Օպերացիա (ռազմագործողություն)
Օպերացիա, ռազմական, օպերատիվ կամ ռազմավարական խնդիրներ լուծելու համար ԶՈՒ մեկ կամ մի քանի տեսակների օպերատիվ միավորումների միասնական մտահղացմամբ և պլանով իրականացված, նպատակով, ժամանակով և տեղով փոխկապակցված ու համաձայնեցված հարվածների, մարտերի, ճակատամարտերի ամբողջությունը։
Ժամանակակից օպերացիաները լինում են ցամաքային, ծովային, օդային, օդադեսանտային և հակադեսանտային։ Ըստ նպատակի՝ կարող են լինել հարձակողական կամ պաշտպանական, ըստ իրականացման ժամանակի՝ միաժամանակյա կամ հաջորդական, ըստ իրականացնող զորքերի կազմի՝ ռազմավարական, ռազմաճակատային, նավատորմի, բանակային օպերացիաներ։ Օպերացիայի խնդիրներն ու բովանդակությունը պայմանավորված են պատերազմող կողմերի ռազմաքաղաքական նպատակներով, մասնակից ուժերի կազմով և այլն։ Հարձակողական օպերացիաի բնորոշ ցուցանիշներն են նրա խորությունը, տևողությունը, հարձակման շերտի լայնությունը, զորքերի տեղաշարժման արագությունը, պաշտպանական օպերացիայի դեպքում՝ շերտի լայնությունը, պաշտպանական դասավորության խորությունը և տևականությունը։ Օպերացիայի նախապատրաստումն ու իրականացումը ռազմավարական և օպերատիվ արվեստի խնդիրներ են։
Ղարաբաղյան պատերազմի ծավալուն օպերացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղարաբաղյան պատերազմի ծավալուն օպերացիաներից են Շուշիի ազատագրումը, Ստեփանակերտը շրջապատող կրակակետերի ճնշումը, Լաչինի (ՙՄարդասիրական միջանցք՚) և հարակից տարածքի, Ղաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և մերձակա վայրերի, Մարտունիի շրջանի սահմանակից տափաստանային գոտու, Մարտակերտի ազատագրական, Օմարի լեռնանցքի մարտական գործողությունները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 699։
Արցախյան ազատամարտ | ||||
---|---|---|---|---|
Պատմություն | Վայրեր | Քաղաքական առաջնորդներ | Ռազմական առաջնորդներ | Արտաքին օգնություն |
Ծագում
Զինադադարից ի վեր |
Արցախ, հյուսիս Արցախ, կենտրոնական Արցախ, հարավ Արցախի ազատագրված տարածքներ նրանց նախկին Ադրբեջանական անվանումներով |
Ռազմական օգնություն՝ Արցախի Ռազմական օգնություն՝ Ադրբեջանի Հակամարտության միջամտություն |