Արագոնը սկզբնական շրջանում եղել է Կառոլինյան կայսրությանֆեոդալական կոմսություն Ժակա քաղաքի շրջակայքում, որը 9-րդ դարի առաջին կեսին դարձավ Պամպլոնիա թագավորության (ավելի ուշ Նավառեի) կախյալ թագավորություն, իր սեփական տոհմով, որը ավարտվեց առանց արական սեռի ժառանգորդի 922 թվականին։ Արագոն անվանումը գալիս է Արագոն գետից, որը հոսում է Ժակա քաղաքով։
Նավառեի արքա Սանչո III-ի մահից հետո Նավառայի թագավորությունը բաժանվեց երեք մասի` (1) Պամպլոնա և այն գտնվում է Բասկերի երկրի արևմտյան և ափամերձ հատվածում, (2) Կաստիլիա և (3) Սոբրարբե, Ռիբագորսա և Արագոն։ Սանչոյի որդուն` Գոնսալոյին անցան Սոբրարբեն և Ռիբարգորսան, իսկ նրա ոչ օրինական որդուն` Ռամիրոյին անցավ Արագոնը, սակայն Գոնսալոն սպանվեց շուտով և նրա տարածները անցան Ռամիրոյին և այդպիսով Ռամիրոն դե ֆակտո դարձավ Արագոնի թագավոր[1], չնայած պաշտոնապես այս տիտղոսը չստացավ։
Հաղթելով իր եղբորը ` Գարսիա Սանչես III-ին` Ռամիրոն անկախացրեց Արագոնը։ Նրա որդին` Սանչո Ռամիրեսը հայտարարեց իրեն Արագոնի թագավոր[2]։ Հարավում տարածներ նվաճելով Ալ Անդալուսից` մայրաքաղաքը տեղափոխվեց Հուեսկա (1096), ավելի ուշ Սարագոսա (1118)։ 1135 թվականին անզավակ մահացավ Արագոնի թագավոր Ալֆոնսո ճակատամարտողտ և Նավառայի և Արագոնի թագավորությունների թագավոր դարձավ միևնույն անձը։ 1285 թվականին ավարտվեց Արագոնի ազատագրումը մուսուլմաններից։