջ 5
  24. «Jorge is against regimes. It is because of fascism that our father emigrated». La Stampa. 2013 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  25. «Los Bergoglio, la familia más sorprendida» [The Bergoglio, the most surprised family] (Spanish). La Nación. 2013 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. «3 relatives of pope killed in crash in Argentina – Chicago Tribune». Chicago Tribune. 2014 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  27. «CNS STORY: Pope asks prayers after great nephews, their mother die in car crash». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  28. 28,0 28,1 «Jorge Bergoglio, un sacerdote jesuita de carrera» [Jorge Bergoglio, a career Jesuit priest]. La Nación (Spanish). 2013 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. 29,0 29,1 «Biography: who is Jorge Mario Bergoglio?». News.va. 2013 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  30. 30,0 30,1 Reese, Thomas (3 June 2015), Does Pope Francis have a MA in chemistry?, National Catholic Reporter, Վերցված է 3 June 2015-ին(չաշխատող հղում)
  31. Burke, Daniel (2013 թ․ դեկտեմբերի 3). «Pope: I was once a bar bouncer». CNN. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  32. Chua, Howard (2013 թ․ դեկտեմբերի 11). «TIME's Person of the Year 2013 Pope Francis, The People's Pope». Time. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  33. Lifschitz, Alejandro (2013 թ․ մարտի 13). «Argentina's pope a modest man focused on the poor». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  34. 34,0 34,1 «Bergoglio, sobre todo 'pastor', tanguero y simpatizante de San Lorenzo» (Spanish). Agencia Informativa Católica Argentina. 2013 թ․ մարտի 13. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. «Ordinariato para los fieles de ritos orientales desprovistos de Ordinario del propio rito/Agencia Informativa Católica Argentina (AICA)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  36. Колупаев В. Е. АРГЕНТИНА: Южная Америка // Католические общины византийского обряда и русская диаспора
  37. «Папа Бергольо, восточные католики и русские в Аргентине». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  38. Argentine Cardinal Named in Kidnap Lawsuit // Los Angeles Times, 17 April 2005
  39. Аргентинский судья заявил о непричастности папы к преступлениям хунты // Ведомости, 17.03.2013 г.
  40. Аргентинский судья опроверг слухи о причастности Папы к преступлениям хунты // Взгляд.ру, 17.03.2013 г.
  41. Папа непричастен к преступлениям хунты — аргентинский судья // Аргументы и факты, 17.03.2013 г.
  42. «Cardinal breaks conclave vow of secrecy - Sep 23, 2005. Архивная копия» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  43. «One Of These Men Will Be The Next Pope». Business Insider. 2013 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  44. Радио Ватикана. «Папа рассказал СМИ, почему он выбрал себе имя Франциск, и объяснил, кто главный в Церкви». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  45. Девиз архиепископа Бергольо: «Miserando atque eligendo» Արխիվացված 2014-04-29 Wayback Machine // Радио Ватикана, 16.03.2013 г.
  46. Рим готов к интронизации Папы(չաշխատող հղում) // «Regions.ru / Новости Федерации», 19.03.2013 г.
  47. «Ничего святого :: Общество: Новости :: Частный Корреспондент». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  48. «Папа римский Франциск может отречься от Святого престола» (ռուսերեն). Deutsche Welle. 19 августа 2014. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  49. «Pope Francis' Apostolic Exhortation on The Joy of Love» (անգլերեն). Vatican Radio. 08/04/2016. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  50. «Увещание папы Франциска по проблемам семьи представлено в Ватикане». РИА Новости. 2016 թ․ ապրիլի 8. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  51. «Le cardinal Bergoglio invite à défendre la culture de la vie avec ardeur». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  52. Catholic cardinal says gay marriage in Argentina is the work of the devil
  53. Папа Франциск: кто я такой, чтобы судить геев? // Русская служба BBC. 29 июля 2013
  54. Italy’s homeless to get showers at the Vatican — The Local
  55. 55,0 55,1 The Guardian. «Pope Francis on gay marriage, unmarried mothers … and journalists».
  56. 56,0 56,1 Fox News. «Francis is first pope from the Americas».
  57. 57,0 57,1 ABC News. «Francis Becomes First Latin American Pope».
  58. «Pope Francis accepts invitation to visit Armenia». Public Radio of Armenia. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  59. «Pope Francis to visit Armenia next year». 2015 թ․ ապրիլի 12. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  60. «Pope's potential visit to Armenia, could take place in September». Vatican Insider. 2016 թ․ փետրվարի 8. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  61. «Pope Francis is studying a trip to Armenia in June, a year after he termed the Ottoman-era slaughter of Armenians as a genocide». Daily Journal. 2016 թ․ մարտի 18. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.(չաշխատող հղում)
  62. «Pray for Armenia trip Pope Francis urges». ANSA Vatican. 2016 թ․ հունիսի 16. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  63. «Ֆրանցիսկոս պապի գրառումը. Հիշողությունը չի կարելի պղտորել ու մոռանալ, այն ապագայի աղբյուրն է». PanARMENIAN.Net. 2016 թ․ հունիսի 25. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  64. «Ди Стефано заявил, что, возможно, играл в футбол с новым Папой Римским». Р-Спорт. 18 марта 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  65. «Папа Франциск: аскет, иезуит и страстный поклонник футбола». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  66. «Нового Папу отличают строгость и любовь к футболу — помощник Бергольо». ՌԻԱ Նովոստի. 14 марта 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)» հոդվածին։