Ռալֆ Հենրի Բաեր
Ռալֆ Հենրի Բաեր անգլ.՝ Ralph H. Baer | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1922[1][2] Rodalben, Հարավարևմտյան Պֆալց, Ռայնլանդ Պֆալց[3] |
Մահացել է | դեկտեմբերի 6, 2014[4][5][6][…] (92 տարեկան) Մանչեսթր, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[4] բնական մահով |
Գերեզման | Manchester Hebrew Cemetery[7] |
Քաղաքացիություն | Գերմանիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | գյուտարար, ձեռնարկատեր, ճարտարագետ, գյուտարար, video game developer և դիզայներ |
Հաստատություն(ներ) | Loral Corporation? և Sanders Associates? |
Գործունեության ոլորտ | տեխնոլոգիա |
Անդամակցություն | Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ |
Գիտական աստիճան | գիտության բակալավր (1949) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Պարգևներ | |
Կայք | ralphbaer.com |
Ralph Baer Վիքիպահեստում |
Ռալֆ Հենրի Բաեր (անգլ.՝ Ralph Henry Baer, մարտի 8, 1922[1][2], Rodalben, Հարավարևմտյան Պֆալց, Ռայնլանդ Պֆալց[3] - դեկտեմբերի 6, 2014[4][5][6][…], Մանչեսթր, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[4]), հրեա-գերմանական ծագմամբ ամերիկացի գյուտարար, տեսախաղերի նախագծող, ինժեներ, գործարար, որն ստացել է «Տեսախաղերի հայր»[11] մականունը՝ այդ ինդուստրիայի զարգացման գործում (հատկապես համակարգչային խաղերի ստեղծման առաջին տարիներին) իր ունեցած հսկայական ավանդի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուդոլֆ Հենրիխ Բաերը (գյուտարարի իսկական անունը) ծնվել է 1922 թվականի մարտի 8-ին Ռոդալբեն քաղաքում։ Նրա հայրը՝ Լեո Բաուերը, աշխատել է որպես կաշվեկար մոտակա Պիրմազենս քաղաքի կոշկեղենի արտադրամասում[12]։ Մայրը եղել է Լոտտե Բաուերը (մինչև ամուսնությունը՝ Կիրշբաում, անգլ.՝ Charlotte Lauren Kirschbaum, 1899—1999):
1933 թվականին՝ 11 տարեկան հասակում, երբ իշխանության գլուխ են անցնում նացիստները, Բաերը հեռացվում է դպրոցից՝ իր հրեական ծագման պատճառով[13]։ Նրա ընտանիքը զգում է, որ երկրում հրեաների հետապնդումներն ավելի են սաստկանում, ուստի 1938 թվականի օգոստոսին, երբ Ռուդոլֆը 16 տարեկան էր, նրանք արտագաղթում են ԱՄՆ և ժամանում Նյու Յորք։ Դա տեղի է ունենում տխրահռչակ «Բյուրեղապակյա գիշերվանից»[11] երեք ամիս առաջ։ Շուտով ապագա գյուտարարը փոքր-ինչ փոխում է իր անունը և հպատակագրվում՝ դառնալով ԱՄՆ քաղաքացի[14][15][16][17][18][19][20][21]։
ԱՄՆ ժամանելուց ընդամենը մեկ շաբաթ անց Բաերն արդեն աշխատում էր մանիկյուրային հավաքածուների տուփեր արտադրող գործարանում՝ շաբաթական վաստակելով 12 դոլար (2014 թվականի գներով՝ ավելի քան 200 դոլար[22]). հենց այդտեղ 16-ամյա պատանին արել է իր առաջին գյուտը՝ փայտե սեղմակ, որը պահում էր 5-6 տուփ միաժամանակ[23], ինչն զգալիորեն բարձրացրել է աշխատանքի արտադրողականությունը[24]։ Վեց ամիս անց նա մետրոյում տեսել է ամսագրի շապիկ, որի վրա գրված էր այն մասին, որ ռադիոյի և հեռուստատեսության սպասարկման ոլորտում կարելի է մեծ գումարներ աշխատել։ Ոգեշնչված այդ գաղափարից՝ Բաերը սկսել է թեմատիկ գրականություն գնել, 1940 թվականին ավարտել է Ռադիոյի Ազգային ինստիտուտը՝ «ռադիոտեխնիկ» մասնագիտությամբ։ Ծախսելով այդ ամենի համար շուրջ մեկուկես տարի՝ Բաերը թողել է աշխատանքը գործարանում և սկսել է զբաղվել ռադիոընդունիչների, հեռուստացույցների, ալեհավաքների սպասարկմամբ։ 1943 թվականին նա զորակոչվել է բանակ, մեկ տարի ծառայել ԱՄՆ-ում, այնուհետև ևս երկու տարի Անգլիայի և Ֆրանսիայի ռազմական հետախուզությունում[11]՝ շարքայինի կոչումով (անձնական համար՝ 32887607)[13]:
Պատերազմից վերադառնալով՝ Բաերն ընդունվել է Ամերիկյան հեռուստատեսային տեխնոլոգիաների ինստիտուտը Չիկագոյում և 1949 թվականին ավարտել այն՝ «հեռուստատեսային ինժեներ» մասնագիտությամբ (այն ժամանակ ծայրահեղ հազվադեպություն) և «գիտությունների բակալավրի» աստիճանով[25][26][27]։ Նույն թվականին Բաերը գլխավոր ինժեների պաշտոն է ստացել Wappler, Inc. փոքրիկ ֆիրմայում, որը կենտրոնացած էր բժշկական էլեկտրական սարքավորումների ստեղծման վրա։ Այստեղ ևս նա կարողացել է իրեն դրսևորել որպես գյուտարար. նա կատարելագործել է և ստեղծել էլեկտրական հերձադանակներ, էպիլյատորներ և այլ սարքեր։
1951 թվականին Բաերը տեղափոխվել է Loral Corporation ընկերություն, որտեղ ևս աշխատել է որպես ավագ ինժեներ՝ զբաղվելով IBM-ի համար անհրաժեշտ սարքավորումների բարելավմամբ։
1952 թվականից մինչև 1956 թվականը աշխատել է Transitron, Inc. ընկերությունում որպես ավագ ինժեներ, իսկ ավելի ուշ՝ որպես փոխնախագահ[28]։
1955 թվականին տեղափոխվել է Մանչեսթեր, որտեղ էլ ապրել է իր կյանքի մնացած մասը[29]։
1956 թվականին Բաերը հիմնադրել է իր սեփական ընկերությունը։ Այնտեղ աշխատել են մինչև 500 ինժեներներ, որոնք զբաղվել են հիմնականում ռազմական պատվերներով[30]։ Հենց այդ աշխատանքն էր, որ Բաերին այնպիսի գաղափար ներշնչեց, որն արդյունքում հանգեցրել է աշխարհում առաջին խաղային վահանակի ստեղծմանը։
1972 թվականին Բաերն սկսել է համագործակցել նոր ձևավորված Atari ընկերության հետ, որն այդ նույն տարում ստեղծել է կոմերցիոն տեսանկյունից ամենահաջողված արկադային ավտոմատներից մեկը՝ Pong, որի խաղի էությունը հիմնված էր Բաերի նախագծած «Սեղանի թենիսի»[31] վրա։ Ավելի ուշ Բաերի և Նոլան Բուշնելի (Atari նախագահի) միջև այդ խաղի արտոնագրման հետ կապված երկարատև վեճ սկսվեց։
1975 թվականին նա սկսել է ինքնուրույն խորհրդատվական բիզնես և համագործակցել Marvin Glass & Associates-ի հետ (Չիկագո)[32]։
1987 թվականին Բաերն անցել է թոշակի, սակայն մինչև իր կյանքի վերջը շարունակել է առաջարկել և ստեղծել նոր տեսախաղեր և էլեկտրոնային խաղալիքներ[33]։ Բաերն ունի 50 արտոնագիր ԱՄՆ-ում և ևս 100-ը՝ ողջ աշխարհում[24], որոնք կապված են ոչ միայն տեսախաղերի և էլեկտրոնային խաղալիքների հետ, այլև, օրինակ, բացիկների, դռան խոսող գորգերի և սուզանավերին հետևող համակարգերի հետ[23]։
2005 թվականին լույս է տեսել Բաերի «Տեսախաղեր։ Սկզբում»[34] գիրքը։ 2006 թվականին Ռալֆ Բաերն իր բոլոր սարքավորումներն ու փաստաթղթերը, որ կապված են իր գյուտերի հետ, նվիրել է Սմիթսոնյան ինստիտուտին[35]։
Անձնական կյանք և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականին Ռալֆ Բաերն ամուսնացել է Դենա Ուինսթոնի հետ։ Զույգը միասին ապրել է ավելի քան կես դար՝ մինչև Դենայի մահը 2006 թվականին։ Այդ ամուսնությունից ծնվել են երեք երեխաներ՝ Ջեյմսը, Մարկը և Նենսին։ Ինքը՝ Ռալֆ Բաերը, մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 6-ին։ Մահվան պահին նա ուներ երեք երեխա և չորս թոռ[36]։ Նա թաղվել է իր մահից երեք օր անց՝ Adath Yeshurun տաճարի մոտ[37]։
Գյուտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռալֆ Բաերին անվանում են տեսախաղերի գյուտարար։ Հեռուստատեսային էկրանը խաղերի համար օգտագործելու նրա առաջին փորձերը սկսվել են 1966 թվականից[24]։ Իր համար կանխապես ապահովելով երկու ինժեներների պաշտպանությունը և փորձի համար ստանալով 2500 դոլար (մոտ 17000 դոլար՝ 2014 թվականի գներով)[23]՝ Բաերը երկու տարում ստեղծել է «Շագանակագույն տուփը»՝ աշխարհում առաջին բարձակավոր համակարգը տեսախաղերի համար։ Այն ստացել է նման անվանում, քանի որ նրա արտաքին շերտը պատրաստված էր նրբատախտակից։ Չորս տարի շարունակ Բաերը չէր կարողանում գտնել այնպիսի ֆիրմա, որը կստանձներ այդ անսովոր ապրանքը շուկայում առաջ մղելու գործը։ Դա տեղի է ունեցել միայն 1972 թվականին, երբ Բաերը վերափոխել է իր «Շագանակագույն տուփը». այդ բարձակն ստացել է Magnavox Odyssey անվանումը[23]։ Ամբողջ աշխարհում այդ կցուրդներից վաճառվել է մոտ 330 հազար հատ։ Ներկայումս առաջին «Շագանակագույն տուփերից» մեկը պահվում է Սմիթսոնյան ինստիտուտում։
- 1971 թվականի մարտին Բաերն ստացել է աշխարհում առաջին արտոնագիրը «հեռուստատեսային խաղային և ուսուցանող սարքերի» համար[38]։
- 1972 թվականին Բաերն ստեղծել է աշխարհում առաջին լուսային ատրճանակը՝ մեկը նրանցից, որ կարողացել են մուտք գործել մասսայական շուկա՝ Shooting Gallery:
- 1975-1978 թվականներին Բաերը նշանակալի ներդրում է ունեցել Magnavox Odyssey սերիայի կցուրդների մոդելների զարգացման գործում։
- 1978 թվականին[32] հանրությանն է ներկայացվել Հովարդ Մորիսոնի հետ համատեղ մշակված «Սայմոն» խաղը[39], իսկ 1979 թվականին՝ նրա «Սուպեր Սայմոն» շարունակությունը։
- 1979 թվականին թողարկվել է անգլ.՝ Ideal Maniac խաղը, որն ավելի քիչ հանրաճանաչություն է ունեցել, քան «Սայմոնը»։
Մրցանակներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 — ԱՄՆ Ազգային մեդալ տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում[40][41][42]
- 2005 — G-Phoria «Լեգենդ» անվանակարգում[43]
- 2008 — IEEE Masaru Ibuka Consumer Electronics Award[44]
- 2008 — «Պիոներ» մրցանակ Խաղեր մշակողների համաաժողովում[45]
- 2010 — ընդգրկվել է Գյուտարարների փառքի ազգային սրահում (National Inventors Hall of Fame)[46]
- 2014 — Էդիսոնի մեդալ[47]
- 2014 — Քարնեգի կորպորացիայի կողմից ընդգրկվել է «Ներգաղթյալները՝ Ամերիկայի հպարտություն»[37] ցուցակում
- Էլեկտրոնիկայի և էլեկտրատեխնիկայի ինժեներների Ինստիտուտի ցմահ պատվավոր անդամ
- Բայերը հետմահու պարգևատրվել է Ինտերակտիվ արվեստների և գիտությունների ակադեմիայի Պիոներ մրցանակով 2015 թվականիի Խաղերի մշակողների համաժողովում[48][49]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://data.bnf.fr/ark:/12148/cb16657595n
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.rheinpfalz.de/pfalz_artikel,-ralph-baer-aus-rodalben-der-pionier-des-gamings-_arid,5324409.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.nytimes.com/2014/12/08/business/ralph-h-baer-dies-inventor-of-odyssey-first-system-for-home-video-games.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.britannica.com/EBchecked/topic/932627/Ralph-Henry-Baer
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/edison-rl.pdf
- ↑ https://www.invent.org/inductees/ralph-h-baer
- ↑ 11,0 11,1 11,2 Бендж Эдвардс. The Right to Baer Games — An Interview with Ralph Baer, the Father of Video Games(անգլ.) на сайте gamasutra.com, стр. 1, 23 марта 2007
- ↑ Гарднер Хендри. Oral History of Ralph Baer(անգլ.) на сайте computerhistory.org, 12 октября 2006, 27 ноября 2006
- ↑ 13,0 13,1 Люк Планкетт. The Father Of Video Games Fled The Nazis, Fought Them Then Took All Their Guns(անգլ.) на сайте kotaku.com, 3 мая 2011
- ↑ Plunkett, Luke (2011 թ․ մայիսի 3). «The Father Of Video Games Fled The Nazis, Fought Them Then Took All Their Guns». Kotaku. Gawker Media. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Karras, Steve (2012 թ․ հոկտեմբերի 19). «Ralph Baer: The Father of the Video Game». The Huffington Post. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Edwards, Benj (2007 թ․ մարտի 23). «The Right to Baer Games – An Interview with Ralph Baer, the Father of Video Games». Gamasutra. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Icons: Ralph Baer». Icons. Season 4. Սերիա 5006. 2005 թ․ հունիսի 9. G4. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Dillon, Roberto (2011). The Golden Age of Video Games: The Birth of a Multi-billion Dollar Industry. Taylor & Francis Group. ISBN 978-1-4398-7323-6.
- ↑ Wolf, Mark J.P. (2001). The Medium of the Video Game. University of Texas Press. ISBN 0-292-79148-8.
- ↑ Kent, Steven (2001). Ultimate History of Video Games. Random House. ISBN 978-0-7615-3643-7.
- ↑ Loh, Jules (1977 թ․ փետրվարի 6). «Inventor Has Deep Impact on U.S. Life». Eugene Register-Guard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Калькулятор инфляции в США(անգլ.)
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 Полина Есакова. В США умер создатель первой игровой приставки(ռուս.) на сайте rbc.ru, 8 декабря 2014
- ↑ 24,0 24,1 24,2 Simon Says: Invent(անգլ.) на сайте uspto.gov, апрель 2010
- ↑ Marino-Nachison, David (2014 թ․ դեկտեմբերի 7). «Ralph H. Baer, a father of video gaming, dies at 92». The Washington Post. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Cf. Wolverton, Mark, "The Father of Video Games", American Heritage Invention and Technology magazine, Fall 2009 issue.
- ↑ American Television Institute, earlytelevision.org; accessed December 7, 2014.
- ↑ Smithsonian Institution, "Administrative/biographical history", Ralph H. Baer Papers, The Jerome and Dorothy Lemelson Center for the Study of Invention and Innovation; smithsonian.org; accessed December 7, 2014.
- ↑ Ральф Баер — изобретатель видеоигр(անգլ.) на сайте pong-story.com
- ↑ Martin, Douglas (2014 թ․ դեկտեմբերի 7). «Ralph H. Baer, Inventor of First System for Home Video Games, Is Dead at 92». The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Pongmuseum.com — Заглавная страница Արխիվացված 2014-12-09 Wayback Machine(անգլ.)
- ↑ 32,0 32,1 Simon Electronic Game, 1978(անգլ.) на сайте americanhistory.si.edu
- ↑ Stephen Kline; Nick Dyer-Witheford; Greig De Peuter (2003). Digital Play: The Interaction of Technology, Culture, and Marketing. McGill-Queen's University Press. ISBN 0-7735-2591-2.(չաշխատող հղում)
- ↑ Videogames: In the Beginning(անգլ.) (2005) ISBN 0-9643848-1-7
- ↑ Бумаги Ральфа Баера: 1943—1953, 1966—1972, 1991 и 2000—2006(անգլ.) на сайте Смитсоновского института
- ↑ Дэвид Марино-Начисон. Ralph H. Baer, a father of video gaming, dies at 92(անգլ.) на сайте washingtonpost.com, 7 декабря 2014
- ↑ 37,0 37,1 Некролог(անգլ.) на сайте legacy.com, 8 декабря 2014
- ↑ Golden Age. Chronology of the History of Video Games. 1971 Արխիվացված 2009-11-27 Wayback Machine(անգլ.) на сайте thocp.net
- ↑ Патент US 4207087 A(անգլ.)
- ↑ Лауреаты Национальной медали США в области технологий и инноваций за 2004 год(անգլ.) на сайте uspto.gov
- ↑ «President George W. Bush Presents…». White House Archives. 2006 թ․ փետրվար. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Carless, Simon (2005 թ․ նոյեմբերի 17). «Game Pioneer Ralph Baer Wins National Medal». Gamasutra. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Sheffield, Brandon (2005 թ․ հուլիսի 28). «Wrap-Up: G4's G-Phoria Video Game Awards». Gamasutra. Վերցված է 2007 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «IEEE Masaru Ibuka Consumer Electronics Award Recipients». IEEE. Վերցված է 2008 թ․ մայիսի 2-ին.
- ↑ GDC 2008: Ralph Baer Receiving Pioneer Award(անգլ.) на сайте ign.com, 20 декабря 2007
- ↑ Brooks, David (2010 թ․ ապրիլի 7). «N.H. brain behind GPS in hall of fame». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Recipients of the 2014 Medals and Awards». Institute of Electrical and Electronics Engineers. 14 փետրվարի, 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 24 ապրիլի, 2014-ին.
- ↑ Cork, Jeff (2015 թ․ հունվարի 9). «Ralph Baer, Al Alcorn To Receive AIAS Pioneer Awards». Game Informer. Արխիվացված է օրիգինալից 2015-01-19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Crecente, Brian (2015 թ․ փետրվարի 6). «Game industry pauses to say thanks to the father of gaming». Polygon. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Further reading
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baer, Ralph (2005). Videogames: In The Beginning. Rolenta Press. ISBN 0-9643848-1-7.
- Herman, Leonard (2016). Phoenix IV: The History of the Videogame Industry. Rolenta Press. ISBN 978-1-5-390312-9-1.
- Wolverton, Mark, "The Father of Video Games: From a few notes scribbled on a notepad, Ralph Baer invented a new industry", American Heritage Invention and Technology magazine, Fall 2009.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռալֆ Բաեր Արխիվացված 2020-07-02 Wayback Machine(անգլ.) thocp.net կայքում
- Odyssey — Ralph Baer’s Strange Odyssey Արխիվացված 2017-06-20 Wayback Machine(անգլ.) – thedoteaters.com
- Շենոն Դրեյք. A Natural Born Inventor Արխիվացված 2018-09-07 Wayback Machine(անգլ.) – escapistmagazine.com, 6 մարտի, 2007
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռալֆ Հենրի Բաեր» հոդվածին։ |
|
- Մարտի 8 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Դեկտեմբերի 6 մահեր
- 2014 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Համակարգչային խաղեր մշակողներ
- ԱՄՆ էլեկտրատեխնիկներ
- Գերմանիայից ԱՄՆ ներգաղթածներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Գերմանիայի հրեաներ
- Ամերիկյան տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ