Կրթությունն ստացել է Թիֆլիսի Սուրբ Նունեի դպրոցում և իգական առաջին գիմնազիայում։ Բեմ է բարձրացել 1897 թվականին Բաթումիում։ 1898 թվականին հրավիրվել է Բաքվի հայկական թատերախումբ։ 1901-1903 թվականներին սովորել է Պետերբուրգի դրամատիկ դասընթացներում։ 1908 թվականին Թիֆլիսում Գ. Ավետյանի հետ կազմակերպել է թատերախումբ։ Տարբեր թատերախմբերի հետ շրջանցել է Կովկասի հայաշատ քաղաքներում, Թուրքիայում, Բուլղարիայում։ Վերջին 1914-1915 թվականների թատերաշրջանում խաղացել է Բաքվում։ Քնարադրամատիկ դերերի լավագույն կատարողներից էր, օժտված կերպարը հոգեբանորեն վերլուծելու հակումով։ Բանաստեղծական ներշնչանքով է կերտել Սեդայի կերպարը («Հին աստվածներ»)։ Դերերից են Սուսան, Սոնա («Նամուս», «Չար ոգի»), Լարիսա («Անօժիտը»), Նատաշա («Հատակում»), Օֆելյա («Համլետ»), Լիգիա («Յո՞ երթաս») և այլն։ Մահացել է 1915 թվականին 40 տարեկանում[3][4]։
↑Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 11-12։
↑Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 65)։