Բիյամբարե
Բիյամբարե (բոս․՝ Bijambare), լեռնային շրջան Բոսնիա և Հերցեգովինայում՝ հայտնի իր քարանձավներով։ Գտնվում է Իլիյաշ համայնքի հյուսիսարևելյան մասում՝ Նիշիչի և Կրիվաևիչի գյուղերի միջև։ Այնտեղ կարելի է հասնել Սարաևո-Օլովո մայրուղու միջոցով, որից առանձնանում դեպի լեռներ և Բիյամբարեի քարանձավներ տանող է ասֆալտե ճանապարհ։ Այս քարանձավների մեծ մասը բաց է այցելության համար։
Բիյամբարեն ճանաչվել է որպես հատուկ պահպանվող բնական տարածք (մակերեսը՝ 370.3 հա)[1]։ Կատարվել է ենթակառուցվածքի վերակառուցում՝ կառուցվել են արահետներ, տեղադրվել են էլեկտրական լուսավորություն, տեղեկատվական վահանակներ և այլն։
Օպտիմալ բարձրությունը ծովի մակարդակից (միջինը մոտավորապես 950 մ), խիտ փշատերև անտառները, մարգագետինները, լճեր և անձավներ ունեցող երկու գետերը, ութ քարանձավները, քարքարոտ զանգվածները և մաքուր օդը հիանալի պայմաններ են ստեղծում լեռնագնացության, քարանձավագիտության, դահուկային սպորտի, դեղաբույսերի, սնկի հավաքման կամ պարզապես արշավների և էքսկուրսիաների համար։
Բիյամբարեի միջին մասը կարստային անկյունն է այնպիսի բնորոշ առանձնահատկություններով, ինչպես քարանձավները, կորսվող գետերը, ձագարաձեւ իջվածքները և ժայռային զանգվածները։ Ութ քարանձավները գտնվում են բավականին փոքր տարածքում, երեք մակերևույթների վրա։ Դրանցից ամենաճանաչվածը՝ միջին քարանձավը, երկար ժամանակ հաճախ են այցելում զբոսաշրջիկները։ Քարանձավն ունի 420 մ երկարություն (հիմնական մուտքը, չհաշված մասնաճյուղերը) և չորս տարածք՝ ստալակտիտներով և ստալագմիտներով։ Չորրորդ տարածքը ամենամեծն է (մոտ 60 մ տրամագծով և 15-30 մ բարձրությամբ)։ Այն նաև կոչվում է «համերգային դահլիճ»՝ ակուստիկ էֆեկտների պատճառով։ Վերին քարանձավը ամենահինն է։ Այն այնքան էլ գրավիչ չէ զբոսաշրջիկների համար, այնուամենայնիվ այնտեղից շրջապատի գեղեցիկ տեսարաններ են բացվում։ Ներքևի քարանձավը նույնպես բաց է այցելության համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Природно наслијеђе Кантона Сарајево, Географско друштво у Федерацији Босне и Херцеговине, Сарајево 2015, стр.103,111. ISBN 978-9958-9270-9-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bijambare Caves, Valley of Bosnian Pyramids and Bosna River Springs Արխիվացված 2011-07-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիյամբարե» հոդվածին։ |