Հրեական պատերազմը
| ||||
Քյոլնում հրատարակված լատիներեն թարգմանության ներածագիրը | ||||
Ուրիշ անվանում | «Հուդայի պատերազմը» «Փլավիոս Հովսեփոսի գիրքը՝ հռոմեացիների դեմ Հրեական պատերազմի պատմության մասին» | |||
Հեղինակ | Հովսեփոս Փլավիոս | |||
Գրվել է | 75 թվական | |||
Բնագիր լեզու | արամեերեն (բնագիրը կորուսվել է) հին հունարեն | |||
Նկարագրում է | Հռոմեական կայսրություն | |||
Թեմա | Հրեական պատերազմ | |||
Բնագիր | հայտնի չէ | |||
«Հրեական պատերազմը» կամ «Հուդայի պատերազմը», ամբողջական անվանմամբ՝ «Փլավիոս Հովսեփոսի գիրքը՝ հռոմեացիների դեմ Հրեական պատերազմի պատմության մասին» (հին հունարեն՝ Φλαυίου Ἰωσήπου ἱστορία Ἰουδαϊκοῦ πολέμου πρὸς Ῥωμαίους βιβλία), 1-ին դարի ազգությամբ հրեա հռոմեացի պատմաբան Հովսեփոս Փլավիոսի պատմագիտական աշխատությունը[1][2]։ Այն Սթիվ Մեյսոնի կողմից նկարագրվել է որպես «արևմտյան պատմագիտության ամենաազդեցիկ ոչ աստվածաշնչյան տեքսը»[3]։ Փլավիոսի աշխատությունը բաղկացած է յոթ փոխշաղկապված գրքերից։ Առաջին երկու գրքերում ներկայացված է Սելևկյան տիրակալ Անտիոքոս IV-ի կողմից Երուսաղեմի պաշարումից մինչև հրեա-հռոմեական առաջին պատերազմն ընկած ժամանակաշրջանի պատմությունը։ Հաջորդ հինգ գրքերը մանրակրկիտ կերպով ներկայացնում են Հրեական պատերազմը՝ Վեսպասիանոսի և Տիտոսի արշավանքներից մինչև Սիկարիի մահը։
Գիրքը գրվել է 75 թվականին արամեերենով (կամ եբրայերենով)[4], իսկ հետագայում թարգմանվել հունարեն։ Ամենայն հավանականությամբ թարգմանության հեղինակը ևս Հովսեփոսն է։ Մեզ է հասել գրքի բնագրի միայն հունարեն տարբերակը։ Հեղինակը անդրադարձել է նաև իր աշխատության աղբյուրներին[5]։ Փլավիոսի գիրքը Հրեական պատերազմի ներկայացման մեզ հայտնի կարևորագույն աղբյուրն է։ Լրացուցիչ տեղեկություններ մեզ հաղորդում է հրեական քաղաքացիական և կրոնական իրավունքի, կրոնական արարողությունների կանոնադրության, բարոյական նորմերի, իմաստությունների, առակների և լեգենդների ժողովածուն՝ Թալմուդը, ինչպես նաև հրեական մետաղադրամների եբրայերեն մակագրությունները։
Հռոմեացի հեղինակ Կոռնելիոս Տակիտոսի «Պատմություն» աշխատության 5-րդ գիրքը ևս նվիրված է այս իրադարձությունների նկարագրությանը[6]։ Մեզ են հասել ավելի ուշ շրջանի հին սլավոնական և եբրայական տարբերակներ ևս, որոնք ի տարբերություն բնագրի՝ ենթարկվել են որոշակի փոփոխությունների և լրամշակումների[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Jewish War: Revised Edition. 0-14-044420-3.
- H. Leeming and K. Leeming։ Josephus' "Jewish War" and Its Slavonic Version: A Synoptic Comparison. Ancient Judaism & Early Christianity, Brill (1999). 90-04-11438-6.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Flavius Josephus: Translation and Commentary. Judean war, Flavius Josephus, Steve Mason, Honora Chapman. Books.google.co.uk. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ The Sicarii in Josephus's Judean War, Mark Andrew Brighton. Books.google.co.uk. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Mason, Steve (2016 թ․ հունվարի 19). «Josephus's Judean War». In Honora Howell Chapman and Zuleika Rodgers (ed.). A Companion to Josephus. John Wiley & Sons. էջ 13. ISBN 978-1-4443-3533-0.
- ↑ Randall Buth and Chad Pierce "EBRAISTI in Ancient Texts, Does ἑβραιστί ever Mean 'Aramaic'?" in Buth and Notley eds., Language Environment of First Century Judaea, Brill,2014:88-89, and footnote 64
- ↑ Buth and Pierce, op. cit., p89, footnote 64
- ↑ «See». Classics.mit.edu. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Christopher M. Weimer. «The Slavonic Josephus' Account Of The Baptist And Jesus». Gnosis.org. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեական պատերազմը» հոդվածին։ |