Պապակ
Պապակ միջին պարսկերեն՝ 𐭯𐭠𐭯𐭪𐭩 | ||
| ||
---|---|---|
? - 210 | ||
Նախորդող | Սասան | |
Հաջորդող | Շապուհ | |
| ||
208 - 210 | ||
Նախորդող | Գոչիհր Բարզանգի | |
Հաջորդող | Շապուհ | |
Մասնագիտություն՝ | միապետ | |
Ծննդյան օր | 150-ականներ | |
Ծննդավայր | Պարսք, Պարթևստան | |
Վախճանի օր | 200-ականներ | |
Հայր | Սասան | |
Մայր | Ռամբեհիշտ | |
Ամուսին | Rodag?[1] | |
Զավակներ | Արտաշիր Պապական, Շապուհ և Դենագ | |
Պապակ (միջին պարսկերեն՝ 𐭯𐭠𐭯𐭪𐭩, Pāpak/Pābag, պարսկերեն՝ بابک Bābak, 150-ականներ, Պարսք, Պարթևստան - 200-ականներ), Իստախրի Անահիտայի մեհյանի քրմապետը, Սասանի որդին և հաջորդը, Պարսքի «մարզպան և շահրդար»[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պապակը, Սասանի և Պարսք նահանգի իշխան Գոչիհր Բարզանգիի դստեր՝ Ռամբեհիշտի որդին է։ Նա Պարթևստանի գլխավոր սրբարանի՝ Անահիտայի մեհյանի քրմապետի պաշտոնում փոխարինում է իր հորը՝ Սասանին, և միաժամանակ ամրապնդում իր քաղաքական դիրքերը[2]։
Պարթևստանի արքա Վաղարշ Դ Պարթևի մահից հետո, հափշտակում է Պարսքի արքայական գահը և դառնում Պարսքի «մարզպան և շահրդար», իսկ 208-209 թվականներին տեղի ունեցած հեղաշրջման շնորհիվ իր որդի Շապուհին հռչակում է Պարսք նահանգի Ստահր մայրաքաղաքի թագավոր։ Այսպիսով, նա ձեռք է բերում նաև քաղաքական իշխանություն, որն էլ հանդիսանում է Սասանյանների ժամանակաշրջանի սկիզբը։ Այս հեղաշրջումը հիմք է հանդիսացել, որպեսզի Մեծ Հայքի արքա Խոսրով Ա-ն համառորեն մարտնչի Սասանյանների առաջին տիրակալների դեմ[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 22․
- ↑ «Պատմություն Հայոց», Ագաղթանգեղոս, գլ․ Ա, 18, էջ 15․