Ռազմական հեղաշրջում
Արտաքին տեսք
Ռազմական հեղաշրջում (հաճախ նաև՝ Պուտչ), պետության ղեկավարի, կառավարության բռնի փոփոխություն, որին որոշիչ մասնակցություն են ունեցել զինված ուժերը։ Որպես կանոն, ռազմական հեղաշրջումից հետո իշխանության է գալիս զինվորական կառավարությունը։ Այդպիսի կառավարություններն առավել հաճախ բնորոշվում են «խունտա» բառով, որը իսպաներեն «junta» բառից թարգմանաբար նշանակում է միավորում։ Իսպանախոս երկրներում ռազմական հեղաշրջումն անվանվում է «պռոնունսիամենտո»[1]։
Մասնագիտական գրականության մեջ ռազմական հեղաշրջումը իր բնույթով և ձևակերպումներով էապես տարբերվում է պետական, պալատական հեղաշրջումներից, հեղափոխությունից և հակահեղափոխությունից, ինչպես նաև զինված ապստամբությունից և խռովությունից[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեղափոխություն
- Հակահեղափոխություն
- Պետական հեղաշրջում
- Պալատական հեղաշրջում
- Զինված ապստամբություն
- Խռովություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 И.Б.Линдер, С.А.Чуркин, „Спецслужбы мира за 500 лет“, Москва: РИПОЛ классик, 2017. - 640 с. ISBN 978-5-386-09582-6