Ջուզեպպե Կոնտե
Ջուզեպպե Կոնտե Giuseppe Conte | ||||
| ||||
---|---|---|---|---|
հունիսի 1, 2018 - փետրվարի 13, 2021 | ||||
Նախորդող | Պաոլո Ջենտիլոնի | |||
Հաջորդող | Մարիո Դրագի | |||
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ և Հինգ աստղերի շարժում | |||
Կրթություն՝ | Հռոմի Սապիենզա համալսարան (1988)[1] և Եյլի իրավունքի դպրոց | |||
Մասնագիտություն՝ | իրավաբան, քաղաքական գործիչ, ակադեմիկոս և փաստաբան | |||
Ազգություն | իտալացի | |||
Դավանանք | կաթոլիկություն[2] | |||
Ծննդյան օր | օգոստոսի 8, 1964[3][4][5] (60 տարեկան) | |||
Ծննդավայր | Վոլտուրարա Ապուլա, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա[6] | |||
Քաղաքացիություն | Իտալիա | |||
Ի ծնե անուն | իտալ.՝ Giuseppe Conte | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Ջուզեպպե Կոնտե (իտալ.՝ Giuseppe Conte, օգոստոսի 8, 1964[3][4][5], Վոլտուրարա Ապուլա, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա[6]), իտալացի պետական և քաղաքական գործիչ, մասնագիտությամբ՝ իրավաբան։ 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը եղել է Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության վարչապետիը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուզեպպե Կոնտեն ծնվել է 1964 թվականի օգոստոսի 8-ին Ֆոջայի Վոլտուրարա Ապուլա փոքրիկ բնակավայրում։ Նրա հայրը՝ Նիկոլա Կոնտեն, եղել է համայնքային խորհրդի քարտուղար, իսկ մայրը՝ Լիլինա Ռոբերտին՝ ուսուցչուհի։ Ջուզեպպեն եղել է ընտանիքի երկրորդ զավակը՝ Մարիա Պիայից հետո։ Վաղ տարիքում Ջուզեպպեի ընտանիքը Վոլտուրարա Ապուլայից տեղափոխվում է Սան Ջովաննի Ռոտոնդո, որտեղ էլ անցնում է ապագա երկրի ղեկավարի պատանեկությունը։ Ըստ վերջինիս մանկության ընկերների՝ նա եղել է բավականին կրոնական անձնավորություն և բազմիցս այցելել է կաթոլիկ եկեղեցում սրբացվող Պադրե Պիոյի գերեզմանին։ Դպրոցում բավականին լավ է սովորել։ 1988 թվականին ավարտել է Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո աշխատանքային գործունեություն ծավալել ազգային գիտահետազոտական կենտրոնում։
Ջուզեպպե Կոնտեն բազմիցս ուսանել է արտասահմանյան բուհերում, այդ թվում՝ Եյլի, Սորբոնի, Քեմբրիջի, Վիեննայի և Նյու Յորքի համալսարաններում։ Բացի այդ, որպես փաստաբան աշխատել է Հռոմի գերագույն վճռաբեկ դատարանում։ Ավելի ուշ Ֆլորենցիայի համալսարանում դասախոսել է աստվածապետական իրավունք։ Բացի Ֆլորենցիայի համալսարանից, դասախոսել է նաև Գվիդո Կառլի անվան ազատ միջազգային համալսարանի սոցիալական գիտությունների ամբիոնում, երրորդ հռոմեական համալսարանում, Մարիամ Աստվածածնի համալսարանում և Սասսարիի համալսարանում։ 2010-2011 թվականներին եղել է Իտալիայի տիեզերական գործակալության տնօրենների խորհրդի անդամ, իսկ 2012-2015 թվականներին զբաղվել է ֆինանսական արբիտրաժով։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մարտի 4-ին Իտալիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքները մնում են անորոշ, քանի որ ոչ մի կուսակցություն կամ դաշինք չէր հավաքել ձայների բացարձակ մեծամասնություն։ Մայիսի 20-ին Լուիջի դի Մայոյի և դաշնային քարտուղար Ջուզեպպե Կոնտեի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո որոշվում է փոխզիջման միջոցով Իտալիայի կառավարության ղեկավարի պաշտոնը հանձնել Ջուզեպպե Կոնտեին։ Մայիսի 22-ին իտալական մամուլը սկսում է բացահայտել Կոնտեի նախընտրական ծրագրի սխալները։ Այդ սխալները հիմնականում վերաբերվում էին համալսարանական կրթության վերաբերյալ բարեփոխումների ծրագրերին։
Շուտով Կոնտեի վարած քաղաքականությունն Իտալիայում քաղաքական ճգնաժամ է առաջ բերում։ Դա մեծապես վերաբերվում էր Կոնտեի ձևավորած կառավարության անդամների ընտրությանը։ Հանդես գալով հանրության առջև՝ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան հայտնում է, որ հավանություն է տալիս Ջուզեպե Կոնտեի առաջարկած նախարարական բոլոր թեկնածուներին՝ բացառությամբ էկոնոմիկային նախարարի պաշտոնում առաջադրված 81-ամյա Պաոլո Սավոնայի թեկնածության, որովհետև «եվրահոռետես» քաղաքական ուժերի կողմից առաջարկած թեկնածուին նման պաշտոնում հաստատելը կարող է վնաս հասցնել Իտալիայի տնտեսությանը։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ Մատարելլայի այս քայլը կարող էր հանգեցնել իմպիչմենտի։ Կառավարության ղեկավարի և նախագահի միջև երկարատև բանակցություններից հետո փոխզիջումների միջոցով ճգնաժամը հաղթահարվում է։ 2018 թվականի հունիսի 1-ին Ջուզեպպե Կոնտեն ընտրվում է Իտալիայի վարչապետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ecco chi è Giuseppe Conte, possibile nuovo premier
- ↑ Conte a Salvini: il tuo uso dei simboli religiosi offende i credenti e la laicità dello Stato (իտալ.) — AGI, 2019.
- ↑ 3,0 3,1 Volturara fa il tifo per Conte premierIl borgo dei Monti Dauni in attesa
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Chi è Giuseppe Conte
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Կոնտե» հոդվածին։ |
|