Jump to content

Ալբերտ Մարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Մարթ
Albert Marth
Ծնվել էմայիսի 5, 1828(1828-05-05)[1]
Կոլոբժեգ, Pomerania Province, Պրուսիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 6, 1897(1897-08-06)[1] (69 տարեկան)
Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն
բնական մահով
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունաստղագետ, ֆիզիկոս և աստերոիդներ հայտնագործող
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերHU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Պարգևներ
 Albert Marth Վիքիպահեստում

Ալբերտ Մարթ (գերմ.՝ Albert Marth, մայիսի 5, 1828(1828-05-05)[1], Կոլոբժեգ, Pomerania Province, Պրուսիայի թագավորություն - օգոստոսի 6, 1897(1897-08-06)[1], Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն), գերմանացի աստղագետ, աշխատել է Անգլիայում և Իռլանդիայում։

Մեկնել է Անգլիա 1853 թ. Ջորջ Բիշոպի հետ աշխատելու համար, նրա կողմից ֆինանսավորվող աստղադիտարանում։ Այն ժամանակներում աստղագիտական աշխատանքների համար վարձատրումը չափազանց հազվագյուտ երևույթ էր։

Աշխատել է որպես Ուիլիամ Լասսելի օգնական Մալթայում, հայտնաբերելով 600 միգամածություններ։ Ինչպես նաև հայտնաբերել է առաջին աստերոիդներից մեկը՝ (29) Ամֆիտրիտեն 1854 թ. մարտի 1-ին։

Աշխատել է Մարկրիի աստղադիտարանում Իռլանդիայում, որտեղ նշանակվել է թվով երկրորդ տնօրենը։

Հաշվարկել է Արեգակնային համակարգի մի շարք մարմինների ուղեծրերի տվյալները։ Ինչպես նաև հաշվարկել է մոլորակների միմյանց նկատմամբ անցումները։

Նրա պատվին են անվանվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Մարթ» հոդվածին։