Հայրապետ Ղուկասյանց
Հայրապետ Ղուկասյանց | |
---|---|
Ծնվել է | 1845[1] |
Ծննդավայր | Շամախի, Կասպիական մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1920[1] |
Մահվան վայր | Բաքու, Բաքվի գավառ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | ուսուցիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Գայանյան օրիորդաց դպրոց, Մարիամյան օրիորդաց դպրոց, Հռիփսիմյան օրիորդաց դպրոց, Մեսրոպյան վարժարան և Գևորգյան հոգևոր ճեմարան |
Հայրապետ Ղուկասյանց (ծածկանունը՝ Դարևգին), 1845[1], Շամախի, Կասպիական մարզ, Ռուսական կայսրություն[1] - 1920[1], Բաքու, Բաքվի գավառ[1]), հայ մանկավարժ, հրապարակախոս, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1867 թվականին ավարտել է Շամախու հայոց հոգևոր, ապա՝ տեղի քաղաքային դպրոցները։ Աշխատել է որպես ուսուցիչ և տեսուչ Շամախու հոգևոր, Արղության-Սահականուշյան (Ալեքսանդրապոլ), Թիֆլիսի Գայանյան, Մարիամյան Թիֆլիս, Բաքվի Հռիփսիմյան, Մեսրոպյան դպրոցներում և Գևորգյան ճեմարանում։ Հայկական դպրոցների փակվելուց հետո (1896) ձեռնադրվել է քահանա՝ Գարեգին անվամբ։
Հեղինակ է «Դասագիրք ընթերցանության Հայոց դպրոցների համար» (վերահրատարակվել է հինգ անգամ), «Ընդհանուր պատմություն» (1880), «համառոտ հայացք մայրենի լեզվի ուսման վրա» (1874), «Տասնամյակ Սահականուշյան օրիորդաց ուսումնարանին հայոց Ալեքսանդրապոլա» (1883), «Քերականութիուն գրաբար լեզոլի Հայոց ի պետս նորավարժից» (1884) և այլն աշխատությունների, թարգմանել է Ա․ Դիստերվեգի «Հիմնական դիդակտիկական կանոններ» (1880), «Եղիշեի պատմությունը Վարդանի և հայոց պատերազմի համար» (աշխարհաբար, 1891) և այլն գործեր։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դասագիրք ընթերցանության Հայոց դպրոցների համար» (վերահրատարակվել է հինգ անգամ)։
- «Ընդհանուր պատմություն» (1880)։
- «Համառոտ հայացք մայրենի լեզվի ուսման վրա» (1874)։
- «Տասնամյակ Սահականուշյան օրիորդաց ուսումնարանին հայոց Ալեքսանդրապոլա» (1883)։
- «Քերականութիւն գրաբար լեզուի Հայոց ի պէտս նորավարժից» (1884)։
- Թարգմանել է Ա․ Դիստերվեգի «Հիմնական դիդակտիկական կանոններ» (1880)։
- «Եղիշեի պատմությունը Վարդանի և հայոց պատերազմի համար» (աշխարհաբար, 1891)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 54)։ |