Թագավորի օր
Թագավորի օր | |
---|---|
Տեսակ | official birthday? |
Ենթադաս | ամենամյա միջոցառում |
Ամսաթիվ | Ապրիլի 27 |
Տոնվում է | Նիդերլանդներ |
սկսած | 1885 |
Ի հիշատակ | King of the Netherlands? |
Թագավորի օր (հոլ.՝ Koningsdag ) կամ Թագուհու օր (հոլ.՝ Koninginnedag ), ազգային տոն, որը նշվում է Նիդերլանդներում, Արուբայում, Կյուրասաոյում և Սինտ Մաարտենում։ Ներկայում տոնը նշվում է ապրիլի 27-ին (եթե օրը կիրակի չէ, այլապես՝ ապրիլի 26-ին)[1], իսկ մինչ այդ տոնվել է օգոստոսի 31-ին և ապրիլի 30-ին։ 2014 թվականին Թագավորի օրը նշվել է ապրիլի 26-ին, քանի որ 27-ը եղել է կիրակի[2]։ Տոնը, որը կապված է միապետի ծննդյան օրվա հետ, դիտարկվում է նաև որպես ազգային միասնության և համերաշխության օր (հոլ.՝ saamhorigheid)։ Նիդերլանդցիներն այդ օրը հագնում են նարնջագույն հագուստ, որը Օրանի արքայատոհմի ընտանեկան գույնն է։ Տոնը հայտնի է շնորհիվ ամբողջ երկրով կազմակերպվող «ազատ շուկաների» (հոլ.՝ vrijmarkt), որտեղ ամեն մարդ կարող է փողոց դուրս գալ և ազատորեն վաճառել իր ապրանքները։ Բազմաթիվ քաղաքներում կազմակերպվում են համերգներ, որտեղ հնչում է աշխարհի տարբեր ոճերի երաժշտություն (ծանր ռոքից մինչև ռեյվ), ամենուր կարելի է հանդիպել փողոցային երաժիշտների և մարդկանց, որոնք ցուցադրում են այս կամ այն անսովոր ունակությունները։ Որոշ քաղաքներում, մասնավորապես՝ Հաագայում, նշում են նաև տոնի նախօրեի գիշերը՝ այսպես կոչված, Koningsnacht Թագավորական գիշերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդույթի սկիզբը դրվել է 1885 թվականին, երբ Լիբերալ կուսակցությունը որոշեց ստեղծել ժողովրդական միասնության օր։ Օգոստոսի 31-ին նշվեց Արքայադստեր օրը (հոլ.՝ Prinsessedag)՝ Վիլհելմինա արքայադստեր ծննդյան օրը։ Երբ արքայադուստրը դարձավ թագուհի, տոնը վերանվանվեց Թագուհու օր։ Ի տարբերություն հետագա տիրակալների, Վիլհելմինան գրեթե երբեք ներկա չի գտնվել տոնակատարություններին[3][4]։
Երբ 1948 թվականին գահ բարձրացավ Յուլիանա թագուհին, տոնական ամսաթիվը տեղափոխվեց ապրիլի 30, քանի որ դա էր նրա ծննդյան օրը։ Շնորհավորանքները նա ընդունում էր Սուստդեյկ պալատում, որին բնակիչները հերթով մոտենում էին և նվիրում ծաղիկներ ու ընծաներ։ Յուլիանայի դուստրը՝ Բեատրիքս թագուհին, որոշեց չփոխել ապրիլի 30-ի ամսաթիվը՝ ի հիշատակ իր մոր, ինչպես նաև այն պատճառով, որ սեփական ծննդյան օրը (հունվարի 31-ը) պակաս հարմար է տոնն անցկացնելու համար։ Նա այդ օրը անցնում էր մեկ կամ երկու քաղաքի փողոցներով, և հավաքված հպատակները ողջունում էին նրան[5]։ Աստիճանաբար հաստատվեց տոնական այդ օրը բազմաթիվ համերգներ և բացօթյա այլ զանգվածային միջոցառումներ անցկացնելու ավանդույթը։
2013 թվականին հենց Թագուհու օրը Բեատրիքսը հրաժարվեց գահից հօգուտ որդու՝ Վիլեմ Ալեքսանդրի, որը ծնվել է ապրիլի 27-ին։ Հենց այդ պատճառով տոնը վերանվանվեց Թագավորի օր, իսկ նրա պաշտոնական ամսաթիվը տեղաշարժվեց երեք օրով։
Պատահարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի ապրիլի 30-ին Ալպենդորնում Թագուհու օրվա տոնակատարության ժամանակ 38-ամյա գործազուրկ Կարստ Տատեսը իր Suzuki Swift ավտոմեքենան ուղղեց ժողովրդի ամբոխի վրա՝ սպանելով 7 և վիրավորելով 11 մարդու։ Հանցագործը զոհվեց ստացված վնասվածքներից[6]։ Ենթադրվում է, որ նրա թիրախը եղել է անձամբ թագուհին։ Դա Նիդերլանդների նորագույն պատմության մեջ թագավորական ընտանիքի վրա կատարված առաջին հարձակումն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Herplaatsing van het Besluit van 30 januari 2013, nr. 13.000173, houdende vaststelling en aanduiding van de zevenentwintigste april als Koningsdag.(նիդեր.)
- ↑ «30 April». The Dutch Royal House. Rijksvoorlichtingsdienst. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|work=
- ↑ «Koninginnedag past and present». The Dutch Royal House. Rijksvoorlichtingsdienst. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ (Հոլանդերեն)
- ↑ Travel.ru: День королевы отметят в Нидерландах (19 апреля 2008 г.
- ↑ «Водитель, покушавшийся на королеву Нидерландов, умер». Би-би-си. 1 мая 2009 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.