Կանչվոր Սուրբ Աստվածածին վանք
Կանչվոր Սուրբ Աստվածածին վանք Γκαντσβόρ Σουρπ Ασντβανζαντζίν | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Հյուսիսային Կիպրոս |
Տեղագրություն | Ֆամագուստա |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն |
Հիմնական ամսաթվերը | 14-րդ դար |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 1364 |
Հիմնադրված | 14-րդ դար |
Armenian Church, Famagusta Վիքիպահեստում |
Գանչվոր Սուրբ Աստվածածին վանք (Սուրբ Աստուածածին Գանչուոր), գտնվում է Ֆամագուստա քաղաքից հյուսիս-արևմուտք, կարմելիտների եկեղեցու դիմաց։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցի դերակատարություն ունեցող վանքը կառուցվել է 1346 թվականին՝ Կիլիկիայի հայ փախստականների և գաղթականների կողմից։ Այն կառուցված է հայկական ճարտարապետության ոճով՝ հունակիպրական տարրերով։ Վանքը Կիպրոս կղզու հոգևոր-մշակութային կարևոր կենտրոններից է եղել, որտեղ ապրել ու ստեղծագործել է Ներսես Լամբրոնացին։ Գանչվորը կառուցել են տիպիկ հայկական ոճին հավելելով հունակիպրոսական ճարտարապետության փոքրաթիվ տարրեր։ 1571 թվականից վանքը դադարել է իր գործունեությունը։ 1907 թվականին հնէաբանական դեպարտամենտը վերանորոգել է այն, 1936 թվականին այն վերադարձվել է Հայ Առաքելական եկեղեցուն։ 1945 թվականին վանքը կրկնակի օծվել է արքեպիսկոպոս Գևորգ Չեբեյանի կողմից։ 1957 թվականին այն այրվել է թուրք կիպրոսցիների կողմից։ 1963-1964 թվականներին վանքը և դրա մերձակա տարածքն անցնում է ծայրահեղական թուրք կիպրացիների ձեռքը, 1974 թվականի օգոստոսին՝ թուրք զինվորականների։ Վանքի մուտքը փակվում է և այնտեղ տեղակայվում է զինվորական բազա։ 2003 թվականին արգելքը մասնավորապես վերացվել է[1][2], իսկ 2005 թվականից ի վեր զբոսաշրջիկներին նորից թույլ են տալիս այցելել վանք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գանչվոր վանք». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Ֆամագուստայի Կանչվոր Սուրբ Աստվածածին վանքը /Գանչվոր/ Կիպրոսում(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կանչվոր Սուրբ Աստվածածին վանք կատեգորիայում։ |