Պերդիկկաս I Մակեդոնացի
Պերդիկկաս I Մակեդոնացի հունարեն՝ Περδίκκας Α΄ | |||
Աիգաի՝ Պերդիկկասի հիմնադրած արքայական մայրաքաղաքի տետրադրախմա | |||
| |||
---|---|---|---|
անհայտ | |||
Նախորդող | Տիրիմմաս Մակեդոնացի | ||
Հաջորդող | Արգեոս I Մակեդոնացի | ||
Մասնագիտություն՝ | միապետ | ||
Ազգություն | հելլեն | ||
Դավանանք | բազմաստվածությունը | ||
Ծննդյան օր | մ.թ.ա. 7-րդ դար | ||
Ծննդավայր | Argos, Հունաստան | ||
Վախճանի օր | մ.թ.ա. 7-րդ դար | ||
Վախճանի վայր | Հին Մակեդոնիա | ||
Դինաստիա | Արգեադոսների հարստություն | ||
Քաղաքացիություն | Հին Մակեդոնիա | ||
Հայր | Tirimas? | ||
Զավակներ | Արգեոս I Մակեդոնացի[1] | ||
Պերդիկկաս I (հունարեն՝ Περδίκκας Aʹ} Հին Մակեդոնիայի արքա։ Արքայի մասին հիմնական տեղեկությունները փոխանցում է Հերոդոտոսը, որը կարծում է, որ հենց Պերդիկկասն է եղել Մակեդոնիայի առաջին արքան։ Ըստ նրա՝ Արգոսից Իլլիրիա են փախչում Տեմենոսի հետնորդ 3 եղբայրներ՝ Գավանեսը, Աերոպոսը և Պերդիկկասը։ Նրանք Իլլիրիայից անցնում են վերին Մակեդոնիայի Լեբեյա քաղաք, որտեղ էլ ծառայության մեջ են մտնում թագավորի մոտ։ Եղբայրներից յուրաքանչյուրը արածեցնում էր թագավորի անասուններին։ Երբ թագավորի կինը ճաշ եփելիս է լինում, նա նկատում է, որ իր ծառաներից մեկի՝ Պերդիկկասի բաժին ուտելիքը ինքնստինքյան կրկնակի մեծ է ստացվում։ Երբ նա պատմում է դրա մասին իր ամուսնուն՝ թագավորին, վերջինս իր մոտ է կանչում եղբայրներին և հրամայում, որ նրանք հեռանան։ Եղբայրները ասում են, որ ավելի արդարացի կլինի, որ իրենց վարձատրեն, ինչից հետո նրանք կհեռանան։ Լսելով դա՝ արքան ցույց է տալիս ծխնելույզից ներս ընկնող արևի ճառագայթը և ասում, որ դա է եղբայրների արժանի վարձը։ Մինչ երկու ավագ եղբայրները ապշահար կանգնել էին՝ Պերդիկկասը մոտենում է ճառագայթին և երեք անգամ ափով արևից լցնում իր ծոցը և մեկնում եղբայրների հետ[2]։
Երբ թագավորը իր խորհրդականներից իմանում է, թե փոքր եղբոր արարքի իմաստը որն է, նա հեծյալներ է ուղարկում նրանց հետևից։ Մակեդոնաիայում այդժամ կար մի գետ․ երբ եղբայրները անցնում են այդ գետը, այն վարարում է և թույլ չի տալիս թագավորի հեծյալներին շարունակել հետապնդումը։ Եղբայրներն անցնում են Մակեդոնիայի մեկ այլ մաս, որը գրավելուց հետո նրանք վերադառնում են և գրավում ամբողջ Մակեդոնիան[3]։
Հենց այս պատճառով էլ հին Մակեդոնիայի արքաները իրենց համարում էին հելլեններ, քանի որ իրենց նախնիները՝ Պերդիկկասը և նրա եղբայրները, հելլեններ էին, որոնք փախել էին Արգոսից։ Երբ Ալեքսանդր I Մակեդոնացին ցանկանում էր մասնացել Օլիմպիական խաղերին, հելլենները նրան ասում են, որ մրցումներին կարող են մասնակից լինել միայն հելլենները և ոչ թե բարբարոսները, իսկ Ալեքսանդրը ապացուցում է որ ինքը արգոսցի է, քանի որ իր նախնին՝ Պերդիկկասը, սերում է այնտեղից։ Այս փաստարկներից հետո նրան թույլատրվում է մասնակցել խաղերին, ինչից հետո նա 1 ասպարեզ վազքի մրցումներում հավասարվում է առաջինին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերոդոտոս viii. 137-138, v. 22
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերդիկկաս I Մակեդոնացի» հոդվածին։ |
|
Նախորդող: Տիրիմմաս |
Մակեդոնիայի արքա անհայտ |
Հաջորդող: Արգեոս I |