Լլոյդ Բլանկֆեյնը ծնվել է Նյու Յորքի Բրոնքս թաղամասում հրեաների ընտանիքում[3][4]։ Հայրը ԱՄՆ փոստային ծառայությանՄանհեթենի մասնաճյուղում էր աշխատում, իսկ մայրը՝ գրանցող էր[5][6]։ Երիտասարդ տարիներին Յանկի մարզադաշտում աշխատում էր որպես վաճառող[6]։ Նախնական և միջնակարգ կրթությունն ստացել է Նյու Յորքի կրթական բաժնի հանրային դպրոցներում, իսկ 1971 թվականին Թոմաս Ջեֆերսոնի ավագ դպրոցում արտասանել է բարի երթի ճառը։ Հաճախել է Հարվարդի քոլեջ, որտեղ մասնագիտացել է պատմության ոլորտում[7][8] և 1975 թվականին ստացել բակալավրի աստիճան[6]։ 1978 թվականին Բլանկֆեյնն ավարտեց Հարվարդի իրավաբանական դպրոցը՝ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան[6]։