Ավանդապաշտություն
Ավանդապաշտություն, աշխարհայացք կամ սոցիալ-փիլիսոփայական ուղղություն, որը հիմնված է ավանդույթի մեջ արտահայտված գործնական իմաստության վրա, որն ավանդապաշտները համարում են բազմադարյան ապացուցված փորձ կամ գործնական բանականության հետևանք, կամ հակահեղափոխական[1] պահպանողական-հետադիմական գաղափարներ, որոնք գաղափարապես ձևավորված պաշտպանական արձագանք են մշակույթի և սոցիումի շեղմանը գաղափարապես ձևավորված մի տեսակ իդեալականացված սոցիոմշակութային մոդելից, որը ներկայացնում է ընդհանուր կայուն կարգ։ Ավանդապաշտության և պահպանողականության հասկացությունները չափազանց մոտ են, սակայն պահպանողականությունը չի ժխտում հասարակության էվոլյուցիոն զարգացումը[2]։
Զարգացման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարզունակ ավանդապաշտությունը տարբերվում է մարդկանց խմբի փոփոխություններին դիմակայող պրակտիկ բացակայությամբ և կապված է ավանդույթի մասին դիցաբանական պատկերացումների հետ։ Գաղափարական կամ ռեֆլեկտիվ ավանդապաշտության առաջացումը կապում են միջնադարի կամ 18-րդ դարի վերջի հետ, երբ լուսավորության փիլիսոփաները կասկածներ են սերմանել ավանդական ճշմարտությունների մեջ, և կապում են այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Ժոզեֆ դը Մեստրը, Լուի Գաբրիել Բոնալդ Ամբրուազը, Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը և Ֆաբր Դ'Օլիվեն։
Ինտեգրալ ավանդապաշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինտեգրալ ավանդապաշտությունը ոչ այլընտրանքային-սրբազան[3], փիլիսոփայական և կրոնական դոկտրինա է, որը քննադատում է ժամանակակից աշխարհը և բոլոր մշակույթներում և դավանանքներում բացահայտում մեկ միասնական ավանդույթի տրամաբանությունը, որը ժամանակին գոյություն է ունեցել, բայց կորել է։ Այն ձևակերպել է ֆրանսիացի մտածող Ռենե Գենոնը 20-րդ դարում։ Ինտեգրալ ավանդապաշտության վառ ներկայացուցիչների թվին են պատկանում իտալացի փիլիսոփա Յուլիուս Էվոլան, հոլանդա-գերմանական լեզվաբան, հնագետ, ազգագրագետ, հիմնադիր Անեներբե Գերման Վիրթը, ռումինացի ազգագրագետ և կրոնագետ Միրչա Էլիադեն, մտածողներ Տիտուս Բուրկհարդտը, Ֆրիտյոֆ Շուոնը։
Ուսմունքի հիմնադիր Ռենե Գենոնին որոշ արևմտյան փիլիսոփաներ և սոցիոլոգներ[4] արմատականության աստիճանի տեսանկյունից համեմատում են Կարլ Մարքսի հետ՝ նշելով, սակայն, շատ ավելի խորը քննադատություն ժամանակակից աշխարհի նկատմամբ՝ իր բոլոր դրսևորումներով։ Ռենե Գենոնը հիմնարար ազդեցություն է ունեցել մի շարք ժամանակակից քաղաքական, սոցիալական և մշակութային շարժումների վրա, այդ թվում, գերմանական նացիոնալ-սոցիալիզմի, հատկապես ՍՍ-ի էզոթերիկ հոսանքները (Յուլիուս Էվոլայի և Հերման Վիրտի միջոցով), իտալական ֆաշիզմը (Յուլիուս Էվոլայի միջոցով), Նոր աջերի եվրոպական շարժումը (Ալեն դե Բենուայի միջոցով), իտալական քաղաքագիտությունը, սոցիոլոգիան և փիլիսոփայությունը (Կլաուդիո Մուտի միջոցով)։
Դրսևորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդապաշտությունը բնորոշ է քաղաքական ռեակցիոն շարժմանը։ Ավանդական հասարակության համար, ինչպես նաև ներկրոնական օրթոդոքսիային բնորոշ են մոնոկենտրիզմն ու ավտորիտարիզմը։
Համարվում է, որ արվեստում ավանդապաշտությունը դիմակայում է ավանգարդիզմին։ Սակայն մի շարք ավանդապաշտներ (օրինակ՝ Էվոլան) իրենց ստեղծագործության մեջ համադրել են ավանգարդիզմն ու ավանդապաշտությունը։
Գենդերային ավանդականության համար բնորոշ է միանգամայն տարբեր մոտեցում[5][6]։ Հանդիպում է ինչպես դասական պահպանողականների շրջանում՝ հայրիշխանություն, այնպես էլ արտասովոր և շռայլ մայրիշխանությունում[7][1][2][8], բայց մետաֆիզիկայի թեմայի մեջ խորասուզված ավանդապաշտների շրջանում առավել տարածված են անդրոգինների գաղափարները[9][10][11]։ Չնայած այս բազմազանությանը, ավանդականների հայացքների պրիզմայում այս կառուցվածքներից և ոչ մեկը չի զուգորդվում հավասար իրավունքների հայեցակարգի հետ[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Виталий Аверьянов — Разные консерватизмы, разные традиционализмы
- ↑ Консерватизм — это осторожное и опасливое отношение к прогрессу // «Коммерсантъ-Власть» № 33 (687), 21.08.2006
- ↑ Фёдорова М. М. Модернизм и антимодернизм во французской политической мысли XIX века — Традиционализм как антимодернизм Արխիվացված 2014-09-10 Wayback Machine
- ↑ Rene Alleau «De Marx a Guenon: d’une critique „radicale“ a une critique „principielle“ des societes modernes», Les dossiers H, Paris, 1984.
- ↑ Giulio Evola Metafisica del sesso / Fausto Antonini. — Via Flaminia, 109, 00196, Roma: Edizioni Medetteranee, 2006. — С. 36-67. — 339 с. — ISBN 88-272-0435-0
- ↑ Александр Дугин Философия Традиционализма. — Серия: Новый Университет. — Москва: Арктогея-Центр, 2002. — С. 352-594. — 624 с. — ISBN 5-8186-0014-9
- ↑ Александр Дугин Философия Традиционализма. — Серия: Новый Университет. — Москва: Арктогея-Центр, 202. — С. 352-594. — 604 с. — ISBN 5-8186-0014-9
- ↑ Alice Lucy Trent The Feminine Universe: A Complete Outline of the Primordial Feminine Essentialist Philosophy. — Golden Order Press. — London: CreateSpace Independent Publishing Platform, 2010. — С. 8, 30-38, 40-44, 103-125. — 142 с. — ISBN 9781453789520
- ↑ Giulio Evola Metafisica del sesso / Fausto Antonini. — Via Flaminia, 109, 00196, Roma: Edizioni Medetteranee, 2006. — С. 67-88, 141-198. — 339 с. — ISBN 88-272-0435-0
- ↑ Александр Дугин Постфилософия. Три парадигмы в истории мысли / Печатается по решению научного совета социологического факультета МГУ им. М. В. Ломоносова. — Серия: Новый университет. Научное издание. — Евразийское Движение, 2009. — С. 511-578. — 703 с. — ISBN 978-5-903459-05-6
- ↑ Александр Дугин Философия Традиционализма. — Серия: Новый университет. — Москва: Арктогея-Центр, 2002. — С. 367-368. — 624 с. — ISBN 5-8186-0014-9
- ↑ Малышева М. М. и др. Россия — 1997: права женщин в контексте социально-экономических реформ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Барбашин М. Ю. Столкновение традиционализма и постмодерна в современных этнополитических процессах транзитивного общества. Արխիվացված 2020-10-31 Wayback Machine // Журнал социологии и социальной антропологии. 2008, Vol. 11, № 2, pp. 168–178.
- Дугин А.Г. Философия Традиционализма. — Серия: Новый Университет. — Москва: Арктогея-Центр, 2002. — 624 с. — ISBN 5-8186-0014-9.
- Носачёв П. Г. Интегральный традиционализм: между политикой и эзотерикой(չաշխատող հղում) // Государство, религия, церковь в России и за рубежом. 2013. № 4. С. 203-222.
- Mark Sedgwick Against the Modern World: Traditionalism and the Secret Intellectual History of the Twentieth Century. — New York: Oxford University Press, 2004.(англ.)