Ղանդաբ Կուլիևա
Ղանդաբ Կուլիևա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Qəndab Həbib qızı Quliyeva |
Ծնվել է | օգոստոսի 10, 1949 Ֆիզուլիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Մահացել է | հունիսի 26, 2017 (67 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | Բաքու |
Ժանրեր | մուղամ |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Պարգևներ |
Ղանդաբ Հաբիբ կըզը Կուլիևա (ադրբ.՝ Qəndab Həbib qızı Quliyeva, օգոստոսի 10, 1949, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 26, 2017, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի խանենդե, Ադրբեջանի ժողովրդական արտիստ (1992)[1][2];
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղանդաբ Կուլիևան ծնվել է 1949 թվականի օգոստոսի 10-ին, Ֆիզուլիի շրջանի Դիլագարդայի գյուղում։ 1976-1980 թվականին սովորել է Ասաֆ Զեյնալլու անվան Ադրբեջանի պետական երաժշտական դպրոցի մուղամի բաժնում։ 1991-1996 թվականներին սովորել է Ադրբեջանի երաժշտության և արվեստի պետական համալսարանում։ Նրա առաջին մուգամի ուսուցիչը Նարիման Ալիևն էր։ Միևնույն ժամանակ նա սովորել էր նաև այլ խանենդեների մուղամի դասարաններում։ 1981 թվականից աշխատել է որպես Ադրբեջանի պետական օպերայի և բալետի թատրոնում որպես մենակատար։ Նա կատարել է Լեյլիի, Ասլիի («Լեյլի և Մեջնուն» օպերա, «Ասլի և Քերեմ» օպերա, Ուզեիր Հաջիբեկով), Էրեբզենգիի («Շախ Իսմայիլ» օպերա, Աբդուլ Մագոմաև), Շախսենեմ («Աշուղ Գարիբ», Զուլֆիկար Հաջիբեկով) և այլ դերերը[3]։
Հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Ճապոնիայի բեմերում։
Կատարել է «Բայաթի-Շիրազ», «Սեգախ», «Մահուր», «Բայաթի-Շիրազ», «Շուռ» մուղամները։ Մուղամներից բացի, Ղանդաբ Կուլիևան կատարել է նաև ժողովրդական երգեր։
Ղանդաբ Կուլիևան մահացել է 2017 թվականի հունիսի 26-ին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ QULİYEVA Qəndab Həbib oğlu (азерб.) // Muğam ensiklopediyası. — Bakı: Musiqi dünyası, 2008. — S. 116-117.
- ↑ Ղանդաբ Հաբիբ կըզը Կուլիևա
- ↑ Керимов Н. Поёт Гандаб Кулиева (рус.) // Мелодия. — 1989.
- ↑ մահացել է Ղանդաբ Կուլիևաա