Մուսլիմ Մագոմաև
Մուսլիմ Մագոմաև | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Müslüm Maqomayev |
Ի ծնե անուն | Մուսլիմ Մուհամմադ օղլի Մագոմաև |
Ծնվել է | օգոստոսի 17, 1942[1] Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | Ադրբեջան, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | հոկտեմբերի 25, 2008[2] (66 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Ժանրեր | էստրադա, օպերա |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, կոմպոզիտոր |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր |
Գործունեություն | 1963-1998 |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա և Բաքվի երաժշտական քոլեջ |
Ամուսին | Տամառա Սինյավսկայա |
Պարգևներ | |
Կայք | magomaev.info |
Ստորագրություն | |
Muslim Magomayev Վիքիպահեստում |
Մուսլիմ Մագոմաև (ադրբ.՝ Müslüm Məhəmməd oğlu Maqomayev՝ Մուսլիմ Մուհամմադ օղլի Մագոմաև՛, օգոստոսի 17, 1942[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 25, 2008[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային, ադրբեջանական և ռուսական օպերային և էստրադային երգիչ (բարիտոն), երգահան[3][4][5][6], ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973)[7]:
Մագոմաևի անունն է կրում աստերոիդների գոտու թիվ 4980 աստղակերպը[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսլիմ Մագոմաևը ծնվել է 1942 թվականի օգոստոսի 17-ին, Բաքվում։ Հայրը՝ Մագոմետ (Մուհամեդ) Մագոմաևը, թատերական նկարիչ էր։ Զոհվել էր Երկրորդ աշխարհամարտում՝ 15 օր Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակից հետո[9]։ Մայրը՝ Այշեթ Մագոմաևան, (բեմական մականուն՝ Կինժալովա), դրամատիկական թատրոնի դերասանուհի էր, պարգևատրվել էր ստալինյան մրցանակի կրթաթոշակով։ Պապը (հոր կողմից)՝ Աբդուլ Մագոմաևը, ադրբեջանական կոմպոզիտոր էր, ում անունն է կրում Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիան։ Նա ադրբեջանական դասական երաժշտության հիմնադիրներից էր։
Մոր մասին Մագոմաևն ասել էր, որ նա ծնվել է Մայկոպում, իսկ նրա հայրը (երգչի մորական պապը) ազգությամբ թուրք էր, մայրը (մորական տատը)՝ կիսով չափ ադիգեացի, կիսով՝ ռուս[10]։
Հոր ծագման մասին երգիչն ասել է, որ նրա մայրը (երգչի հորական տատը) ծագմամբ թաթար էր (անունը՝ Բաղդագյուլ Ջամիլ, Ալի և Հանաֆի Տերեգուլովների քույրը), իսկ ինչ ծագում ունի հայրը (հորական պապը)՝ ստույգ հայտնի չէ[10][11]. Ինքը Մուսլիմ Մագոմաևն իրեն համարել է ադրբեջանցի[11][12], իսկ քաղաքացիության մասին ասել է «Ադրբեջանն իմ հայրն է, Ռուսաստանը՝ մայրը»[12]։
Մայրը, այրիանալուց հետո, ընտրում է թատերական կարիերան, մեկնում Վիշնի Վոլոչյոկ, ապա՝ Մուրմանսկ, որտեղ աշխատանքի է անցնում մարզային թատրոնում։ Մուրմանսկում նա ամուսնանում է, և ծնվում են Մուսլիմի եղբայր Յուրին և քույր Տատյանան[13]։
Պատերազմից հետո Մուսլիմը ապրում էր հորեղբոր՝ Ջամալէդդինի մոտ։ Մուսլիմը սովորում էր Բաքվի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում (այժմ՝ Բյուլբյուլի անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց[14])՝ դաշնամուրի և կոմպոզիցիայի դասարանում։ Աշակերտի տաղանդը նկատում է պրոֆեսոր Վ. Անշելովիչը։ Վերջինիս հետ ձեռք բերած փորձը Մագոմաևը դրսևում է Ֆիգարոյի դերը կատարելիս («Սևիլյան սափրիչ»)[15]։ 1956 թվականին Մուսլիմն ընդունվում է Ասաֆ Զեյնալիի անվան Բաքվի երաժշտական ուսումնարան, սովորում Ա. Միլոնովի և Տ. Կրետինգենի մոտ։ Ուսումնարանն ավարտում է 17 տարեկանում՝ 1959 թվականին։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագոմաևի առաջին ելույթը տեղի է ունեցել Բաքվում՝ Նավաստիների մշակույթի տանը։ Նա տասնհինգ տարեկան էր։ 1961 թվականին նա դեբյուտներ է տալիս Բաքվի Երգի ու պարի անսամբլում, իսկ հաջորդ տարի՝ դառնում Երիտասարդական-ուսանողական մրցույթի դափնեկիր։ Այն անցկացվել էր ԽՍՀՄ սահմանից դուրս՝ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ Մագոմաևը ելույթ էր ունեցել «Бухенвальдский набат» կատարմամբ։ Տարին եզրափակվում է Կրեմլում տեղի ունեցած համերգով, որտեղ Մագոմաևը ելույթ է ունենում Ադրբեջանական մշակույթի փառատոնի շրջանակներում։
1963 թվականի նոյեմբերի 10-ին տեղի է ունենում Մուսլիմ Մագոմաևը առաջին մենահամերգը՝ Չայկովսկու անվան համերգասրահում։ Նույն թվականին նա դառնում է նաև օպերային մեներգիչ՝ աշխատանքի անցնելով Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։ Լրացուցիչ մասնագիտական դասընթացներ է անցնում Իտալիայի Միլան քաղաքի «Լա Սկալա» օպերային թատրոնում՝ 1964-65 թվականներին։
1960-ական թվականներին հանդես է գալիս բազմաթիվ օպերային կատարումներով՝ ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ Հանդիսատեսի վրա մեծ տպավորություն է թողել հատկապես «Սևիլյան սափրիչ» օպերայում իր դերակատարումը։ 1966 և 1969 թվականներին ելույթներ է ունենում Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում, որի տնօրենը մեկ տարվա պայմանագրի առաջարկություն է անում։ Առաջարկը մերժվում է ԽՍՀՄ մշակույթի նախարարության կողմից[12]։
1960-ական թվականների վերջին իմանալով, որ Ռոստովի ֆիլհարմոնիան ունի ֆինանսական դժվարություններ, և տեղի Երգի ու պարի անսամբլը Մոսկվայում կայանալիք համերգի համար ի վիճակի չէ Դոնի կոզակների համար հագուստ հայթայթել, Մագոմաևը համաձայնվում է օգնել նրանց։ Քաղաքի մարզադաշտում տալով մենահամերգ՝ հավաքում է 45 000 հանդիսատես։ Նա հանդես է գալիս ոչ թե մեկ կատարում, ինչպես ծրագրված էր, այլ ելույթ է ունենում ավելի քան 2 ժամ։ Հետևաբար վարձատրվում է ոչ թե 202 ԽՍՀՄ ռուբլի, այլ 3 անգամ ավելի։ Սա հետագայում սա բացասաբար է անդրադառնում Մագոմաևի վրա, ում նկատմամբ հարուցվում է քրեական գործ[16]։ Նրան արգելվեց Ադրբեջանական ԽՍՀ սահմաններից դուրս համերգներ տալ։
Մագոմաևը օգտագործում է ազատ ժամանակը, հանձնում քննությունները և ավարտում Բաքվի կոնսերվատորիան՝ Շովկեթ Մամեդովայի երգի լսարանը (1968)։ Ապա ԽՍՀՄ Ազգային Անվտանգության աշխատակից Յուրի Անդրոպովը անձամբ թույլատրում է երգչին վերադառնալ մեծ բեմ և հանդես գալ ԱԱԾ նվիրված համերգին[12]։ 1969 թվականին Սոպոտում տեղի ունեցած միջազգային երգի փառատոնին մասնակցելուց բացի Մուսլիմ Մագոմաևին Կաննում 2 անգամ տրվում է հանրահայտ «Ոսկե սկավառակ» մրցանակը (1968, 1970)[7]։
1973 թվականին՝ 31 տարեկան հասակում, Մագոմաևը ստանում է ԽՍՀՄ, ինչպես նաև՝ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ կոչումը։ 1975-1989 թվականներին նա Ադրբեջանի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր, որով նա շրջում էր ԽՍՀՄ տարածքով։ 1960-1970-ական թվականներին նա կարողանում է լցնել բազմահազարանոց համերգասրահներ, դահլիճներ, մարզադաշտեր, հանդես է գալիս հեռուստատեսությամբ։ Հսկայական տիրաժներով թողարկվում էին իր սկավառակները։ ԽՍՀՄ-ից դուրս նա համերգներով հանդես է գալիս Ֆրանսիայում, Բուլղարիայում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Կանադայում, Իրանում և այլուր։
Համերգային երգացանկում Մուսլիմ Մագոմաևն ուներ ավելի քան 600 կատարում՝ արիաներ, ռոմանսներ, երգեր։ Հեղինակել է քսանից ավելի երգեր, սպեկտակլի և մյուզիքլերի երաժշտություն։ 1998 թվականին դադարում է զբաղվել ստեղծագործական գործունեությամբ։ Այն բացատրել է հետևյալ կերպ՝
Каждому голосу, каждому таланту Бог определил определённое время, и перешагивать его не нужно[17] - Յուրաքանչյուր ձայնի, յուրաքանչյուր տաղանդի աստված տվել է հստակ սահմանված ժամանակ, և այդ չափը անցնել պետք չէ
Մուսլիմ Մագոմաև |
Երկար տարիներ լավ հարաբերություններ է ունեցել Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիևի հետ, որի մահը 2003 թվականին բավական ծանր է տարել։ Կյանքի վերջին տարիներին նրա մոտ սրտի հիվանդությունը ուժեղանում էր[13]։
Ներգրավված էր Ադրբեջանական համառուսաստանյան կոնգրեսում[18].
Վերջին երգերից է դառնում «Прощай, Баку» կատարումը (խոսքեր՝ Սերգեյ Եսենին)։
Մահ և հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսլիմ Մագոմաևը մահացել է 2008 թվականի հոկտեմբերի 25-ին՝ 66 տարեկան հասակում՝ կնոջ գրկում։ Պատճառը սրտային հիվանդությունն էր։ Ցավակցական ուղեգրեր են հղում բազմաթիվ պաշտոնական անձինք, երկրպագուներ։ Երեք օր անց Չայկովսկու անվան համերգասրահում, իսկ հոկտեմբերի 29-ին՝ Բաքվի ֆիլհարմոնիայում, տեղի է ունենում վերջին հրաժեշտի արարողությունը[17][19][20]։ Նույն օրը նրա աճյունն ամփոփվում է Բաքվի պատվավոր պանթեոնում՝ պապի կողքին[21][22]։
2009 թվականի հոկտեմբերի 22-ին կանգնեցվում է երգչի մահարձանը Բաքվում (հեղինակ՝ Օմար Էլդարով)։ Այն պատրաստվել է սպիտակ մարմարից, որը Բաքու է բերվել Ուրալից։ Արձանը ամբողջությամբ համապատասխանում է երգչի հասակին[23]։ Երեք օր անց Կրասնոգորսկ քաղաքում բացվում է «Crocus City Hall» համերգասրահը, որը կրում է իր անունը։ 2010 թվականին տեղի է ունենում Մուսլիմ Մագոմաևի անվան առաջին միջազգային մրցույթը[24]։
2010 թվականի փետրվարի 3-ին Մոսկվայի քաղաքային խորհրդի որոշմամբ Ադրբեջանի դեսպանատան առջև կանգնեցվում է Մուսլիմ Մագոմաևի արձանի առաջին քարը[25][26][27]։ Արձանը հեղինակել են քանդակագործ Ալեքսանդր Ռուկաշնիկովը և ճարտարապետ Իգոր Վոսկրեսենսկին[28]։ Արձանը կանգնեցվում է 2011 թվականի սեպտեմբերի 15-ին[29]։
2012 թվականին Ադրբեջանական պետական փոստը հրատարակում է նամականիշ՝ Մուսլիմ Մագոմաևի 70- ամյակին նվիրված։
2014 թվականի դեկտեմբերի 18-ին Բաքվում տեղի է ունենում Մագոմաևի անունը կրող նավի շահագործման արարողությունը։ Ներկա էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կինը՝ Մեհրիբան Ալիևան և երգչի այրին՝ Տամարա Սենյավինսկայան[30]։
Էստրադային երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Азербайджан» (Մուսլիմ Մագոմաև և Ն. Խազրի)
- «Атомный век» (Արկադի Օստրովսկի և Իննա Կաշեժևա)
- «Бэлла Чао» (իտալական ժող. երգ, ռուսերեն տեքստը՝ Անատոլի Գորոխովի), իտալերեն և ռուսերեն
- «Берегите друзей» (Ալեքսեյ Հեքիմյան և Ռասուլ Համզաթով)
- «Благодарю тебя» (Առնո Բաբաջանյան և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Будь со мной» (Առնո Բաբաջանյան և Անատոլի Գորոխով)
- «Бухенвальдский набат» (Վանո Մուրադելի և Ալեքսանդր Սոբոլև)
- «Вечер на рейде» (Վասիլի Սոլովյով-Սեդոյ և Ա. Չուռկին)
- «Вечерний эскиз» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
- «Верни мне музыку» (Առնո Բաբաջանյան և Ալեքսանդր Վոզնեսենսկի)
- «Возвращение романса» (Օլեգ Ֆելցման և Իգոր Կոխանովսկի)
- «Восковая кукла» (Սերժ Գենսբուր և ռուսերեն տեքստ՝ Լեոնիդ Դերբենյով)
- «Время» (Արկադի Օստրովսկի և Լև Օշանին)
- «Герои спорта» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
- «Голубая тайга» (Առնո Բաբաջանյան և Հարոլդ Ռեգիստան)
- «Давным-давно» (Տիխոն Խրեննիկով և Ալեքսանդր Գլադկով)
- «Далеко-далеко» (Գեորգի Նոսով և Ա. Չուռկին)
- «Двенадцать месяцев надежды» (Ս. Ալիև և Իլյա Ռեզնիկ)
- «Девушку чайкой зовут» (Ալեքսանդր Դոլուխանյան և Մարկ Լիսյանսկի)
- «Долалай» (Փոլադ Բյուլբյուլ-օղլի և Ռասուլ Համզաթով, թարգմ.՝ Յակով Կոզլովսկի)
- «Донбасский вальс» (Ալեքսանդր Խոլմինով և Իգոր Կոբզև), զուգերգ Էլեոնորա Անդրեևայի հետ)
- «Есть глаза у цветов» (Օլեգ Ֆելցման և Ռասուլ Համզաթով, թարգմ.՝ Ն. Գրեբնյով)
- «Загадай желание» (Առնո Բաբաջանյան և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Звезда искусственного льда» (Առնե Օյտ և Նիկոլայ Դոբրանրավով)
- «Звезда рыбака» (Ալեքսանդրա Պախմուտովա և Ս. Գրեբեննիկով, Նիկոլայ Դոբրանրավով)
- «Зимняя любовь» (Առնո Բաբաջանյան և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Кони-звери» (Մուսլիմ Բլանտեր և Իլյա Սելվինսկի)
- «Королева красоты» (Առնո Բաբաջանյան և Անատոլի Գորոխով)
- «Королева» (Գենադի Պոդելսկի և Սերգեյ Եսենին)
- «Кто отзовётся» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
- «Лунная серенада» (Ա.Զացեպին և Օնեգին Հաջի-Կասիմով)
- «Лучший город земли» (Առնո Բաբաջանյան և Լև Դրեբենյով)[31]
- «Любви негромкие слова» (Վ. Շաինսկի և Բորիս Դուբրովին)
- «Любимая женщина» (Իգոր Կրուտոյ և Լ. Ֆադդեև)
- «Любимый город» (Նիկիտա Բոգոսլովսկի և Ե. Դոլմատովսկի)
- «Малая земля» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
- «Маритана» (Գ. Սվեդրով և Ե. Ասկինազի)
- «Марш нефтяников Каспия» (Կարա Կարաև և Մ. Սվետլով)
- «Маскарад» (Մուսլիմ Մագոմաև և Իլյա Շաֆերան)
- «Мелодия» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
- «Мир дому твоему» (Օլեգ Ֆելցման և Իգոր Կոխանովսկի)
- «Мне тебя не понять» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
- «Мой дом» (Յուրի Յակուշև և Ալեքսեյ Օլգին)
- «Мы для песни рождены» (Մուսլիմ Մագոմաև և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Нам не жить друг без друга» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
- «Начало начал» (Արկադի Օստրովսկի և Լ. Օշանին)
- «Наша судьба» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
- «Не спеши» (Առնո Բաբաջանյան և Եվգենի Եվտուշենկո)
- «Нет, так не бывает» (Արկադի Օստրովսկի և Իննա Կաշեժևա)
- «Нет худа без добра» (Յուրի Յակուշև և Ա. Դոմոխովսկի)
- «Новый день» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով), կատարում երգչախմբի հետ
- «Ноктюрн» (Առնո Բաբաջանյան և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Огонь» (Օլեգ Ֆելցման և Նաում Օլև)
- «Огромное небо» (Օլեգ Ֆելցման և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Однозвучно гремит колокольчик» (Ալեքսանդր Գուրիլյով և Ի. Մակարով) և զուգերգ կնոջ՝ Տամարա Սինյավսկայայի հետ
- «Tombe la neige/Падает снег» (Սալվատորե Ադամո և Լև Դրեբենյով)
- «Передний край» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
- «Песенка Гениального сыщика» (Գենադի Գլադկով և Յուրի Էնտին)
- «Песенка Лепелетье» (Տիխոն Խրեննիկով և Ալեքսանդր Գլադկով)
- «Песенка Паганеля» (Ի. Դունաևսկի և Վ.Լեբեդև-Կումիչ)
- «Песне моей поверь» (Փոլադ Բյուլբյուլ-օղլի և Մ.Շերբաչենկո)
- «Песня о дружбе» (Տիխոն Խրեննիկով և Մ.Մատուսովսկի)
- «Песня прощения» (А. Попп և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Подмосковные вечера» (Վասիլի Սոլովյով-Սեդոյ և Մ.Մատուսովսկի)
- «Позднее счастье» (Յուրի Յակուշև և Ա.Դոմոխովսկի)
- «Позови меня» (Առնո Բաբաջանյան և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Пойми меня» (Նիկիտա Բոգոսլովսկի և Իգոր Կոխանովսկի)
- «Пока я помню, я живу» (Առնո Բաբաջանյան և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Потому, что ты любишь меня» (Փոլադ Բյուլբյուլ-օղլի և Նիկոլայ Դոբրանրավով)
- «Прекрасная, как молодость, страна» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով) զուգերգ կնոջ հետ
- «Приснившаяся песенка» (Մուսլիմ Մագոմաև և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Прощай, Баку!» (Մուսլիմ Մագոմաև և Սերգեյ Եսենին)
- «Разве тот мужчина» (Օլեգ Ֆելցման և Ռասուլ Համզաթով, թարգմ.՝ Յակով Կոզլովսկի)
- «Раздумье» (Փոլադ Բյուլբյուլ-օղլի և Н. Хазри)
- «Романс Лапина» (Տիխոն Խրեննիկով և М. Матусовский)
- «С любовью к женщине» (Օլեգ Ֆելցման և Ռասուլ Համզաթով, թարգմ.՝ Յակով Կոզլովսկի)
- «Свадьба» (Առնո Բաբաջանյան և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Сердце на снегу» (Առնո Բաբաջանյան և Ա.Դմոխովսկի)
- «Серенада Дон Кихота» (Դմիտրի Կաբալևսկի և Սերգեյ Բոգոմազով)
- «Серенада Трубадура» (″Луч солнца золотого…″) (Գենադի Գլադկով և Յուրի Էնտին)
- «Синяя вечность» (Մուսլիմ Մագոմաև և Գ. Կոզլովսկի)
- «Скажи глазам твоим» (Փոլադ Բյուլբյուլ-օղլի և Ռասուլ Ռըզա, թարգմ.՝ Մ.Պավլովա)
- «Слушай, сердце» (Արկադի Օստրովսկի և Իլյա Շաֆերան)
- «Солнцем опьянёный» (Առնո Բաբաջանյան և Անատոլի Գորոխով)
- «Стадион моей мечты» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
- «Сумерки зелёные» (Ալեքսեյ Մաժուկով և Ե. Միտասով)
- «Сыновья Революции» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
- «Торжественная песня» (Մուսլիմ Մագոմաև և Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Ты ко мне не вернёшься» (Ալեքսանդրա Պախմուտովա և Նիկոլայ Դոբրանրավով)
- «Улыбнись» (Առնո Բաբաջանյան և Ա. Վերդյան)
- «Цветные сны» (Վ. Շաինսկի և Մ. Տանիչ)
- «Чёртово колесо» (Առնո Բաբաջանյան և Եվգենի Եվտուշենկո)
- «Что взгрустнулось тебе» (Մուսլիմ Բլանտեր և Ի. Սևիլսկի)
- «Шаланды, полные кефали» (Նիկիտա Բոգոսլովսկի և Վլադիմիր Ագատով)
- «Широка страна моя родная» (Ի. Դունաևսկի և Վ. Լեբեդև-Կումաչ)
- «Шло письмо» (Վ. Շաինսկի և Սերգեյ Օստրովոյ)
- «Элегия» (Մուսլիմ Մագոմաև և Նիկոլայ Դոբրանրավով)
- «Я о Родине пою» (Ս. Տուլիկով և Նիկոլայ Դորիզո)
- «Я очень рад, ведь я наконец возвращаюсь домой»[32] (Արկադի Օստրովսկի)
Մուսլիմ Մագոմաևի հեղինակած երաժշտությամբ երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Баллада о маленьком человеке» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Вечный огонь» (Ա. Դմոխովսկի)
- «Грусть» (Վ. Ավդեև)
- «Далёкая-близкая» (Անատոլի Գորոխով)
- «Дорога разлуки» (Ա. Դմոխովսկի)
- «Если в мире есть любовь» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Если в мире есть любовь» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի) Վալենտինա Տոլկունովայի հետ
- «Жизнь моя և моя Отчизна» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Жила-была» (Է. Պաշնև)
- «Земля և родина любви» (Նիկոլայ Դոբրանրավով)
- «Колокола рассвета» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Колыбельная падающих звёзд» (Ա. Դմոխովսկի)
- «Маскарад» (Իլյա Շաֆերան)
- «Мы для песни рождены» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Песня джигита» (Ա. Դմոխովսկի)
- «Последний аккорд» (Գ. Կոզլովսկի)
- «Приснившаяся песенка» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Приходят рассветы» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Принцесса снежная» (Գ. Կոզլովսկի)
- «Прощай, Баку» (Սերգեյ Եսենին)
- «Рапсодия любви» (Անատոլի Գորոխով)
- «Ревнивый Кавказ» (Անատոլի Գորոխով)
- «Синяя вечность» (Գ. Կոզլովսկի)
- «Соловьинный час» (Անատոլի Գորոխով)
- «Старый мотив» (Ա. Դմոխովսկի)
- «Торжественная песня» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Тревога рыбачки» (Անատոլի Գորոխով)
- «У того окна» (Ռասուլ Համզաթով)
- «Хиросима» (Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
- «Шахерезада» (Անատոլի Գորոխով)
- «Элегия» (Նիկոլայ Դոբրանրավով)
Երաժշտություն ֆիլմերին
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1979 - «Прерванная серенада»
- 1984 - «Легенда Серебряного озера»
- 1986 - «Водоворот» («Загородная прогулка»)
- 1989 - «Диверсия»
- 1999 - «Как прекрасен этот мир»
- 2010 - «Стамбульский рейс».
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Благодарю тебя, Մելոդիա, 1995
- Арии из опер, мюзиклов (Неаполитанские песни), Մելոդիա, 1996
- Любовь - моя песня (Страна грёз), 2001
- Воспоминания об А. Бабаджаняне и Р. Рождественском (Серия «Звезды, которые не гаснут»), Park Records, 2002
- Муслим Магомаев (Избранное), Bomba Music, 2002
- Арии из опер, Park Records, 2002
- Песни Италии, Park Records, 2002
- Концерт в зале Чайковского, 1963 г (Фонд Рашида Бейбутова, Азербайджан), 2002
- Великие исполнители России XX века (Муслим Магомаев), Moroz Records, 2002
- С любовью к женщине, Park Records, 2003
- Спектакли, Мюзиклы, Кинофильмы, Park Records, 2003
- Рапсодия любви, Park Records, 2004
- Муслим Магомаев. Импровизации, Park Records, 2004
- Муслим Магомаев. Концерты, концерты, концерты., Park Records, 2005[33]
- Муслим Магомаев. Арии П. И. Чайковского и С. Рахманинова. Партия фортепиано - Борис Абрамович. Park Records, 2006[33]
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1962 - «Осенний концерт» (ֆիլմ-համերգ)
- 1963 - «Голубой огонёк-1963» (ֆիլմ-համերգ) (կատարում է՝ «Песню о любви»)
- 1963 - «До новых встреч, Муслим!» (երաժշտական ֆիլմ)
- 1964 - «Голубой огонёк-1964» (երաժշտական ֆիլմ)
- 1964 - «Когда песня не кончается» - երգիչ (կատարում է՝ «Наша песня не кончается»)
- 1965 - «В первый час» (կատարում է՝ «Будь со мной» և «Солнцем опьяненный»)
- 1966 - «Сказки русского леса» (կատարում է՝ «Я люблю только тебя», Լարիսա Մոնդրուսի հետ)
- 1967 - «Я люблю тебя, жизнь!..» (կարճամետրաժ) - երգիչ
- 1969 - «Москва в нотах» (կատարում է երգեր՝ «Вдоль по Питерской», «Чёртово колесо»)
- 1969 - «Похищение» - դերասան Մագոմաև՛'
- 1970 - «Бушует „Маргарита“» (կատարում է երգ)
- 1970 - «Ритмы Апшерона» (ֆիլմ-համերգ)
- 1971 - «Концертная программа» (ֆիլմ-համերգ)
- 1973 - «Поет Муслим Магомаев» (ֆիլմ-համերգ)
- 1976 - «Мелодия. Песни Александры Пахмутовой» (կարճամետրաժ) (կատարում է՝ «Мелодия»)
- 1979 - «Прерванная серенада» - դերասան
- 1982 - «Низами» - Նիզամի
- 2002 - «Муслим Магомаев».
Վոկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1963 - «Любит - не любит?» (կատարում է՝ «Гюльнара»)
- 1968 - «Белый рояль» (կատարում է՝ «Пусть она светит всем, как волшебная лампа в ночи…»)
- 1968 - «Улыбнись соседу» (կատարում է՝ «Лариса», «Любовный треугольник»)
- 1971 - «По следам бременских музыкантов» (Трубадур, Атаманша, Сыщик)
- 1972 - «Руслан и Людмила»
- 1973 - «Невероятные приключения итальянцев в России»
- 1981 - «О спорт, ты - мир!»
- 1988 - «Игла» (в фильме использована песня «Улыбнись»)
- 1999 - «Улицы разбитых фонарей. Новые приключения ментов» («Королева красоты», 7-րդ սերիա)
- 2000 - «Два товарища».
Մասնակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977 - «Композитор Муслим Магомаев» (վավերագրական)
- 1981 - «Поющая земля»
- 1979 - «Баллада о спорте» (վավերագրական)
- 1984 - «Страницы жизни Александры Пахмутовой» (վավերագրական) (կատարում է՝ «Ты ко мне никогда не вернёшься»)
- 1989 - «Песня сердца» (վավերագրական)
- 1996 - «Рашид Бейбутов, 20 лет назад».
Դերեր ԽՍՀՄ օպերային թատրոններում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆիգարոյի ամուսնությունը» (Վոլֆգանգ Մոցարտ)
- «Ռիգոլետտո» (Ջուզեպպե Վերդի)
- «Սևիլյան սափրիչ» Ջոակինո Ռոսսինի
- «Օթելլո» (Վերդի)
- «Ֆաուստ» (Շառլ Գունո)
- «Եվգենի Օնեգին» (Պյոտր Չայկովսկի)
- «Շահ Իսմայիլ» (Աբդուլ Մագոմաև)
Կոչումներ ու պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1964)
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1980)
- Չեչենա-Ինգուշական ԽՍՀ վաստակավոր արտիստ[34]
- Պատվի օրդեն (2002, հանձնել է Վլադիմիր Պուտինը՝ նկարում)
- Լոմոնոսովի օրդեն (2004)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Магомаев Муслим Магометович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 http://english.pravda.ru/russia/history/25-10-2008/106621-Muslim_Magomayev-0
- ↑ В Баку пройдет мероприятие памяти великого Муслима Магомаева
- ↑ В Баку почтили память Муслима Магомаева
- ↑ «70 лет со дня рождения Муслима Магомаева». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ Муслим Магомаев - биография - актёры - знаменитости в кино - Кино-Театр.ру
- ↑ 7,0 7,1 Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Т. 3. Корто - Октоль. 1104 стб. с илл. М.: Советская энциклопедия, 1976
- ↑ Lutz D. Schmadel Dictionary of Minor Planet Names - ISBN 3-540-00238-3
- ↑ Подвиг сержанта Магомаева
- ↑ 10,0 10,1 «Муслим МАГОМАЕВ «Любовь моя - мелодия»» (PDF) (ռուսերեն). magomaev.info. 1999.
- ↑ 11,0 11,1 Дмитрий ГОРДОН (28 октября 2008). «Муслим МАГОМАЕВ: «Много раз мы с Тамарой собирались расстаться, но Алиев - мудрейший дядька! - сказал: «Смотри! Если сделал одну ошибку, когда женился, не совершай вторую, поспешив развестись»» (ռուսերեն). Газета «Бульвар Гордона» № 44 (184). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Магомаев вернулся в Кремль по приказу Андропова. Российская Газета, Пятница, 16 августа 2002 г, No 153 (3021).
- ↑ 13,0 13,1 Муслим МАГОМАЕВ: «Меня любили главные люди страны»
- ↑ «Baki Musiqi Academiyasi ::: Departments». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Кто есть кто в современной культуре». Эксклюзивные биографии. - Выпуск 1-2. - М.: МК-Периодика, 2006-2007, на сайте Муслима Магомаева
- ↑ После концерта в Ростове на Муслима Магомаева завели дело
- ↑ 17,0 17,1 Скончался Муслим Магомаев
- ↑ «Президент России. Всероссийский азербайджанский конгресс». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
- ↑ Прощание с Магомаевым пройдёт 28 октября в зале имени Чайковского
- ↑ Газета. Ru: Прощание с Муслимом Магомаевым началось в Баку.
- ↑ Ъ - Муслим Магомаев вернулся в Баку
- ↑ «Первый канал. Лента новостей. В Баку простились с певцом Муслимом Магомаевым». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
- ↑ Day.Az. В Баку установлен памятник Муслиму Магомаеву
- ↑ Издательский Дом «Новый Взгляд» " Молодые продолжат дело:
- ↑ «РИА Новости». Памятник Магомаеву установят в Москве
- ↑ «РИА Новости». Открытие закладного камня памятника Магомаеву состоялось в Москве
- ↑ Издательский Дом «Новый Взгляд». Помним. Любим…
- ↑ «ВЕСТИ-МОСКВА. В Москве состоялось открытие закладного камня в основание будущего памятника Муслиму Магомаеву». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
- ↑ «На открытие памятника Магомаеву пришли две тысячи москвичей». Metro. Metro International. 15-9-2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15–ին-ին.
- ↑ Ильхам Алиев принял участие в церемонии сдачи в эксплуатацию корабля, носящего имя всемирно прославленного певца Муслима Магомаева // Официальный интернет сайт Президента Азербайджанской Республики.
- ↑ Советский видеоклип «Лучший город Земли», 1988 ՅուԹյուբում
- ↑ YouTube և Муслим Магомаев Вокализ
- ↑ 33,0 33,1 Персональный сайт Муслима Магомаева
- ↑ В Грозном появится улица Магомаева // KP.RU - Ставрополь
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուսլիմ Մագոմաևի մուլտիպորտալ՝ կոմպոզիտորների, երգիչների, բանաստեղծների ու պրոդյուսերների համար (2011)
- «Прощай, Баку» - песня предоставленная сайтом Есенин. РУ
- Մեներգնրերի, սիրերգերի ու այլ կատարումների բառեր՝ Մուսլիմ Մագոմաևի երգացանկից
- «Эхо Москвы» ռադիոյին Մուսլիմ Մագոմաևի հարցազրույցը
- Известия. Ру: Россия прощается с Муслимом Магомаевым
- «Бухенвальдский набат»
- Белла Чао - поёт Муслим Магомаев. Արխիվացված 2012-02-22 Wayback Machine
- Газета «Бульвар Гордона». Муслим Магомаев: «Милиция меня до сих пор узнает, а вот сам себя в зеркале - увы, не всегда». Последнее интервью Муслима Магомаева. Արխիվացված 2014-10-08 Wayback Machine
- Интервью с Андреем Карауловым
- Литературно-публицистический критический журнал «Клаузура». «Преданный Орфей», Выпуск № 2, 2011 год
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսլիմ Մագոմաև» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 17 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 25 մահեր
- 2008 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Բաքվում թաղվածներ
- Բարիտոններ
- Բաքվի երաժշտական ակադեմիայի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ադրբեջան)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ադրբեջանցի երգիչներ
- Ադրբեջանցի դիրիժորներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Անձինք նամականիշերի վրա
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- Խորհրդային հուշագիրներ
- Ռուս կոմպոզիտորներ
- Ռուսաստանի փոփ-վոկալիստներ