Մարկոս (ուզուրպատոր)
Արտաքին տեսք
Մարկոս | |
---|---|
Ծնվել է՝ | 4-րդ դար |
Մահացել է՝ | 406 մարդասպանություն |
Վախճանի վայր | Հռոմեական Բրիտանիա, praetorian prefecture of Gaul, Արևմտյան Հռոմեական կայսրություն |
Երկիր | Հին Հռոմ |
միապետ |
Մարկոս (լատին․՝ Marcus, լրիվ անունը չի պահպանվել), հռոմեական կայսր, ուզուրպատոր 406(?)-407 թթ.:
406 թ. բրիատանական լեգեոնները ապստամբում են և կայսր հռչակում զինվոր Մարկոսին, որը սակայն որոշ ժամանակ անց սպանվում է այն նույն պատճառով, որով հետագայում սպանվում է նրա հաջորդը, իսկ լեգեոներները կայսր են հռչակում քաղաքային արիստոկրատիայի ներկայացուցիչ Գրացիանոսին։ Չորս ամսից Գրացիանոսը նույնպես սպանվում է և կայսր է դառնում Կոնստանտինը։ Մարկոսը ուելսյան լեգենդների հերոս է։ Հավանաբար հենց նրան է հիշատակում Հալֆրիդ Մոնմուտացին Բրիտանիայի լեգենդար թագավորների ցուցակում Դինոտ անունով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Peter J. Heather: The Fall of the Roman Empire: A New History. London 2005, S. 206ff.
- Christopher A. Snyder: An Age of Tyrants: Britain and the Britons, AD 400 - 600. University Park/PA 1998, S. 398 (Index, siehe dort Marcus).
- C. E. Stevens: Marcus, Gratian, Constantine. In: Athenaeum 35, 1957, S. 316 - 347.