Persona non grata
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պերսոնա նոն գրատա (այլ կիրառումներ)
Պերսոնա նոն գրատա (լատին․՝ persona non grata (եզակի), personae non gratae (հոգնակի), կրճատ՝ ՊՆԳ), բառացիորեն թարգմանված՝ նշանակում է «անցանկալի անձ», գործածվում է դիվանագիտությունում հատուկ և օրինականորեն սահմանված նշանակությամբ։ «Պերսոնա նոն գրատա»-ի հականիշը «պերսոնա գրատա»-ն է։
Դիվանագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1923 թ. Լոզանի դաշնագրում նշված էին Թուրքիայի 150 պերսոնա նոն գրատա պաշտոնյաներ և 100 այլ անձինք, որոնց արգելվում էր մուտք գործել Թուրքիայի նախկին Օսմանյան կայսրության սահմանը մինչև 1938 թ.։
- Ադրբեջանը պերսոնա նոն գրատա է հայտարարում բոլոր այն անձանց, որոնք Արցախի վիզա ունեն իրենց անձնագրերում կամ պարզապես այցելել են Արցախ[1]։ 2010 թվականին ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Արցախ այցելած միջազգային դիտորդները Ադրբեջանում համարվել են պերսոնա նոն գրատա, ներառյալ Պետական դումայի հինգ ռուս անդամներ[2][3]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախում տված համերգների համար ռուսական աստղերին արգելել են մուտք գործել Ադրբեջան Արխիվացված 2009-08-05 Wayback Machine Հետք Online, Հուլիսի 2, 2009
- ↑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ՝ ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ Արխիվացված 2021-01-17 Wayback Machine Armtown.com, Մայիսի 19, 2010
- ↑ Five Russian lawmakers declared personae non gratae for observing Karabakh polls RIA Novosti, Մայիս 26, 2010