Վլադիմիր Բոգաչով
Արտաքին տեսք
Վլադիմիր Բոգաչով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7 (19), 1881 Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 11, 1965 (84 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Դոնի Հանրապետոէթյուն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երկրաբան և հնէաբան |
Հաստատություն(ներ) | Դորպատի կայսերական համալսարան |
Գործունեության ոլորտ | հնէաբանություն |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
Հայտնի աշակերտներ | Վլադիմիր Տիխոմիրով |
Պարգևներ | |
Vladimir Vladimirovich Bogachev Վիքիպահեստում |
Վլադիմիր Վլադիմիրովիչ Բոգաչով (ռուս.՝ Владимир Владимирович Богачёв, փետրվարի 7 (19), 1881, Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 11, 1965, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային երկրաբան, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1937 թվական)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1905 թվական)։
Բոգաչևն ուսումնասիրել է երկրաբանական բոլոր հասակների տարբեր տեսակների բրածո մնացորդները։ Նրա աշխատությունները նվիրված են Կովկասի երկրաբանության, Պոնտ–Կասպիական մարզի նեոգենի–անթրոպոգենի նստվածքների շերտագրության և հնէաբանության հարցերին։ Մի քանի անգամ (1930–1935 թվականներ) եղել է ՀԽՍՀ–ում, ուսումնասիրել Մերձերևանյան շրջանի պալեոգենի և նեոգենի նստվածքների շերտագրությունը և բրածո մնացորդները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բոգաչով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 499)։ |