Ռիչարդ Չարլզ Ռոջերս
Ռիչարդ Չարլզ Ռոջերս անգլ.՝ Richard Rodgers | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1902[1][2][2][…] |
Ծննդավայր | Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 30, 1979[3][1][2][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկյան ծագմամբ հրեաներ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց և Թաունսենդ Հարիսի ավագ դպրոց |
Երկեր | Թագավորը և ես |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դրամատուրգ, երգերի հեղինակ, լիբրետիստ և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Ռոջերս և Համերսթայն և Rodgers and Hart? |
Երեխաներ | Mary Rodgers? |
Richard Rodgers Վիքիպահեստում |
Ռիչարդ Չարլզ Ռոջերս հունիսի 28, 1902[1][2][2][…], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 30, 1979[3][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կոմպոզիտոր։ Նրա տևական փառքն սկսվել է այն ժամանակ, երբ նա Օսկար Համերսթայն Երկրորդի հետ սկսել է գրել բրոդվեյան բլոքբքստեր մյուզիքլներ։ Դրանցից են «Օկլահոմա», «Կարուսել», «Խաղաղ օվկիանոսի հարավային ափ», «Թագավորը և ես», հեռուստատեսային մյուզիքլ, «Մոխրոտիկը» և «Երաժշտության ձայնը» ստեղծագործությունները։
Ռոջերսն առաջին մարդն էր, ով արժանացել է չորս ամենակարևոր պարգևներին. Էմմի մրցանակաբաշխություն, Գրեմմի մրցանակաբաշխություն, և Օսկար մրցանակաբաշխություն և Թոնի[5]։ Նա նաև ստացել է Պուլիցերյան մրցանակ։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոջերսը ծնվել է Նյու Յորք քաղաքում։ Ռոջերսը բժիշկ Ուիլյամ Ռոջերսի և նրա կնոջ` Մարիի ժառանգն է, որոնք Գերմանիայում ապրող հրեաներ էին։ Ընտանիքը շատ էր սիրում երաժշտություն և օպերաներ։ 15 տարեկանում Ռոջերսն ընտրել է երաժշտությունը որպես իր մասնագիտություն։ Նա այցելել է Կոլումբիայի համալսարան և երաժշտություն է գրել դպրոցի Ուսումնական ներկայացման համար։ Ռոջերսը, Լորենզ Հարթը և Օսկար Համերսթայն Երրորդն այցելել են Կոլումբիայի համալսարան։ Կոլումբիայում Ռոջերսը միացել է Փի Լամբդա Ֆի խմբին։ 1921 թվականին փոխել է իր ուսումնական հաստատությունը` սկսելով սովորել Երաժշտության արվեստի ինստիտուտում[6]։ Ռոջերսը ազդվել է այնպիսի կոմպոզիտորներից, ինչպիսիք են Վիկտոր Հերբերթը և Ժեռոմ Քերնը։ Կյանքի ավելի ուշ շրջանում Ռոջերսը հիմնել է կրթաթոշակներ և այլ պարգևներ «Ամերիկյան թատերական թևեր», «Դրամատիկ արվեստի ամերիկյան ակադեմիա» և «Ջիլիարդ երաժշտական դպրոցի» ուսանողների համար։
Լորենզ Հարթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականին Ռոջերսը հանդիպում է Լորենզ Հարթին։ Նրանք երկուսով գրել են 26 մյուզիքլ և այնպիսի երգեր, ինչպիսիք են "I'll Take Manhattan", "My funny Valentine" և "Bewitched, Bothered, and Bewildered": Նրանց առաջին մասնագիտական աշխատանքը 1920 թվականին էր` «Խեղճ փոքրիկ Րիցը» վերնագրով։ 1925 թվականին նրանք ճանաչվում են «Մանհեթեն» երգով։ Զուգերգը օգտագործվել է Լոնդոնում և Բրոդվեյում մի քանի հայտնի ներկայացումների մեջ։ 1930-ական թվականների Մեծ Ճգնաժամի պատճառով նրանք տեղափոխվում են Հոլիվուդ։ 1935 թվականին նրանք վերադառնում են Բրոդվեյ։ Նրանք ամենահայտնի ներկայացումների համար գրել են գրեթե չընդատվող լարային երաժշտություններ։ Նրանց համագործակցությունն ավարտվել է 1943 թվականին Հարթի մահով։
Օսկար Համերսթայն Երկրորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականին Ռոջերսն սկսում է աշխատել Օսկար Համերսթայն Երկրորդի հետ։ Նրանք ամերիկյան երաժշտական թատերական պատմության մեջ ունենում են ամենահաջողված համագործակցությունը։ Նրանց առաջին մյուզիքլը Օկլահոմ հիթն էր։ Զույգը շարունակում է ստեղծել ևս չորս հայտնի մյուզիքլներ։ Դրանք են «Կարուսել (1945)», «Խաղաղ օվկիանոսի հարավային ափ», «Թագավորը և ես (1951)» և «Երաժշտության ձայնը (1959)» ստեղծագործությունները։ Այս բոլոր չորսն էլ ստեղծվել են հայտնի ֆիլմերի համար։ Ռոջերսը և Համերսթայնը մյուզիքլից ստացել են 35 Թոնի մրցանակ, 15 Օսկար, երկու Պուլիցերյան մրցանակ, երկու Գրեմմի մրցանակ և երկու Էմմի մրցանակ։ Ռոջերսը, Համերսթայնը և Ջոշուա Լոգանը ստացել են Դրամայի Պուլիցերյան մրցանակ են ստացել «Խաղաղ օվկիանոսի հարավային ափը» մյուզիքլի համար[7]։ Ռոջերսը և Համերսթայնը նաև 1944 թվականին հատուկ Պուլիցերյան մրցանակ են ստացել «Օկլահոմայի» համար։ 1960 թվականին Համերսթայնը մահից հետո Ռոջերսը երաժշտություն և բառեր է գրել իր առաջին նոր բրոդվեյան ծրագրի համար։ Ռոջերսը շարունակել է աշխատելու բանաստեղծներ Ստեֆան Սանդեիմի և Շելդոն Հերնիկի հետ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոջերսը 1930 թվականին ամուսնացել է Դորոթի Ֆիների հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր` Մարին և Լինդան։ Մարին Once Upon a Mattress-ի կոմպոզիտորն է և մանկական գրքերի հեղինակ։ Նրա որդին` Ադամ Գուեթելը, Թոնի մրցանակակիր է։ Ռոջերսը մահացել է 1979 թվականին։ Նա դիակիզվել է, իսկ նրա մոխիրը ցրված է ծովում։ Ռիչարդ Ռոջերսը եղել է Ամերիկյան Թատրոնի Փառքի սրահի անդամ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-category/218
- ↑ Nicole Lyn Pesce; Joe Dziemianowicz and Margaret Eby (3). «Oscars 2014: Bobby Lopez becomes youngest person to get an EGOT with Best Original Song win for 'Let It Go'». New York Daily News. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ Richard Rodgers, Musical Stages: An Autobiography (2002 Reissue), pp. 12,20–21,44, DaCapo Press, ISBN 0-306-81134-0
- ↑ "Drama". The Pulitzer Prizes. Retrieved 2013-12-03.
- ↑ «Theater Hall of Fame members». Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Չարլզ Ռոջերս» հոդվածին։ |
|
- Հունիսի 28 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 30 մահեր
- 1979 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի աթեիստներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Օսկարակիրներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Քաղցկեղից մահացածներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ