Կնեդլիկ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կնեդլիկի բաղադրիչները | |
Չեխական և սլովակական խոհանոց | |
Ծագում | |
Ենթատեսակ | դամփլինգ |
Առաջացման երկիր | Ավստրիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | խմոր, կարտոֆիլ, բանջարեղեն |
Հնարավոր | միս, լոլիկի հյութ |
Knödel Վիքիպահեստում |
Կնեդլիկ, տաք ուտեստ՝ պատրաստված խմորից կամ կարտոֆիլից։ Կնեդլիկը կարելի է եփել ջրի մեջ կամ գոլորշու վրա, այն ունենում է գնդաձև կամ երկարավուն տեսք, կարելի է մատուցել որևէ խյուսի հետ կամ առանց դրա։
Կնեդլիկը պատկանում է չեխական և սլավոնական խոհանոցին։ Չնայած անվանումը առաջացել է գերմաներենից, բայց արմատացել է չեխերենում դեռևս 19-րդ դարի սկզբներին։ Կնեդլիկի դասական բաղադրատոմսը պատկանում է վիեննական խոհանոցին, սակայն այն իր տեղը գտավ չեխական բաղադրատոմսերի մեջ։ Վաղ ժամանակներում կնեդլիկը մատուցվում էր որպես առանձին ճաշատեսակ։ Գոյություն ունի կնեդլիկի մի քանի տեսակներ, օրինակ բանջարեղենով, մրգերով, խմորով և այլն։