Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրականության Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobelpriset i litteratur), ամենամյա հեղինակավոր մրցանակ, որը շնորհվում է Նոբելյան ֆոնդի կողմից գրականության ոլորտի ձեռքբերումների գնահատման համար։ Մրցանակաբաշխությունը կայանում է ամեն տարի Նոբելյան կոմիտեի կողմից Ստոկհոլմում[1]։ Ալֆրեդ Նոբելի կողմից 1895 թվականին հաստատված 5 մրցանակներից մեկն է, որը տրվում է 1901 թվականից։ Մյուս մրցանակներն են՝ քիմիայի Նոբելյան մրցանակ, ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, խաղաղության Նոբելյան մրցանակ, բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ։ Գրականության ոլորտում առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի բանաստեղծ և էսսեիստ Ռենե Ֆրանսուա Արման Պրյուդոմին՝ «նշանակալի գրական արժանիքների, հատկապես բարձր իդեալիզմի, գեղարվեստական կատարելատիպի, ինչպես նաև հոգևորի և տաղանդի յուրօրինակ համացության համար, որի վկայությունն են նրա գրքերը»։
|
---|
| Մրցանակներ | |
---|
| Մրցանակակիրներ | ըստ ոլորտի | |
---|
| ըստ բնակչության խմբի | ըստ մայրցամաքի կամ ազգության | |
---|
|
---|
|
---|
| Կազմակերպություններ | |
---|
| Առնչվող թեմաներ | |
---|
| 1 Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակ |
|
|
---|
| 1901-1925 | |
---|
| 1926-1950 | |
---|
| 1951-1975 | |
---|
| 1976-2000 | |
---|
| 2001-2025 | |
---|
|