Պոլենտա (ուտեստ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իտալական խոհանոց | |
---|---|
Ծագում | |
Տեսակ | Ուտեստ |
Ենթատեսակ | շիլա և կերակուր |
Առաջացման երկիր | Իտալիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | եգիպտացորենի ալյուր |
Հնարավոր | սունկ, միս |
Polenta Վիքիպահեստում |
Պոլենտա, իտալական ուտեստ պատրաստված եգիպտացորենի ալյուրից՝ եգիպտացորենի շիլա։ Այն առավել տարածված է Իտալիայի հյուսիսում, ինչպես նաև Շվեյցարիայի իտալական մասում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլենտան ի հայտ է եկել դեռևս 16-րդ դարում, երբ եգիպտացորենը Ամերիկայից ներկրվեց Եվրոպա։ Այս շիլայի նախատիպը պատրաստվում էր Հին Հռոմում։ Ի սկզբանե պոլենտան համարվում էր իտալացի գյուղացիների կերակուր, սակայն ժամանակի ընթացքում ավելացվելով տարբեր բաղադրիչներ և մատուցելով այլ ուտեստների հետ այն ներգրավվեց անգամ թանկարժեք ռեստորանների ճաշացանկերում։ Ավանդական պոլետան պատրաստում են մեծ կաթսայի մեջ և խառնում փայտե գդալով։ Տաք ջրին ավելացնում են եգիպտացորենի ալյուր, լավ խառնում մինչև թանձրանա՝ այնքան որ մնա գդալի վրա, որը տևում է մոտ 40 րոպե։ Հետո այն լցվում է սկուտեղի մեջ, բաժանվում մասերի և մատուցվում։ Պոլետան մատուցվում է և որպես գարնիր, և որպես առանձին ուտեստ տարբեր բաղադրիչների հետ միասին. օրիակ՝ խորոված մսի կամ սունկի հետ։
Պոլենտան լինում է տարբեր՝ քաղցր, փափուկ կամ պինդ, որը կարելի է գնել նույնիսկ խանութներից։ Պոլետա օգտագործում են նաև Բալկաններում և արևելաեվրոպական երկրներում։