Լուկիոս Տարքվինոս Հին կամ Տարքվինիոս Ավագ, հռոմեական ավանդության համաձայն Հին Հռոմի 5-րդ թագավորը (մ.թ.ա. 615—578)։ Ծագումով էտրուսկ։ Նրան վերագրվում է շինարարական լայն գործունեություն (ֆորումի տեղ հատկացնելը, ջրանցքի, Կապիտոլիական Ցուպիտերի տաճարի, կրկեսի կառուցում), ինչպես նաև հաջող պատերազմները սաբինների և լատինների դեմ, Հռոմում էտրուսկյան սովորույթների և պաշտամունքների ներմուծումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 627)։