Վերմոնտ
Վերմոնտ անգլ.՝ Vermont | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ և Նոր Անգլիա | |||||
Հիմն | These Green Mountains? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Մոնտպիլիեր | |||||
Ամենաբարձր կետ | Mount Mansfield? | |||||
ԲԾՄ | 305 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Vermont General Assembly? | |||||
Դատական մարմին | Vermont Supreme Court? | |||||
Միության մուտք | մարտի 4, 1791 (14-րդ) | |||||
Բնակչություն | ▲643 077 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (49 տեղ) | |||||
Տարածք | 24 923 կմ² (45 տեղ) | |||||
Հիմնադրված է | մարտի 4, 1791 թ. | |||||
Սահմանակցում է | Նյու Հեմփշիր, Մասաչուսեթս, Նյու Յորք և Քվեբեկ | |||||
Ժամային գոտի | EDT? և Ամերիկա/Նյու Յորք | |||||
Հապավում | VT և Vt. | |||||
Փոխարինեց | Վերմոնտի Հանրապետություն | |||||
ISO 3166-2 կոդ | US-VT | |||||
Անվանված է | Կանաչ լեռներ | |||||
Մականուն | The Green Mountain State | |||||
Միության մուտք | մարտի 4, 1791 (14-րդ) | |||||
vermont.gov(անգլ.) | ||||||
Վերմոնտ (անգլերեն՝ Vermont), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում։ Այն գտնվում է Նոր Անգլիայի տարածաշրջանում։ ԱՄՆ-ի մի մասն է կազմել 1791 թվականից։
ԱՄՆ-ի ամենափոքր նահանգներից մեկն է, տարածքի մեծությամբ 45-րդ նահանգն է (24 923 կմ²), իսկ բնակչության թվով (626,042 մարդ 2015 թվականի տվյալներով) ԱՄՆ 50 նահանգների մեջ զբաղեցնում է 49-րդ տեղը։ Վարչական կենտրոնը Մոնտպիլիերն է, խոշորագույն քաղաքը` Բերլինգթոնը։
Նահանգի պաշտոնական կարգախոսն է «Ազատություն և միասնություն» (անգլ.՝ Freedom and Unity): Պաշտոնական մականունը` «Կանաչ լեռների նահանգ», («Vermont» բառը գալիս է ֆր.՝ «Vert mont» «կանաչ լեռ» բառից)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերմոնտը գտնվում է Նոր Անգլիայում, Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում։ Նահանգի տարածքը կազմված է 23 955 կմ² ցամաքից և 968 կմ² ջրից, այսինքն, ընդհանուր տարածքը կազմում է 24 923 կմ² (ԱՄՆ-ում հիսուն նահանգներից 45-րդ տեղում է)։
Գետի արևմտյան ափը Վերմոնտը բաժանում է Կոնեկտիկուտից, իսկ արևելյան ափը բաժանում է Նյու Հեմփշիր նահանգից (գետը կազմում է Նյու Հեմփշիրի մի մասը)։ Վերմոնտի գլխավոր լիճը Շամփլեյն լիճն է, որն էլ ԱՄՆ-ի 6-րդ ամենամեծ քաղցրահամ լիճն է։ Վերմոնտը հյուսիսարևմտյան մասով սահմանակից է Նյու Յորք նահանգին։
Վերմոնտի ձգվածությունը հյուսիսից հարավ կազմում է 256 կմ։ Նահանգի արևմուտքից արևելք ձգվող ամենալայն երկարությունը 143 կմ է (Կանադայի հետ սահմանում), իսկ ամենափոքր երկարությունը `ընդամենը 60 կմ (Մասաչուսեթս նահանգի կողքին)։ Նահանգի աշխարհագրական կենտրոնը Վաշինգտոն քաղաքն է, Ռոքսբերիից 5 կմ դեպի արևելք։ Նահանգում կան վեց բնաաշխարհագրական տարածքներ, դրանք են` Հյուսիսարևելյան լեռնաշղթան (the Northeastern Highlands), Կանաչ լեռները (the Green Mountains), Տակոնիկ լեռները (the Taconic Mountains), Շամբլեն լճերը (the Champlain Lowlands), Վերմոնտի հովիտը (the Valley of Vermont) և Վերմոնտ Պիեմոնի շրջակայքը (the Vermont Piedmont): Վերմոնտի «Կանաչ լեռների նահանգ» ոչ պաշտոնական մականունը դեռևս հաստատված չէ։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ նահանգի անունը գալիս է Vermont անտառի անվանումից։ Մյուսները հավատում են, որ նահանգը Վերմոնտ անվանվել է այն պատճառով, որ այնտեղ գերակշռում են կանաչավուն քարերը[2][3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ԱՄՆ մարդահամարի վիճակագրության բյուրոյի 2013 թվականի տվյալների` Վերմոնտի բնակչությունը կազմում է 626.630 մարդ (51 % կանայք, 49,0 % տղամարդիկ)։ 2012 թվականի տվյալներով Վերմոնտի բնակչության 95,4 %-ը կազմում են սպիտակամորթները, 1,1 %-ը՝ աֆրոամերիկացիներ, 1,4 %-ը` ասիացիներ։ Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների` նահանգի բնակչության 2.54% -ը խոսում են ֆրանսերեն, 1,00 %-ը իսպաներեն։
Բնակչության բաշխումը՝ ըստ էթնո-ռասայական առանձնահատկությունների.
- Եվրոպական ծագման՝ 95,4 %
- Ֆրանսիական և ֆրանսիա-կանադական ծագման՝ 23,3 %
- Անգլիական ծագման՝ 18,4 %
- Իռլանդական՝ 16,4 %
- Գերմանական ծագման՝ 9,1 %
- Իտալական ծագման՝ 7,5 %
- Լատինամերիկյան ծագման՝ 1,6 %
- աֆրոամերիկացիներ՝ 1,1 %
- հնդկացիներ՝ 0,5 %
- ասիացիներ՝ 1,4 %
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերմոնտի ՀՆԱ-ն 2016 թվականի տվյալներով կազմել է 31,092 միլիարդ դոլար[4]։ Այս ցուցանիշով Վերմոնտը 50 նահանգների շարքում 50-րդ տեղն է զբաղեցնում, ինչպես նաև մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով 38-րդ տեղում է։ 2004 թվականի տվյալներով մեկ շնչի հասնող եկամուտը կազմել է 32,770 դոլար։ 2007 թվականին Վերմոնտի համար մեկ առևտրային գործընկերը դարձավ Կանադան։ Նահանգը Կանադայի Քվեբեկ գավառի հետ ունի 4 միլիարդ դոլարի առևտուր[5]։ 2007 թվականին մանրածախ առևտուրը կազմել է 5,2 մլրդ դոլար[6]։ Ընտանիքի միջին եկամուտը կազմել է 42.692 դոլար։ Այս ցուցանիշով նահանգը զբաղեցնում է 15-րդ տեղը ԱՄՆ-ում։ 2001 թվականին Վերմոնտն արտադրել է 1.040.000 լիտր թխկիի օշարակ, ինչը կազմում էր ազգային արտադրության մոտ մեկ քառորդը։ Զբոսաշրջությունը նահանգի տնտեսության կարևոր մասն է։ Ձմռանը բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում լեռնադահուկային հանգստավայրեր։ Առողջարանները հյուրանոցները, ռեստորանները և խանութները զբոսաշրջիկների հետաքրքրության հիմնական ոլորտներն են, հատկապես այն պատճառով, որ այս տարի նոր աշխատատեղեր են ստեղծվում բնակիչների համար։ 2005 թվականին զբոսաշրջիկները մոտ 13,4 միլիոն ուղևորություն են կատարել նահանգում` ծախսելով 1,57 միլիարդ դոլար[7]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերմոնտում անցկացվում են մի շարք փառատոներ, այդ թվում` Վերմոնտի Maple փառատոնը, Կանաչապատման փառատոնը, Apple Festival, Marlborough երաժշտական (խնձորի, երաժշտության) փառատոն։ Սիմֆոնիկ նվագախումբը, որ հովանավորվում է իշխանությունների կողմից, մեծ հարգանք ու սեր է վայելում նահանգում և ակտիվ գործունեություն է ծավալում տարածաշրջանում։ Պոետիկ հասարակությունը հրատարակում է «Կանաչ լեռների Թրուբադուրը» գրական ամսագիրը:Կատարվում է Brattleboro (անգլերեն) լեզվով։ Ամեն ամառ Թատերական ընկերությունը անցկացնում է Շեքսպիրյան փառատոն, Montpelier ն աամենամյա «Կանաչ լեռներ» կինոփառատոնը։ Վերմոնտի տեսարժան վայրերից մեկը Ջոզեֆ Սմիթի, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի հուշահամալիրն է[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բերլինգթոն, նահանգի խոշորագույն քաղաքը
-
Մոնտփիլիեր, նահանգի վարչական կենտրոնը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «"Vermont Constitution of 1777"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ "UVM historian examines Vermont's mixed history of slavery and abolition
- ↑ "Vermont". Forbes-Best States for Business and Careers.
- ↑ "Unemployment Rates for States"
- ↑ List of U.S. states by GDP per capita (nominal)
- ↑ «"Gross Domestic Product (GDP) by State"». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Sharon,_Vermont
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vermont.gov – Պաշտոնական կայք
- [1]-Sharon, Vermont
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերմոնտ» հոդվածին։ |
|