Անտոնինոսների քաղաքականությունը ծառայել է ստրկատիրական արիստոկրատիայի շահերին։ Ի տարբերություն առաջին դարի կայսրերի, հաշվի էին նստում ՀռոմիՍենատի հետ։ Համախմբելով իշխող ռազմա-ստրկատիրական խավը՝ Անտոնինոսները կայունացրին կայսրության քաղաքական վիճակը։ Այնուամենայնիվ, Անտոնինոսները չկարողացան խուսափել քաղաքական ճգնաժամերից։ Բանակի մարտունակության անկման պատճառով, Ադրիանոսից սկսած, հրաժարվեցին նվաճողական պատերազմներից և անցան պաշտպանության՝ կայսրության սահմաններում կառուցելով ամրություններ։ Անտոնինոսների օրոք ավելի սաստկացան հպատակ ժողովուրդների ազատագրական շարժումներն ու «բարբարոսների» հարձակումները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 455)։