Ռիսիերա դի Սան Սաբա
Ռիսիերա դի Սան Սաբա համակենտրոնական ճամբարի ներկայիս տեսքը | |
Տեսակ | համակենտրոնացման ճամբար |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Տրիեստ |
Վայր | Տրիեստ |
Հասցե | via Giovanni Palatucci 5 և Via Giovanni Palatucci 5, 34148 Trieste[1] |
Մակերես | 6900 քառակուսի մետր, 2500 քառակուսի մետր |
Ղեկավար կազմակերպություն | ՍՍ |
Այցելողներ | 125 536 մարդ (2018)[2], 33 865 մարդ (2021)[3] և 79 111 մարդ (2022)[1] |
Կառուցման սկիզբ | 1913 թվական |
Սկսել է աշխատել | 1943 թվականի սեպտեմբեր |
Փակվել է | 1945 թվական |
Դադարել է աշխատել | 1945 թվականի ապրիլի 29 |
Իրադարձություններ | Հոլոքոստ |
Պաշտոնական կայք |
Ռիսիերա դի Սան Սաբա (իտալ.՝ Risiera di San Sabba), նացիստական համակենտրոնացման ճամբար։ Այն ստեղծվել է 1943 թվականի սեպտեմբերին Իտալիայի հյուսիսում գտնվող Տրիեստ քաղաքում՝ Սլովենիայի սահմանին մոտ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ճամբար են տեղափոխվել 25․000 մարդ, որոնցից 3000-ից 5000-ին կտտանքների են ենթարկել և սպանել[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս շինությունը կառուցվել է 1913 թվականին և նախատեսված էր բրնձի կեղևահանման համար (այստեղից է անվանումը՝ իտալ.՝ Risiera)։ 1943 թվականի աշնանը նացիստներն այս շինությունը դարձրին համակենտրոնացման ճամբար՝ նախատեսված հրեաների, պարտիզանների, քաղաքական ու այլ բանտարկյալների համար։ Ճամբարի կենտրոնական շինությունում գտնվել է Գերմանիայի և Իտալիայի ՍՍ-ի զինվորների զորանոցը։
Ռիսիերա դի Սան Սաբա համակենտրոնացման ճամբարի կալանավորների մեծ մասը տեղափոխվեցին այլ մահվան ճամբարներ՝ Դախաու, Մաուտհաուզեն, Օսվենցիմ։
Այս ճամբարում, ըստ տարբեր աղբյուրների, խոշտանգվել և սպանվել են մոտավորապես 3․000-5000 անձինք։ 1944 թվականի ապրիլի 4-ից ճամբարում սկսեց գործել դիակիզարանը, որտեղ հենց առաջին օրը 70 դիակներ այրեցին․ որոնց սպանել էին Օպիչինայում մեկ օր առաջ։
1945 թվականի ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը պարտիզաններից նահանջող նացիստները պայթեցրին դիակիզարանի շենքը, որպեսզի քողարկեն հանցագործության հետքերը։ Փլատակների տակից գտնվեցին թղթե երեք պարկեր, որոնցում կային սպանվածների մոխիրներն ու ոսկորները։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից երեսուն տարի անց, 1976 թվականի ապրիլին դատական գործ սկսվեց Ռիսիերա դի Սան Սաբա համակենտրոնացման ճամբարի ղեկավարների հետ։ Սակայն մեղադրյալներ Դիտրիխ Ալլերսին ու մյունխենցի գարեջրագործ Յոզեֆ Օբերհաուզերին չարտահանձնեցին Իտալիային։
1965 թվականին Ռիսիերա դի Սան Սաբայի շենքը հայտարարվել է որպես ազգային հուշարձան, իսկ 1975 թվականից ցայսօր բանտի տարածքում տեղակայված է քաղաքային թանգարանը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ Risiera di San Sabba, deathcamps.org (անգլ.)
- ↑ «English | Risiera di San Sabba – Monumento Nazionale – Comune di Trieste». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [1] Արխիվացված 2014-02-03 Wayback Machine, http://www.risierasansabba.it/english Արխիվացված 2016-01-15 Wayback Machine Կաղապար:Проверено
- Photos: The Risiera di San Sabba, I, A Teacher’s Guide to the Holocaust, University of South Florida
- Risiera di San Sabba, deathcamps.org (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիսիերա դի Սան Սաբա» հոդվածին։ |