Այժմ՝ գյուղաքաղաք Թուրքիայի Վանի մարզում, Վան քաղաքից 75 կմ. հյուսիս-արևելք, Բերկրի գետի ափին։ 1930-ական թվականներին վերանվանված է թուրքական կառավարության կողմից, այժմյան անունն է Մուրադիե։
1915 թվականին Բերկրում ապրել է 16 964 հայ, որոնք կազմել են քաղաքի բնակչության 70%-ը[1]։ Քաղաքի տեղաբնիկները՝ հայերը, որոնք մինչ 1915 թվականը կազմում էին տարածքի բնակչության մեծամասնությունը, սպանվել, իսկ մի մասն էլ արտաքսվել են Հայոց ցեղասպանության ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 425)։