Jump to content

Տիգրան Շամիրխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Շամիրխանյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1899(1899-05-05)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 29, 1953(1953-08-29) (54 տարեկան)
ԳերեզմանԵրևան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1934)
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Տիգրան Ավագի Շամիրխանյան (մայիսի 5, 1899(1899-05-05), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 29, 1953(1953-08-29)), հայ ռեժիսոր, դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուշի քաղաքում։ Փոքր հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու, այնուհետև՝ Թիֆլիս։ Սովորել է Ներսիսյան դպրոցում։ Երիտասարդ տարիներին հանդես է եկել սիրողական ներկայացումներում։ 1921-1922 թվականներին սովորել է Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիայում, ապա ընդունվել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (ГИТИС), որն էլ ավարտել է 1934 թվականին։

Ավելի քան տասներեք տարի հանդես է եկել որպես դերասան (հիմնայանում որպես կատակերգակ)՝ խաղալով մոտ 40 դեր։ Գրեթե նույնքան էլ ներկայացումներ է բեմադրել որպես ռեժիսոր։ Առաջին ռեժիսորական աշխատանքը եղել է 1929 թվականին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի անդրանիկ ներկայացումը՝ «Պայթյունը»[1]։ Որպես ռեժիսոր հանդես է եկել նաև Լենինականի Մռավյանի անվան թատրոնում։

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պայթյուն» (1929)
  • «Ինտերվենցիա» (1934)
  • «Արշալույսին»
  • «Մեծ բարեկամություն»
  • «Անտառի խորքում»
  • «Կանաչ փողոց»
  • «Կապուտան»
  • «Բամբասանք և սեր»
  • «Դավիթ Կոպերֆիլդ»
  • «Երևակայական հիվանդ»
  • «Երկու տիրոջ ծառան»
  • «Փաստաբան Պատլենը»
  • «Ցասում»
  • «Կրակե օղակում»
  • «Երիտասարդ գվարդիա»
  • «Սուվորովականները»
  • «Ամառային գիշերվա երազը»
  • «Երկու տիրոջ ծառան» (1942)

Հեղինակած գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Դերասանական արվեստի հիմունքներ»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.

[1][2]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 442
  1. Հարությունյան, Բաբկեն (1969). Սովետահայ թատրոնի տարեգրություն, գիրք երկրորդ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ. էջ 78.
  2. ԳԱԹ, Սարգիս Մելիքսեթյանի ֆոնդ