Օքտայ Աղաև
Օքտայ Աղաև | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Oqtay Ağayev |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1934 Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Մահացել է | նոյեմբերի 13, 2006 (72 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | Yasamal cemetery |
Ժանրեր | էստրադա |
Մասնագիտություն | դերասան, երգիչ և օպերային երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ |
Օքտայ Ջաֆար օղլի Աղաև (ադրբ.՝ Oqtay Cəfər oğlu Ağayev, նոյեմբերի 7, 1934, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 13, 2006, Բաքու, Ադրբեջան), խորհրդային ադրբեջանցի էստրադային երգիչ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ[1];
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օքտայ Աղաևը ծնվել է 1934 թվականին Բաքվում։ 1953 թվականին ընդունվել է Ասաֆ Զեյնալլու անվան երաժշտական քոլեջ։ Նրա ուսուցիչը Սոֆյա Իվանովնա Հալֆենն էր։ Օքտայ Աղաևը եղել է մենակատար Ադրբեջանում երկու խոշոր փոփ երաժշտության նվագախմբերում։ Մինչև 1970 թվականը նա եղել է նվագախմբի մենակատարը, Ռաուֆ Հաջիևի ղեկավարությամբ։ Իսկ մինչև 1984 թվականը եղել է Թոֆիգ Ահմեդովի ղեկավարությամբ ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի մենակատար։ Օքտայ Աղաև շրջագայել է աշխարհի տարբեր երկրներում (Ալժիր, Մարոկկո, Լեհաստան, Չեխոսլովակիա, Բուլղարիա, Ռումինիա և այլն) և նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում։ Նա 11 համերգ է ունեցել Կրեմլում։
Օքտայ Աղաևը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 14-ին[2]։