Ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 22-ին, Գանձակում (Կիրովաբադ)։ 1948 թվականին ավարտել Է Բաքվի կոնսերվատորիան։ Գրել Է «Սևիլ» օպերան (բեմադրվել է 1953 թվականին, Ադրբեջանի Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոն), երաժշտական կոմեդիաներ, սիմֆոնիկ մուղամներ՝ «Շուր», «Քյուրկ-օվշարի» (1948 թ.), «Ադրբեջանական կապրիչչո» (1961 թ.), «Սիմֆոնիկ պարեր» (1963 թ.), երեք կոնցերտ դաշնամուրի համար նվագախմբի հետ, ռոմանսներ, երաժշտություն դրամատիկական ներկայացումների և կինոնկարների համար, մշակել է ժողովրդական երգեր։ Մահացել է 1984 թվականին՝ Բաքվում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 322)։