Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Գևորգի Երամյան (դեկտեմբերի 21 1892 (հունվարի 2 1893 ) [ 1] [ 2] , Թիֆլիս , Ռուսական կայսրություն [ 1] [ 2] - դեկտեմբերի 23 , 1938 (1938-12-23 ) [ 1] [ 2] , Բաքու , Ադրբեջանական ԽՍՀ , ԽՍՀՄ [ 1] [ 2] ), հայ դերասան, ռեժիսոր։
Դերասանուհի Աստրա Երամյանի ամուսինը։
Երամյանը ծնվել և մեծացել է Թիֆլիսում ։ 1909 թ. ավարտել է Ներսիսյան դպրոցը ։ 1910 թ. ընդունվել է «Նոր դրամա» թատրոն, ապա խաղացել Զուբալովի անվան ժողովրդական տանը (1913 -1916 թթ.)։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի հոգենևրոլոգիական ինստիտուտում , ավարտել է Թիֆլիսի Պետրաշևսկու տնտեսական դասընթացները, աշխատել է տարբեր կազմակերպություններում իբրև հաշվապահ, ուսուցիչ Զանգեզուրում , ծառայել է Էրզրումում և Սարիղամիշում , իսկ 1926 թ. էլ անց է կացրել Փարիզում ։ 1928 -1938 թթ. աշխատել է Բաքվի հայկական թատրոնում (Բաքվի Հայ դրամա), որը դերասանի մահվանից հետո կոչվել է իր անունով[ 3] ։
Բարսեղյան Ա. , Լևոն Երամյան, Երևան, 1962[ 4]
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան : Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 2005. — հատոր 1. — էջ 374.
↑ Հայ սովետական թատրոնի պատմություն . Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
↑ Բարսեղյան, Արարատ Մովսեսի (1962). Լևոն Երամյան . Սովետահայ բեմի վարպետներ. Հայկական թատերական ընկերություն. Երևան: Հայպետհրատ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 540 )։