Օրսոն Ուելս
Օրսոն Ուելս անգլ.՝ George Orson Welles | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1915[1][2][2][…] |
Ծննդավայր | Կենոշա, Վիսկոնսին, ԱՄՆ[3] |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1985[1][2][2][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Կրթություն | Todd Seminary for Boys? և Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեություն և աթեիզմ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, ձեռնածու-աճպարար, բնավորության դերասան, դրամատուրգ, ռադիոհաղորդավար, թատրոնի դերասան, թատերական պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, կինոդերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և գրող |
Ոճ(եր) | դրամա, միստիկ ֆիլմ, մարտաֆիլմ, թրիլեր, հոգեբանական թրիլեր ֆիլմ, ֆիլմ նուար և արկածային ֆիլմ |
Ամուսին | Ռիտա Հեյուորթ, Paola Mori? և Virginia Nicolson? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000080 |
Ջորջ Օրսոն Ուելս (անգլ.՝ George Orson Welles, մայիսի 6, 1915[1][2][2][…], Կենոշա, Վիսկոնսին, ԱՄՆ[3] - հոկտեմբերի 10, 1985[1][2][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռադիոհաղորդավար, օպերատոր, մոնտաժող։ Նրա ֆիլմերն աչքի են ընկնում ստեղծագործական և տեխնիկական հետաքրքիր լուծումներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրսոն Ուելսը ծնվել է ԱՄՆ-ում Վիսկոնսին նահանգի Քենոշա քաղաքում։ Հայրը՝ Ռիչարդ Ուելսը գործարանների ցանցի սեփականատեր էր, մայրը Բեատրիս Իվը դաշնակահարուհի էր և սուֆրաժիստուհի։ Մանուկ ժամանակից երեխայի մոտ նկատվում էր մտավոր զարգացած ընդունակություններ և ստեղծագործական ձիրք, նա նվագում էր դաշնամուր, զբաղվում նկարչությամբ և այլն։
Ընդամենը 3 տարեկան էր, երբ հայտնվեց Չիկագոյի Օպերայի բեմում Սամսոն և Դալիլա ներկայացման մեջ, որին հաջորդեց ևս մի երեխայի դեր Madame Butterfly ներկայացման մեջ։ Մայրը հանկարծամահ է լինում 1924 թ. 43 տարեկան հասակում, ինչը ծանր ազդեցություն է ունենում պատանի Օրսոն Ուելսի վրա։ Ուելսների ընտանիքի հին բարեկամներից մեկը՝ դոկտոր Մաուրիս Բեռնստայնը, խթանում է երեխայի սերը թատրոնի հանդեպ, ով նրան նվիրում է լապտեր և մի տուփ ներկ, որոնցով Օրսոնը տիկնիկային թատրոնում ստեղծում է կերպարներ և ինքնուրույն կատարում է փոքրիկ բեմադրություներ։
Դպրոցն ավարտելուց հետո կրթություն է ստանում է Վիսկոնսինի Մեդիսոն քաղաքի համալսարաններում և խաղում է նաև համալսարանի սիրողական թատրոնի խմբի կազմում։ 1930 թ. մահանում է նաև հայրը և Օրսոնը մնում է դոկտոր Մաուրիս Բեռնստայնի խնամքի տակ։
1947 թ. լքում է Հոլիվուդը և հաստատվում Եվրոպայում, ինչպես ինքն է նշում «հանուն ազատության», սակայն հետագայում այնուամենայնիվ քանի անգամ այցելում է ԱՄՆ։ 1979 թ. Օրսոն Ուելսը փորձում է ստեղծել սեփական հեռուստաշոուն և նկարահանում է մի քանի հաղորդում «Օրսոն Ուելսի շոուն» անունով, սակայն այդ նախագիծը չի թողարկվում հեռուստատեսությամբ։ Նույն ժամանակ նա նաև նկարահանվում է գինու գովազդային հոլովակներում։
Ամուսնացել է երեք անգամ՝ Պաոլա Մորիի հետ (մեկ երեխա), թատրոնի դերասանուհի Վիրջինիա Նիկոլսոն (մեկ երեխա) և կինոդերասանուհի Ռիտա Հեյուորթ (մեկ երեխա)։ 1985 թ. հոկտեմբերի 10-ին Ուելսը տալիս է իր վերջին հարցազրույցը Մերվ Գրիֆֆինի շոուում և հարցազրույցի ավարտից երկու ժամ անց մահանում սրտի կաթվածից Հոլիվուդում գտնվող իր առանձնատանը։
Կարիերան և մրցանակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր առաջին դերը կատարել է 1934 թ. իր ռեժիսորությամբ և իր սցենարով նկարահանված «Սրտի ժամանակաշրջանը» ֆիլմում։ Իսկ Եվրոպայում առաջին դերը 1949 թ. նկարահանված ամերիկա-իտալական «Սև մոգություն» ֆիլմում էր։
- 1941 թ. նրա նկարահանած Քաղաքացի Քեյնը ֆիլմը Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 1-ին տեղում է (ֆիլմում գրեթե բոլոր դերասանները թատրոնի դերասաններ են եղել և առաջի անգամ են նկարահանվել կինոյում)։
Ընդհանուր թվով ստացել է մոտ 20 մրցանակ և ներկայացվել ևս 9 մրցանակի
- 3 անգամ ներկայացվել է Օսկարի և ստացել երկու Օսկար, լավագույն սցենար անվանակարգում 1942 թվականին Քաղաքացի Քեյնը ֆիլմի համար (նույն ֆիլմի համար ներկայացվել է Օսկարի Օսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում) և 1971 թվականին կինոյում ունեցած մեծ ներդրման համար
- Բեռլինի, Կաննի, Վենետիկի և այլ կինոփառատոնների մրցանակակիր
- Մեկ անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի և այլն
Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 16-րդ տեղում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է մոտ 110 ֆիլմում, 45 ֆիլմի ռեժիսոր է, 42 ֆիլմերի սցենարի հեղինակ։
Առավել նշանավոր ֆիլմերն են.
- 1941 - Քաղաքացի Քեյնը / Citizen Kane
- 1942 - Հիանալի Էմբերսոնները/ The Magnificent Ambersons
- 1943 - Ջեյն Էյր / Эдвард Рочестер
- 1946 - Օտարերկրացին / The Stranger
- 1947 - Լեդին Շանհայից / The Lady from Shanghai
- 1948 - Մակբեթ / Macbeth
- 1949 - Երրորդ մարդը / The Third Man
- 1952 - Օթելլո / The Tragedy of Othello։ The Moor of Venice
- 1954 - Վերսալի գաղտնիքները / Si Versailles m'était conté
- 1955 - Պարոն Արկադին / Mr. Arkadin
- 1956 - Մոբի Դիկ / Moby Dick
- 1958 - Չարի կնիք / Touch of Evil
- 1963 - Դատավարություն / Le procès
- 1965 - Կեսգիշերային զանգակներ (Ֆալստաֆ) / Campanadas a medianoche - Джон Фальстаф
- 1967 - Ծովայինը Ջիբրալթարից / Le Marin de Gibraltar
- 1968 - Անմահ պատմություն / The Immortal Story
- 1970 - Նամակներ Կրեմլից / The Kremlin Letter - Брезнавич
- 1977 - Երկաթյա խաչ / Cross of Iron
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Уэллс Орсон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118630822 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.britishpathe.com/asset/176416/
- ↑ https://www.newyorker.com/culture/the-front-row/what-to-stream-a-blazing-interview-with-orson-welles
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IMDb-ում էջ
- allrovi կայքում(չաշխատող հղում)
- tcmdb կայքում Արխիվացված 2008-02-09 Wayback Machine
- IBDb կայքում
- Orson Welles – The One Man Band (1995)
- Senses of Cinema Great Directors Critical Database: Orson Welles Արխիվացված 2010-02-09 Wayback Machine
- Orson Welles bibliography
- Mercury Theatre on the Air
- The Unseen Welles
- Guide to the Orson Welles Materials, Lilly Library, Indiana University
- Finding Aid for the Orson Welles – Oja Kodar Papers 1910–1998 (bulk 1965–1985 ), Special Collections Library, University of Michigan
- kinoposk կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրսոն Ուելս» հոդվածին։ |
|
- Մայիսի 6 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հոկտեմբերի 10 մահեր
- 1985 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 20-րդ դարի աթեիստներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի աճպարարներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի թատերական ռեժիսորներ
- Ամերիկացի կինոարտադրողներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացի օպերատորներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Օսկարակիրներ
- Կինոռեժիսորներ Իլինոյսից
- Աուդիոգիրք կարդացողներ