Ջաբբար Գուլիև
Ջաբբար Գուլիև (ադրբ.՝ Cabbar Quliyev) | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1922 |
Ծննդավայր | Խաչափարախ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Վախճանվել է | սեպտեմբեր 2004 (82 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Կրթություն | Ադրբեջանի պետական արվեստի ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | լանդշաֆտ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Ադրբեջանի նկարիչների միություն |
Ջաբբար Ալի օկլի Գուլիև (ադրբ.՝ Cabbar Əli oğlu Quliyev, մայիսի 19, 1922, Խաչափարախ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - սեպտեմբեր 2004, Բաքու, Ադրբեջան), Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967), Ադրբեջանի նկարիչների միության անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջաբբար Գուլիևը ծնվել է 1922 թվականի մայիսի 19-ին Հայաստանի Երևանի գավառի Խաչփառ գյուղում[2]։
1941 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ուսումնարանը։
Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և եղել Իտալիայի և Հարավսլավիայի պարտիզանական շարժման ակտիվ անդամ։ Պատերազմից հետո 45 տարի դասավանդել է։
Ավարտել է Ադրբեջանի պետական արվեստի ինստիտուտը։ 1961 - 1988 թվականներին աշխատել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտում որպես ուսուցիչ։ 1967 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում[3]։
Իր 50 տարվա գեղարվեստական գործունեության ընթացքում նա ստեղծել է ավելի քան 4000 աշխատանք, կազմակերպվել է 23 անհատական ցուցահանդես։ Նրա գործեր կան աշխարհի ավելի քան 20 երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
1988 թվականին նա տեղափոխվել է Ադրբեջան։ Այստեղ նա եղել է Ադրբեջանի նկարիչների միության անդամ։
Ջ.Գուլիևը հիմնականում լանդշաֆտային ժանրում աշխատող նկարիչ է եղել։ Սակայն նա ստեղծել է ղարաբաղյան պատերազմին առնչվող մի քանի ստեղծագործություններ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ջաբբար Ալի օկլի Գուլիև
- ↑ Əsgər Zeynalov, "İrəvan ziyalıları", Bakı, "Oğuz eli", 1999. səh.262
- ↑ Ermənistan Azərbaycanlılarının tarixi coğrafiyası Bakı: Gənclik. 1995. səh. 441.
- ↑ Ջաբբար Գուլիև