Ռիկոտա
Արտաքին տեսք
Ռիկոտա Ricotta | |
---|---|
Տեսակ | իտալական պանիր, շիճուկի պանիր և կաթնամթերք |
Առաջացման երկիր | Իտալիա |
Կաթ | ոչխարի կաթ և կաթ |
Ricotta Վիքիպահեստում |
Ռիկոտա (իտալերեն` ricotta, հայերեն` նորից պատրաստված), իտալական ավանդական պանրատեսակ։ Պատրաստվում է պանրի արտադրության արդյունքում գոյացած շիճուկից։ Բաղկացած է մանր, թաց, նուրբ, անալի, չհասունացած բազմաթիվ գնդիկներից։ Սովորաբար ունենում է սպիտակից մինչև թեթևակի դեղնավուն գույն, քիչ հատիկավոր, բերանում հալվող կազմություն։ Ունի թեթևակի քաղցր համ և պարունակում է մոտ 13 % ճարպեր։
Ռիկոտան հասունանում է 1-ից 5 օրվա ընթացքում և հարուստ է օրգանիզմի համար անչափ կարևոր կաթի շիճուկային սպիտակուցներով։
Օգտագործվում է որպես միջուկ՝ ռավիոլիների և կարկանդակների համար։ Այն տապակում են, մատուցում որպես աղանդեր, ինչպես նաև շաքարով և մրգերով։
Բաղադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաղադրիչը | % |
---|---|
յուղի պարունակությունը չոր նյութերում | 45 % |
ջուր | 72 % |
աղ | 0,5 % |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արաքսյանց, Անդրեյ (2007). «Հայկական պանրի գույները»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռիկոտա կատեգորիայում։ |