Յուվենտինոս Ալբիոս Օվիդիոս
Արտաքին տեսք
Յուվենտինոս Ալբիոս Օվիդիոս | |
---|---|
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Յուվենտինոս Ալբիոս Օվիդիոս՝ եղել է Հռոմեացի բանաստեղծ, որը հեղինակել է 35 երկտողեր, որոնք զետեղվել են «Ֆիլոմելի Էլեգիան» (լատիներեն՝ «Elegia de Philomela») գրքում։ Հետևյալ երկտողերի հավաքածուն իրենից ներկայացնում է թռչունների, չորքոտանիների և այլ կենդանիների ձայների մոտավոր արձանագրում։
Այն ժամանակահատվածը, երբ բանաստեղծը ապրել է անհայտ է, սակայն նրա գրվածքներից պարզ է, որ նա քրիստոնյա է եղել։ Գերմանացի բանասեր Գոտֆրիդ Բերնհարդը փորձել է ապացուցել, որ սա և նման գրվածքները, հեղինակվել են Կարակալլա կայսեր եղբայր Գետայի գահակալման ժամանակ այսինքն 3-րդ դարում[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gottfried Bernhardy, Grundriss der Röm. Litt. p. 135
|