Ֆիլիպ Ռոթ
Ֆիլիպ Միլթոն Ռոթ (անգլ.՝ Philip Milton Roth, մարտի 19, 1933[1][2][3][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5][6] - մայիսի 22, 2018[6][2][7][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][15]), հրեական ծագումով ամերիկացի գրող, քսանհինգից ավելի վեպերի հեղինակ, Պուլիտցերյան, «Միջազգային բուքեր» և հեղինակավոր բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր։
Ռոթի ստեղծագործություններին, որոնց գործողությունները սովորաբար ծավալվում են իր ծննդավայրում՝ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում, բնորոշ են զգալի չափով ինքնակենսագրական բնույթը, խոհականությունը, իրականության և հորինվածքի միջև որոշակիության մշուշապատումը, զգացմունքայնությունը, հնարամիտ ու նրբագեղ ոճը, ամերիկյան ինքնության դրդիչ հետազոտումը[16]։
Ռոթն առաջին անգամ իր վրա ուշադրություն է հրավիրել 1959 թվականին լույս ընծայած «Ցտեսությո՛ւն, Կոլումբո՛ս» (Goodbye, Columbus) նորավեպով, որի համար ԱՄՆ Գրքի ազգային մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում (U.S. National Book Award for Fiction)[17]: Նա դարձել է իր սերնդի առավելագույն պարգևների արժանացած ամերիկացի գրողներից մեկը. երկուական անգամ Գրքի ազգային մրցանակ և Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ, երեք PEN/Faulkner մրցանակ, Պուլիտցերյան մրցանակ՝ 1997 թվականին հրատարակած «Ամերիկյան հովվերգություն» (American Pastoral) վեպի համար[18], որտեղ հանդես է գալիս նրա ստեղծած հանրահայտ կերպարներից մեկը՝ Նաթան Ցուկերմանը։ Ցուկերմանյան շարքի ևս մեկ ծավալուն երկ՝ «Մարդկային դրոշմ» (The Human Stain) վեպը 2000 թվականին շահել է Մեծ Բրիտանիայի WH Smith մրցանակը՝ ճանաչվելով տարվա լավագույն գիրք։ 2001 թվականին Պրահայում Ռոթին շնորհվել է ևս մեկ անչափ հեղինակավոր պարգև՝ Ֆրանց Կաֆկայի մրցանակ։ Նրա ստացած գրական հիշարժան պարգևներից են նաև Աստուրիասի արքայազնի մրցանակը[19], PEN/Allen հիմնադրամի մրցանակը՝ ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար[20][21][22]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպ Ռոթը ծնվել է 1933 թվականի մարտի 19-ին, Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում[23]։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել ծննդավայրի հարևանությամբ գտնվող Վիքվեյքում[23]։ Ծնողները Ուկրաինայից գաղթած հրեաներ էին։ Հայրն աշխատում էր որպես ապահովագրական գործակալ[24]։ 1950 թվականին ավարտելով Վիքվեյքի ավագ դպրոցը[25]՝ Ֆիլիպը մեկ տարի հաճախել է Նյուարքի Ռաթգրզ համալսարան, ապա տեղափոխվել Փենսիլվանիա նահանգի Բաքնել համալսարան, որտեղ ստացել է անգլերենի բակալավրի որակավորում, ընտրվել ուսանողական պատվավոր Phi Beta Kappa ընկերության անդամ։ Այնուհետև ուսումը շարունակել է Չիկագոյի համալսարանում, 1955 թվականին ավարտել՝ ստանալով արվեստների և անգլիական գրականության մագիստրոսի որակավորում[26], որոշ ժամանակ աշխատել այդ համալսարանում որպես գրական վարպետության ծրագրի հրահանգիչ[27]։ Այդ նույն տարում Ռոթը ծառայության է անցել ամերիկյան բանակում, բայց առողջական խնդիրների պատճառով շուտով զորացրվել է ու վերադարձել Չիկագո՝ նպատակ ունենալով շարունակել ուսումը բանասիրական գիտությունների դոկտորի կոչում ստանալու համար, սակայն մեկ տարի անց դուրս է մնացել[28]։ Որոշ ժամանակ գրական վարպետություն է դասավանդել Այովայի, ապա՝ Փրինստոնի համալսարանում, այնուհետև՝ գրականության համեմատական պատմություն՝ Փենսիլվանիայի համալսարանում։ 1991 թվականին հրաժեշտ է տվել մանկավարժական աշխատանքին[27]։ Թե՛ ուսանելու և թե՛ դասախոսելու տարիներին Ռոթը միաժամանակ ստեղծագործել է. պատմվածքներ, գրախոսություններ, քննադատական հոդվածներ է գրել տարբեր պարբերականների, այդ թվում՝ The New Republic-ի համար։
1959 թվականին հրատարակել է պատմվածքների ու վիպակների իր առաջին ժողովածուն, 1962-ին՝ առաջին վեպը՝ «Թքած ունենալ»-ը։ Նրան լայն ճանաչում է բերել հատկապես 1969 թվականին լույս ընծայած «Դերձակի ցավը» վեպը, որին գրաքննադատներն ու ընթերցողները ծայրահեղ հակասական բնութագրումներ են տվել. ոմանք համարել են «ամենակեղտոտ գիրքը», ոմանք էլ՝ գլուխգործոց (այդ երկը թարգմանվել է նաև հայերեն)։ Բեսթսելլեր է դարձել նաև «Դավադրություն Ամերիկայի դեմ» վեպը։
Ֆիլիպ Ռոթը հեղինակավոր բազմաթիվ գրական մրցանակներից բացի արժանացել է պետական բարձր պարգևների, այդ թվում՝ ԱՄՆ ազգային հումանիտար մեդալի, Արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի Emerson-Thoreau մեդալի, Գրքի ազգային հիմնադրամի՝ «Ամերիկյան գրականության մեջ նշանակալի ներդրման համար» մեդալի[29] Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն՝ «Պատվո լեգեոնի» շքանշանի[30][31]... Ռոթի գրական վաստակը գնահատելով՝ նրա անունով են կոչել հայրենի Նյուարքի հրապարակներից մեկը։
Մեծարելով Ֆիլիպ Ռոթին՝ որպես գրական վաստակաշատ գործչի ու մանկավարժի՝ նրան պատվավոր դոկտորի կոչում են շնորհել Փենսիլվանիայի[32], այդ նույն նահանգի Բաքնել, Նյու Յորքի Կոլումբիա[33], Նյու Ջերսիի Ռաթգրզ[34][35], Ռոդ Այլենդի Բրաուն[36], Մասաչուսեթսի Հարվարդ[37] համալսարանները, Նյու Յորքի Բերդ քոլեջը[38], Ամերիկայի հրեական աստվածաբանական ճեմարանը[39]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյվիդ Քիփեշի մասին եռագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կուրծքը» / The Breast}} / (1972)
- «Ցանկության պրոֆեսորը» / The Professor of Desire (1977
- «Մեռնող կենդանին» / The Dying Animal (2001
Վեպեր Ցուկերմանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կաշկանդված Ցուկերմանը» եռագրությունը / Zuckerman Bound
- Ուրվական գրողը / The Ghost Writer (1979
- Ազատագրված Ցուկերմանը / Zuckerman Unbound (1981
- Կազմախոսության դասը / The Anatomy Lesson (1983
Այլ վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուրիշ կյանք/ Counterlife (1986
- Ամերիկյան հովվերգություն / American Pastoral (1997
- Ամուսինս կոմունիստ է / I Married a Communist (1998)
- Մարդկային դրոշմ / The Human Stain (2000)
- Ուրվականը հեռանում է / Exit Ghost (2007, рус. перевод 2010)
- Ցտեսությո՛ւն, Կոլումբո՛ս / Goodbye, Columbus (1959)
- Թքած ունենալ / Letting go (1962)
- Նա այնքան լավիկն էր / When She Was Good (1967)
- Պորտնոյի ցավը / Portnoy’s Complaint (1969, հայերեն թարգմանությունը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, 2018 թ.)
- Մեր ավազակախումբը / Our Gang (1971)
- Ամերիկյան մեծ վեպ / The Great American Novel (1973)
- Իմ տղամարդկային կյանքը / My Life as a Man (1974)
- Խաբեություն / Deception (1990)
- «Շեյլոկ» գործողությունը / Operation Shylock (1993)
- Սաբաթի թատրոնը / Sabbath’s Theater (1995)
- Դավադրություն Ամերիկայի դեմ / The Plot Against America (2004)
- Սովորական մարդ / Everyman (2006)
- Վրդովմունք / Indignation (2008)
- Նվաստացում / The Humbling (2009)
- Նեմեսիս / Nemesis (2010)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.huffingtonpost.com/2013/03/19/philip-roth-birthday-_n_2907548.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.theguardian.com/books/2013/mar/22/my-hero-philip-roth-james-wood
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 McGrath C. Philip Roth, Towering Novelist Who Explored Lust, Jewish Life and America, Dies at 85 — 2018.
- ↑ 7,0 7,1 7,2 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2012-philip-roth.html?especifica=0#:~:text=Philip%20Roth%20Premio%20Pr%C3%ADncipe%20de,%2C%20Faulkner%2C%20Bellow%20o%20Malamud.
- ↑ https://sah.columbia.edu/content/prizes/society-american-historians-prize-historical-fiction-formerly-known-james-fenimore
- ↑ https://thebookerprizes.com/the-booker-library/authors/philip-roth
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/philip-roth/
- ↑ https://www.brown.edu/Administration/News_Bureau/2000-01/00-135.html
- ↑ https://www.nationalbook.org/programs/dcal/#tab-2
- ↑ «Philip Roth, Towering Novelist Who Explored Lust, Jewish Life and America, Dies at 85» (անգլերեն). The New York Times. 2018 թ․ մայիսի 22. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ U.S. Department of State, U.S. Life, "American Prose, 1945–1990: Realism and Experimentation" Արխիվացված Մարտ 4, 2011 Wayback Machine
- ↑ Brauner (2005), pp. 43–7
- ↑ "Fiction". Past winners & finalists by category. The Pulitzer Prizes. Retrieved March 27, 2012.
- ↑ «Literary giant wins fourth Man Booker International Prize». themanbookerprize.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «PEN Gala: Philip Roth Receives 'Literary Service' Award». Huffington Post. 2013 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Philip Roth Honored at PEN Gala». 2013 թ․ մայիսի 1.
- ↑ «The PEN/Allen Foundation Literary Service Award: Philip Roth». PEN American Center. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ 23,0 23,1 Merriam-Webster's Dictionary of American writers. 2001. էջ 350. ISBN 978-0-87779-022-8.
- ↑ Shechner, Mark (2003 թ․ հունվարի 1). «Up Society's Ass, Copper: Rereading Philip Roth». Univ of Wisconsin Press – via Google Books.
- ↑ Lubasch, Arnold H. "Philip Roth Shakes Weequahic High", The New York Times, February 28, 1969. Accessed September 8, 2007
- ↑ «Here are 5 essential works of fiction by Philip Roth to remember him by». Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
- ↑ 27,0 27,1 «Jewish American author Philip Roth dies at 85». Israel National News. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
- ↑ McGrath, Charles (2018 թ․ մայիսի 22). «Philip Roth, Towering Novelist Who Explored Lust, Jewish Life and America, Dies at 85». The New York Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ "Distinguished Contribution to American Letters". National Book Foundation. Retrieved March 11, 2012. (With introduction by Steve Martin; acceptance speech not available from NBF.)
- ↑ See The New York Times, Monday, September 30, 2013, p. C4. Congratulations Philip Roth on being named Commander of the Legion of Honor by the Republic of France. Vintage/Houghton Mifflin Harcourt.
- ↑ «Еврейский писатель Филип Рот награждён орденом Почетного легиона». 9 Канал. 2013 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Penn: Office of the University Secretary: Chronological Listing of Honorary Degrees». secure.www.upenn.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Columbia Daily Spectator 20 May 1987 — Columbia Spectator». spectatorarchive.library.columbia.edu. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Past Rutgers University Honorary Degree Recipients - Office of the Secretary of the University». universitysecretary.rutgers.edu. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Honorary Degrees - The Corporation of Brown University». www.brown.edu. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «11 awarded honorary degrees:». 2003 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
- ↑ College, Bard. «Bard College Catalogue». www.bard.edu. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Philip Roth, onetime 'enfant terrible,' gets JTS honor». www.jta.org. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Balint, Benjamin, "Philip Roth's Counterlives," Books & Ideas, May 5, 2014.
- Bloom, Harold, ed., Modern Critical Views of Philip Roth, Chelsea House, New York, 2003.
- Bloom, Harold and Welsch, Gabe, eds., Modern Critical Interpretations of Philip Roth's Portnoy's Complaint, Chelsea House, 2003.
- Cooper, Alan, Philip Roth and the Jews (SUNY Series in Modern Jewish Literature and Culture), SUNY Press, Albany, NY, 1996.
- Kinzel, Till, Die Tragödie und Komödie des amerikanischen Lebens. Eine Studie zu Zuckermans Amerika in Philip Roths Amerika-Trilogie (American Studies Monograph Series), Heidelberg: Winter, 2006.
- Карасик Ольга Борисовна Этническое своеобразие романов Филипа Рота. Казань, 2009. 135 с. ISBN 978-5-87730-403-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորտնոյի ցավը
- Գրական հանրագիտարան. կենսագրություն
- «Ֆիլիպ Ռոթ ընկերություն»
- Philip Roth looks back on a legendary career, and forward to his final act
- American Master's Philip Roth: Unmasked.
- Web of Stories online video archive: Roth talks about his life and work in great depth and detail. Recorded in NYC, March 2011
- Appearances on C-SPAN
- Philip Roth Internet Movie Database կայքում
- «Ֆիլիպ Ռոթ ընկերություն»
- Здравствуйте, доктор. Рецензия на книгу Ф. Рота «Американская пастораль».
- Дымшиц В. Умер-шмумер… // Народ Книги в мире книг. 2018. № 134
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brauner, David (1969) Getting in Your Retaliation First: Narrative Strategies in Portnoy's Complaint in Royal, Derek Parker (2005) Philip Roth: new perspectives on an American author, chapter 3
- Greenberg, Robert (Winter 1997). «Transgression in the Fiction of Philip Roth». Twentieth Century Literature. Hofstra University. 43 (4): 487. doi:10.2307/441747. JSTOR 441747. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 9-ին.
- Saxton, Martha (1974) Philip Roth Talks about His Own Work Literary Guild June 1974, n.2. Also published in Philip Roth, George John Searles (1992) Conversations with Philip Roth p. 78
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Ռոթ» հոդվածին։ |
|
- Մարտի 19 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Մայիսի 22 մահեր
- 2018 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Ռատգերսի համալսարանի շրջանավարտներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի աթեիստներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Պոստմոդեռնիստ գրողներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ