Միքայել Ռանգաբե (հունարեն՝ Μιχαὴλ Ῥαγγαβέ, մոտ 770, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - հունվարի 11, 844(0844-01-11), Քընալը կղզի), Բյուզանդիայի կայսր 811-813 թվականներին։ Հաջորդել է Նիկեփորոս I-ին։ Սիրաշահել է իր նախորդից հալածված կղերին և ավագանուն, հալածել պավլիկյաններին։ Չկարողանալով լուծել ներքին ու արտաքին քաղաքականության շատ հարցեր և, բացի այդ, ծանր պարտություններ կրելով Անզենի ու Վերսինիկիի ճակատամարտերում (համապատասխանաբար՝ արաբներից ու բուլղարներից)՝ 813 թվականին գահընկեց է արվել իր զորավարի՝ Լևոն Հայի (813-820 թթ.) կողմից, դարձել վանական[1]։ Մահացել է 844 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 623)։