Jump to content

Գարիկ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարիկ Մանուկյան
Ի ծնեԳարիկ Գևորգի Մանուկյան
Ծնվել էմայիսի 5, 1958 (66 տարեկան)
ԾննդավայրԳյումրի, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԳյումրու նկարչական դպրոց (1973), Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1977) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1984)
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Գարիկ Գևորգի Մանուկյան (մայիսի 5, 1958(1958-05-05), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, արվեստագիտության պրոֆեսոր (2013

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարիկ Մանուկյանը ծնվել է 1958 թվականին Գյումրիում։ 1969-1973 թվականներին սովորել է Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, 1973-1977 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1978-1984 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1986 թվականից Հայաստանի երիտասարդ նկարիչների միության անդամ է, 1988 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1990-1994 թվականներին եղել է Լենինականի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչը, 1997 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում։ 2003-2009 թվականներին ղեկավարել է այդ մասնաճյուղի գեղանկարչության և կիրառական զարդարվեստի ամբիոնը, 2003 թվականից մինչ օրս՝ գեղանկարչության ամբիոնը։ 2003 թվականից ղեկավարում է Հայաստանի նկարիչների միության Գյումրու բաժանմունքը, 2004 թվականից Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրենն է։ 2007 թվականից արվեստագիտության դոցենտ, 2013 թվականից՝ արվեստագիտության պրոֆեսոր։ 1976 թվականից մասնակցում է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների[1]։

Գարիկ Մանուկյանի աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև մի շարք երկրների պատկերասրահների մշտական ցուցադրությունում։

Թատերական ձևավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2012 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական թատրոն, «Անուշ» օպերայի 100-ամյակը, ռեժիսոր՝ Հ. Հովհաննիսյան
  • 2012 ՀՀ մշակույթի նախարարության Երևանի «Խորեոգրաֆիայի պետական թատրոն», «Մաուգլի», ռեժիսոր՝ Ռ. Գրիգորյան
  • 2010 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական թատրոն, «Մեր հին դաշնամուրը», ռեժիսոր՝ Ռ. Գրիգորյան
  • 2007 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական թատրոն, «Ինչպես կինը փախավ տանից», ռեժիսոր՝ Ն. Ծատուրյան
  • 2007 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական թատրոն, «Ժայռը», ռեժիսոր՝ Հ. Հովհաննիսյան
  • 2002 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական թատրոն, «Վենետիկի վաճառականը», ռեժիսոր՝ Ա. Գամջյան
  • 1993 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական թատրոն« «Սերը ծփիների տակ», ռեժիսոր՝ Հ. Ղազանչյան
  • 1992 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական թատրոն, «Մեր այս տարիքում», ռեժիսոր՝ Հ. Ղազանչյան
  • 1992 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական թատրոն, «Ֆրանկո-թուրքական պատերազմ կամ խնդանք անցնինք», ռեժիսոր` Հ. Ղազանչյան
  • 1991 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական թատրոն, «Քաջ Նազար», ռեժիսոր՝ Հ. Ղազանչյան
  • 1987 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական թատրոն, «Կարոտ», ռեժիսոր՝ Կ. Սարգսյան

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2013 Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ, «Հոբելյանական ցուցահանդես» ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի 15-ամյակին նվիրված
  • 2013 Հայաստան, Գյումրի, «Հոբելյանական ցուցահանդես» ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի 15-ամյակին նվիրված
  • 2013 Հայաստան, Երևան, Շիրակ հայրենակցական միության բարեգործական ցուցահանդես
  • 2013 Հայաստան, Երևան, Արա Աբրահամյանի մրցանակային ցուցահանդես
  • 2012 Հայաստան, Երևան, «Մեկական գործ» նվիրված ՀՆՄ 80-ամյակին
  • 2012 Հայաստան, Գյումրի, «Ղարաբաղ, Ջավախք, Գյումրի»
  • 2011 Հայաստան, Երևան, Թեքեյան մշակութային կենտրոն
  • 2011 Հայաստան, Երևան, «Մանե», պատկերասրահի ցուցադրություն
  • 2011 Հայաստան, Երևան, «Շիրակի ամառային գույները», նկարչական փառատոն «Հայկական ներկապնակ» նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին
  • 2010 Հայաստան, Երևան, Նվիրված ԵԳՊԱ-ի հիմնադրման 65-ամյակին
  • 2009 Հայաստան, Երևան, «Ֆիգուրատիվ արվեստ» հավաքական ցուցահանդես, Ակադեմիա պատկերասրահ
  • 2008 Հայաստան, Երևան, «Պատկերասրահների շքերթ», Ակադեմիա պատկերասրահ
  • 2008 Հայաստան, Երևան, Նվիրված երկրաշարժի 20-ամյակին
  • 2007 Հայաստան, Գյումրի, Նվիրված ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 10-ամյակին
  • 2007 Հայաստան, Երևան, Նվիրված ՀՆՄ 75-ամյակին
  • 2005 Հայաստան, Գյումրի, «Վերադարձի բանալին»
  • 2002 Հայաստան, Երևան, Նվիրված ՀՄՆ 70-ամյակին
  • 1998 Հայաստան, Երևան, «Ընթացք» 10 տարի անց
  • 1996 Հայաստան, Երևան, Նվիրված շախմատի օլիմպիադային
  • 1996 Հայաստան, Երևան, «9+1»
  • 1993 Հայաստան, Երևան, Ժամանակակից արվեստի թանգարան
  • 1989 Հայաստան, Երևան, Նվիրված Մեծ եղեռնի զոհերին
  • 1987 Հայաստան, Երևան, Մեկական աշխատանքի ցուցահանդես
  • 1986 Հայաստան, Երևան, Գյումրու նկարիչների ցուցահանդես
  • 1985 Հայաստան, Երևան, Նվիրված Հայրենական Մեծ պատերազմի 40 -ամյակին

Միջազգային ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2013 Լիբանան, Բեյրութ, «Ներշնչանք Գյումրիից»
  • 2012 Հայաստան, Գյումրի, Ութերորդ միջազգային բիենալե
  • 2011 Ռուսաստան, Մոսկվա /ЦДХ/ , մոսկովյան միջազգային ցուցահանդես «Քաղաք»
  • 2006 Վրաստան, Թբիլիսի, «Կովկասի արվեստը», Արտ-էքսպո
  • 2006 ԱՄՆ, Ֆրեզնո, Խմբակային ցուցահանդես
  • 2005 Վրաստան, Թբիլիսի, «Կովկասի արվեստը», Արտ-էքսպո
  • 2004 Վրաստան, Թբիլիսի, «Կովկասի արվեստը», Արտ-էքսպո
  • 2004 ԱՄՆ, Նյու-Յորք, Նյու-Ջերսի, Հայաստանի ժամանակակից արվեստը
  • 2003 Գերմանիա, Քյոլն Հայկական մշակույթի օրերը Գերմանիայում
  • 2003 Սիրիա, Հալեպ, «Գյումրի քաղաքի գույները»
  • 2002 Հայաստան, Գյումրի, Երրորդ միջազգային բիենալե
  • 2001 Իտալիա, Ռավեննա, «Դանթեն Հայաստանում»
  • 2001 Իրան, Թեհրան, «Աստծո անունից»
  • 2000 Հայաստան, Գյումրի, Երկրորդ միջազգային բիենալե
  • 2000 Բելգիա, Բրյուսել, «Ժամանակակից արվեստ»
  • 2000 Գերմանիա, Քյոլն, Միջազգային ցուցահանդես
  • 1998 Հայաստան, Գյումրի, Առաջին միջազգային բիենալե
  • 1997 Կիպրոս, Նիկոսիա, Միջազգային ցուցահանդես
  • 1995 ԱՄՆ, Բոստոն, «Սթի» պատկերասրահ
  • 1995 ԱՄՆ, Ալեգզանդրիա, «Սթիլ» պատկերասրահ
  • 1991 Լեհաստան, Հելմ, «Հայաստանի նկարիչները» սիմպոզիում
  • 1990 Իսպանիա, Կատալոնիա, «Սովետական արվեստի 50 տարին»
  • 1987 ԽՍՀՄ, Մոսկվա, «Երկրի երիտասարդությունը» պայմանագրային հրավեր «Սենեժ» ստեղծագործողների տուն

Անհատական ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2008 Հայաստան, Գյումրի, «Դար կես», նվիրված ծննդյան 50-ամյակին
  • 2003 Բելգիա, Դեռդեմոնտ, «Հոգևոր արվեստ»
  • 2003 Գերմանիա, Քյոլն, Հայկական մշակույթի օրեր
  • 1994 Դանիա, Կոպենհագեն« «Անտիկ և Արտ» պատկերասրահ
  • 1990 Ֆրանսիա, Մարսել, «Ոսկե արձան»

Թերթերում տպագրված հոդվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստան, Գյումրի, «Եղեգան փող», Գյումրին Գ. Մանուկյանի ստեղծագործություններում, 1-2/78-79/ 2013
  • Հայաստան, Գյումրի, «Եղեգան փող», Խոհերի նկարակալ, 3-4/46-47/2010
  • Իրան, Թեհրան, , յոյս», թիվ 56, 12 օգոստոս, 2009 թ.
  • Հայաստան, Երևան Ամսագիր, «Քաղաք», Նկարչի արվեստանոցում, 2004
  • Իրան, Թեհրան, «Իրան նյուս», 2001
  • Հայաստան, Երևան, «Առավոտ», #164, 12սեպտեմբերի, 1996
  • Հայաստան, Երևան, «Մշակույթ», 18 սեպտեմբերի, 1996
  • Դանիա, Լոռդակ, «Կուլտուռ Մագասինեթ., 3 սեպտեմբերի, 1994
  • Հայաստան, Երևան, «Ռեսպուբլիկա Արմենիա», #185, 12 սեպտեմբերի, 1990
  • Ֆրանսիա, Մարսել, «Լա-Մերիդիոնալ», 12 հուլիս, 1990

Մեջբերումներ Գարիկ Մանուկյանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարիկ Մանուկյանի արվեստի կիզակետում Գյումրին է` ավանդապաշտ ու ժամանակակից, սարկաստիկ ու ինքնագոհ, առլեցուն իր հին ու նոր հերոսներով, բարքերով, ավանդույթներով։ Նկարիչը երկխոսության մեջ է մտնում քաղաքի հետ, շոշափում նրա զարկերակը, ակնդետ նայում է տեղի ունեցող փոփոխություններին և այս ամենը դրոշմում իր կտավներում[2]։
- Արաքս Մարգարյան, արվեստագիտության թեկնածու

Գիտական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արվեստագիտության դոցենտ (2007)
  • Արվեստագիտության պրոֆեսոր (2013)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]