Ֆինանսական համակարգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆինանսական համակարգ, դրամական հարաբերությունների կազմակերպման ձև արտադրական գործընթացի բոլոր սուբյեկտների միջև՝ հասարակական ապրանքների բաշխմամբ և վերաբաշխմամբ
Ֆինանսական համակարգի էությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակական ապրանքների արժեքի բաշխման և վերաբաշխման գործընթացը իրենից ներկայացնում է ֆինանսական մեխանիզմ, որը ներառում է կազմակերպությունների համակարգը, ֆինանսների պլանավորումը և կարգավորումը, տնտեսվարողների, վարձու աշխատողների, պետության, տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական ռեսուրսների ձևավորման և օգտագործման հնարավորությունները։
Տնտեսական հարաբերությունների սուբյեկտների կողմից (տնտեսվարողներ, վարձու աշխատողներ, պետություն, տեղական ինքնակառավարման մարմիններ) հասարակական ապրանքների արժեքի վերաբաշխման գործընթացում կուտակվում են տարբեր դրամական եկամուտներ։
Շուկայական տնտեսություն ունեցող երկրներում ֆինանսական համակարգը բաղկացած է հետևյալ օղակներից՝
- պետական բյուջե,
- արտաբյուջետային ֆոնդեր,
- պետական վարկ,
- ֆինանսական միջնորդների ֆինանսներ,
- կազմակերպությունների ֆինանսներ,
- տնային տնտեսությունների ֆինանսներ։
Առաջին երեքը ներկայացնում են կենտրոնացված ֆինանսները։ Դրանց ռեսուրսներն ուղղվում են մակրոտնտեսական բնույթի խնդիրներին, ինչպես նաև սոցիալական խնդիրների լուծմանը։
Ֆինանսական համակարգի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված տնտեսական սուբյեկտների եկամուտների ձևավորման մեթոդներից՝ ֆինանսական համակարգը ընդունված է բաժանել 2 ոլորտների.
- կենտրոնացված կամ հասարակական ֆինանսներ,
- ապակենտրոնացված ֆինանսներ։
Ֆինանսական համակարգը նաև բաժանվում է 4 ենթահամակարգերի.
- տնտեսվարողների ֆինանսներ,
- տնային տնտեսությունների ֆինանսներ,
- պետական ֆինանսներ,
- մունիցիպալ ֆինանսներ։
Առաջին երկու ենթահամակարգերը վերաբերվում են ապակենտրոնացված ֆինանսների ծառայությանը, իսկ մյուս երկուսը՝ կենտրոնացված ֆինանսներին։
Ֆինանսների գործառույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսները կատարում են մի շարք գործառույթներ։ Դրանք են՝
- Կուտակման, որը կայանում է դրամական միջոցների հավաքագրման, կուտակման և պետության գոյության համար նյութական բազայի ստեղծման մեջ։
- Կարգավորող, որը խթանում է տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը և կարգավորում է հասարակական արտադրությունը։
- Բաշխման, ձևավորված դրամական միջոցները և դրանց օգտագործումը տեղի է ունենում պետական բյուջեի և սոցիալական ապահովագրական ֆոնդերի բաշխման միջոցով։
- Վերահսկման, այն իրականացնում է հարկերի հավաքագրման և նպատակային օգտագործման ճշտության ապահովում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆինանսական համակարգ» հոդվածին։ |
|